Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, May 18, 2017

Մարիո Բենեդետտին ուրուգվայցի լրագրող, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ ու գրականագետ է։ Նա իտալացի էմիգրանտների զավակ էր՝ ծնված 1920թվին Ուրուգվայում։ Հայրը փոքրիկ դեղատուն ուներ, որն էլ նրանց ապրուստի միջոցն էր քիչ թե շատ ապահովում։ Բենեդետտին հաճախել է գերմանական դպրոց, հետո շարունակել կրթությունը վարժարանում, բայց չի ավարտել ֆինանսական հանգամանքներից ելնելով։
14 տարեկանից նա ստիպված էր վաստակել մեքենաների պահեստամասեր արտադրող ֆիրմայում, բայց չորս տարի անց տեղափոխվել է Արգենտինա՝ Բուենոս Այրես, որտեղ  մի փոքրիկ հրատարակչությունում սղագրող է աշխատել։ Այնուհետև փոխել է մի շարք գրասենյակներ ու խմբագրատներ, որոնք էլ նրա կյանքի դպրոցն են եղել։ 1945 թվականից Բենեդետտին վերադարձել է Մոնտեվիդեո և աշխատանքի անցել «Մարչա» շաբաթաթերթում, որտեղ էլ աշխատել է մինչև 1974 թվականը, երբ թերթը իշխանությունների ճնշման տակ փակվեց։ 1954 թվականից եղել է թերթի՝ գրականության բաժնի վարիչը։