Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, January 21, 2017

Հարյուր հոգի/ Հովիկ Կեուչկերյան

Սանդուղքի վրա, որ տանում է երկինք, կա մի շրջադարձ դեպի դժոխք,
հետո ևս մեկը, ու էլի մեկը:
Սանդուղքին, որ իջնում է դեպի դժոխք, կա մի շրջադարձ դեպի երկինք,
հետո ևս մեկը, ու էլի մեկը:
Արանքներում կա մի հարթակ՝ սալարկված հարյուր հոգիներով.
Հարյուր:
Friday, January 13, 2017

Ալինա/ Հովիկ Կեուչկերյան



Հովիկ Կեուչկերյան
Մինչև իմանալը, թե ինչ բան է կյանքը,
լողալով մարդկային գիպսակարտոնի միջով,
կճաշակես, կհոտոտես, կդիպչես, կլսես, կտեսնես
Այդ ժամանակ ավելի քան երբևէ մոտ կլինես կյանքը հասկանալուն:
Կտեսնես քո աչքերով` գոհարներ դարձած, ցավի գոհարներ,
հաճույքի գոհարներ, դյուրազգացության գոհարներ:
Կտեսնես ցավ` սև գոհարների, ու բերկրանք` լույսե գոհարների տեսքով:
Պատկերները կհսկեն քո քունը և այն կգուրգուրեն:
Կփակես աչքերդ, որպեսզի չտեսնես ու կտեսնես ավելի, քան երբևէ:
Աչքերդ կբացես, որ փնտրես ու կգտնես ստվերներ,
ու քո ստվերների մեջ քեզ կգտնես, որպեսզի կարողանաս այդուհետ
նայել ինքդ քո դեմքին:
Tuesday, January 10, 2017

Հովիկ Կեուչկերյան/Բղավում եմ հուշեր

Հովիկ Կեուչկերյանը իսպանացի ժամանակակից գրող է, բանաստեղծ, կոմիկ դերասան և նախկին բոքսյոր։ Նրա հայրը հայ է, մայրը՝ իսպանուհի։ Ծնվել է 1972 թվականին՝ Բեյրութում, բայց 1975-ին՝ Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակ ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա և հաստատվել Ալպեդրետե ոչ մեծ քաղաքում։ Այստեղ է անցել Հովիկ Կեուչկերյանի մանկությունն ու պատանեկությունը։ 20 տարեկանում տեղափոխվել է Մադրիդ, որտեղ էլ 22 տարեկանում բացել է իր սեփական մարզասրահը, որը գործում է մինչև օրս։ Չնայած ճանաչված մարզիկ լինելուն, հակվում է բեմական գործունեության և ստեղծագործելուն։

Նարինե Բարսեղյանի՝ իսպաներենից թարգմանությամբ «Օտարագիր հայեր» նախագծի շրջանակներում ներկայացնում ենք նրա բանաստեղծություններից մեկը.