Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, April 13, 2017

Շվեյցարացի գիտնականները անվանել են սերը «կարճ միացում»

Ցյուրիխի համալսարանի գիտնականները սիրո իրենց բացատրությունն են տվել: Նրանց կարծիքով սիրահարվելը տեղի է ունենում 0,2 վայրկյանում և հիշեցնում է մարդու ուղեղի կարճ միացում: Մարդու խառնվածքից կախված՝ սերը կարող է լինել հանգիստ ու չափավոր, կամ կրքոտ ու խելագար: Բայց մարդկանց՝ իրար սիրահարվելու պատճառը միշտ նույնն է: Շվեյցարացի գիտնականների կարծիքով սիրո հիմքում միշտ մարդու օրգանիզմի բիոքիմիական ռեակցիաներն են:

Սիրո ընթացքում  միաժամանակ ակտիվանում են գլխուղեղի 12 գոտիները և հրամաններ տալիս այն որոշակի գոտիներին, որոնք պատասխանատու են հորմոնների արտադրության համար: Սիրահարվածության ժամանակ օրգանիզմում սկսվում է հորմոնալ իսկական փոթորիկ: Օրգանները, որոնք պատասխանատու են էնդորֆինների, ադրենալինի, կորտիզոլի, նորադրենալինի արտադրության համար, «խենթանում են» և սկսում են աշխատել կրկնակի-եռակի ուժով: Հորմոնները դառնում են կապից փախած՝ սիրահարվածներին էյֆորիայի մեջ գցելով, առաջացնելով էներգիայի հոսք, ինչը հանգեցնում է հատուկ հոտերի արտադրության

Գիտնականները հաստատում են, որ մարդիկ սիրում են ոչ թե աչքերով և ականջներով, այլ քթով: Այն սկանավորում է գենետիկ տեղեկատվությունը, որը պարունակվում է հոտերի մեջ: Այդ պատճառով զուգընկերոջ ընտրությունը տեղի է ունենում հոտառության մակարդակով։


Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment