Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, April 20, 2017

Պասկալի խաղադրույքը: Մեծ բլեֆ, թե՞ ճանապարհ դեպի ռացիոնալ ընտրություն


Եթե Աստված գոյություն ունի, ու դուք խաղադրույք եք արել դրա վրա, ուրեմն դուք ամբողջը կշահեք. եթե նա չկա, բայց դուք հավատում եք նրա գոյությանը, ոչինչ չեք կորցնում: Այս սիլլոգիզմը՝ հայտնի որպես «Պասկալի խաղադրույք», ամբողջ աշխարհում հայտնի է ավելի քան երեք հարյուր տարի: Բայց ի՞նչ է դա. երկաթե տրամաբանություն, թե՞ ազարտ խաղամոլի՝ ռուլետկայի վերածած խաղ: Ո՞րն է առաջին անգամ աստծո գույություն չունենալը հնարավոր համարող այդ խաղադրույքի նշանակությունը։ Արդյո՞ք պետք է մեզ հավատքի ռացիոնալացման մեխանիզմը: Գրականագետ, համալսարանի ասպիրանտ Լիխայ Էդ Սայմոնը պատմում է Պասկալի խաղադրույքի պատմության և առաջացման նախադրյալների մասին, դրա նշանակության, դրա շուրջ կասկածների և մեր ժամանակների հետ կապի մասին:
1654 թվականի նոյեմբերի 23-ի երկեկոյան փայլուն գաղափարատեր Բլեզ Պասկալը, անցնելով կամրջով, ընկավ ձիակառքից. ձիերը խրտնել էին կայծակից ու կատաղել: Նրանք փրփրուն գետի վրայի կամրջից ընկան, իսկ ապշած Պասկալը մնաց ճանապարահի վրա:
Այդ գիշեր փրկության համար շնորհակալ երեսունմեկամյա Պասկալը (որը շատ էր մտածում և դեռ ապաքինվում էր իր սիրելի հոր՝ երեք տարի առաջ եղած մահից հետո) մոտ երկու ժամ տևած ուժեղ առեղծվածային տեսիլք ապրեց: Տեսիլքից հետո Պասկալը գրեց մագաղաթի թերթիկի վրա. «Կրակ. Աբրահամի Աստված, Իսահակի Աստված, Հակոբի Աստված , ոչ թե փիլիսոփաներինն ու գիտնականներինը: Ուրախություն, ուրախություն, ուրախություն, ուրախության արցունքներ … Կյանքը հավերժ է, որում նրանք կարող էին ճանաչել քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն»: Նա մագաղաթը կարեց վերարկուի աստառի մեջ, և, թվում է, կոկիկ, ամեն անգամ տեղափոխում էր իր նոր հագուստի մեջ, երբ փոխում էր այն: Նա ոչ ոքի չի ասել այդ մասին։ Ծառան նրա մահվանից մի քանի տարի հետո գտել է մագաղաթը հագած վերջին բաճկոնի մեջ:
Պասկալը կարող էր զոհվել այն օրը, և նրա բախտը իրոք բերեց, որ դա տեղի չունեցավ: Բայց նա նաև հավատում էր, որ իր բախտը բերել է նաև ուրիշ բանում. այդ բացառիկ դեպքը ստիպել է նրա մտքին այնպես կենտրոնանալ, որ իր հոր հիվանդության տարիներին գրած բոլոր հոգևոր գրվածքները բյուրեղացան: Նա համարում էր, որ այս միջադեպը փրկեց իր հոգին այնպես, ինչպես կույր պատահարը փրկեց մարմինը կատաղի ջրերի վրա գցված կամրջին: Ոգեշնչվելով այդ պատահարից՝ նա հաջողությունը դրեց քրիստոնեության իր ջատագովության առանցքում:
«Եթե շահեք, կշահեք ամեն ինչ, եթե պարտվեք, ոչինչ չեք կորցնի: Հետևաբար՝ առանց տատանվելու դրեք նրա վրա, որ Նա կա»:
Իր աստվածաբանական գլուխգործոցում՝ «Մտքեր» գրքում, Պասկալը մանրամասն կանգ է առնում իր առավել հայտնի հայեցակարգերից մեկի վրա, որ ծնվել էր իր անառակ տարիներին մոլախաղերի նկատմամբ կախումից՝ հոր մահվան և իր դարձի միջև ընկած ժամանակամիջոցում (Պասկալը եղել է ժամանակակից ռուլետկայի նախատիպի գյուտարարը): Հաջողության և աստվածաբանության այս տարօրինակ միությունից Պասկալը ստեղծեց իր ոչ հարգալից, բայց նշանավոր «խաղադրույքը»՝ ոչ թե Աստծո գոյությունը, այլ Աստծո հավատը ռացիոնալացնող փաստարկը:
Արտացոլելով ժամանակին հատուկ սկեպտիցիզմը՝ Պասկալը պնդում էր, որ մենք «ի վիճակի չենք իմանալու՝ Նա կա, թե՞ չկա»: Հայրաբանական եկեղեցականները և միջնադարյան սխոլաստները թանաք ու մագաղաթ չէին խնայում, որպեսզի ռացիոնալ ապացուցեն Աստծո գոյությունը, բայց կանխատեսելով «Մաքուր բանականության քննադատ» Իմմանուիլ Կանտի՝ մեկ դար անց հայտնված գաղափարները՝ Պասկալը պնդում էր, որ նման ապացույցներն ապարդյուն են: Մարդու պատկերացումների և ճշմարիտ բնության միջև, ասել է նա, գոյություն ունի «մեզ բաժանող անսահման քաոս»: Բայց մեր անձնական հավատի մեխանիզմը կարող է բարձրագույն աստիճանի ռացիոնալ լինել, և որպեսզի ապացուցի դա, Պասկալը վերադարձնում է մեզ իր երիտասարդ տարիների անողջամտության ծխապատ մոլեխաղի որջը։
Պասկալը մտածում էր, որ կյանքը մի տեսակ «խաղ» է, և որ մեր հավատը Աստծո գոյության կամ նրա բացակայության նկատմամբ մեր խաղադրույքն է իրկանության վերջնական բնույթի վրա։ Այդ խաղադրույքում մենք կարող ենք տանել կամ տանուլ տալ հավերժական կյանքը: Պատկերացրեք, որ ամբողջ իրականությունը կախված է մետաղադրամի նետումից. մետաղադրամի մի կողմում փորագրված է. «Աստված գոյություն ունի», իսկ մյուսին՝ «Աստված չկա»: Պասկալի հարցն է՝ «Ինչի՞ վրա եք դնում»։
Նրա մտավոր գիտափորձի էությունն այն է, որ եթե մեկը դնում է Աստծո գոյության վրա, բայց նա գոյություն չունի, խաղացողը համեմատաբար քիչ բան է կորցնում ( գուցե մի քիչ գինի, կանանց ու երգերը, որոնք Պասկալը վայելում էր իր բուռն տարիներին): Սակայն, եթե մարդը դնում է նրա վրա, որ Աստված իրոք գոյություն ունի, և մետաղադրամը ընկնում է նույն կողմի վրա, ապա խաղացողը պարգևատրվում է դրախտում հավերժությամբ: Մյուս կողմից, եթե դուք ճիշտ եք, որ Աստված գոյություն չունի, քիչ բան եք ստանում. (կրկին կյանքը՝ իր վերջավոր հաճույքներով): Եթե «Աստված չկա» խաղադրույքը սխալ է, ապա կպատժվեք հավերժական նզովքով:
Պասկալը գրում է. «Բայց կա հավերժական կյանք և հավերժական երջանկություն: Հետևաբար անխելքություն կլինի չդնելը վերջավորը հավերժականի դիմաց, նույնիսկ եթե անվերջ թվով պատահականություններից միայն մեկը լինի ձեր օգտին։ Էլ չենք ասում, որ խաղը հավասար «կողմ» և «դեմ» հնարավորություններ ունի:
Փիլիսոփայի կարծիքով իռացիոնալ կլինի Աստծու վրա չդնելը։ «Եթե հաղթեք, կշահեք ամեն ինչ, եթե պարտվեք, չեք կորցնի ոչինչ: Հետևաբար, մի երկմտեք ու դրեք նրա վրա, որ Նա կա»: Կարող եք ընդունել այս խաղադրույքը որպես միջնադարյան ինչ-որ մնացուկ՝ նման այն շահարկմանը, թե քանի հրեշտակներ կարող են պարել քորոցի գլխին: Բայց սա արդիականությունից հեռու անցյալի ինչ-որ իռացիոնալականության արդյունք չէ։ Կարծում եմ՝ համոզիչ ենք համարում սա, թե՝ չէ, բայց Պասկալի խաղադրույքը եղել է շատ արդիական, և կարող էր լինել միայն այն աշխարհի արդյունքը, որը հաճախ է ենթարկվում փոփոխությունների:
Ավելի վաղ մշակույթներում Պասկալի խաղադրույքը ոչ մի նպատակի չէր ծառայի. արխայիկ մտածելակերպով տղամարդիկ և կանայք կընդունեին հավատը՝ որպես ինքնըստինքյան ընդունելի մի բան (պամաբան Փիթեր Լասլեթը «Աշխարհը, որ մենք կորցրել ենք» գրքում գրում է. «Մեր բոլոր նախնիները բոլոր ժամանակներում եղել են հավատացյալներ բառի բուն իմաստով»: Կլասիցիստ Թիմ Ուիտմարշը, սակայն, պնդում է, որ Հին Հունաստանն ու Հռոմը եղել են ակտիվ աթեիստական հնարավորությունների տարածքներ): Ահա, թե ինչու Աստծո գոյության միջնադարյան հայտնի ապացույցները՝ գրված աստվածաբան-սխոլաստների կոմից, նախատեսված չեն որևէ մեկին Աստծո գոյության մեջ համոզելու համար: Դրանք գրվել են որպես ռացիոնալ արտահայտություն Աստծո վայելչության և գեղեցկության, ոչ նրա համար, որ պաշտպանեն, այլ որ փառաբանեն Նրան: Մյուս կողմից, Պասկալը առաջարկել է հռետորական կամ հոգեբանական փաստարկ: Ի տարբերություն միջնադարյան ապացույցների՝ նրա պնդումը, որ ավելի խելամիտ է հավատալ, ենթադրում էր, որ չհավատալը հնարավոր տարբերակ է:
Ֆրանսիացի մեծ պատմաբան Լյուսիեն Ֆևրը «Անհավատության խնդիրը 16-րդ դարում» գրքում մանրամասն բացատրում է, թե ինչու էր «աթեիզմն» սկզբունքորեն անհնար մինչև համեմատաբար վերջերս: «Աթեիստ» բառը չի եղել լատիներենում մինչև 1502 թվականը, մինչև 1549-ը՝ ֆրանսերենում և մինչև 1561-ը՝ անգլերենում: «Մատերիալիստ» բառը չէր առաջացել մինչ 1668 թիվը, և «ազատամիտ»-ը՝ մինչև 1692 թիվը: «Ագնոստիկ» բառը չի օգտագործվել մինչև 19-րդ դարը: Թեև ճիշտ է պնդումը, որ գաղափարը կարող է գոյություն ունենալ նախքան կհայտնվի տերմինը, հատկանշական է, որ նույնիսկ, երբ «աթեիստ» բառը սկսեց օգտագործվել 16-րդ դարում, այն միշտ օգտագործվում էր նկարագրելու համար ուրիշներին, այլ ոչ թե որպես հեղինակի դիրքորոշում:
Բացի այդ՝ «աթեիստ» բառը հնագույն ժամանակներում ուրիշ բան է նշանակել։ Աթեիստ էին անվանում նրանց, ովքեր հերքում էին Աստծո «ճիշտ» ըմբռնումը, ոչ թե նրանց, ովքեր համարում էին, որ տիեզերքը կարելի է հասկանալ միայն նյութական տերմիններով: Եթե հաշվի չառնենք 12 –րդ դարի «Տրակտատ երեք ինքնակոչների մասին» կորած և ավելի շուտ պարականոն անանուն պամֆլետը (երեք ինքնակոչներ ասելով ի նկատի ունի Հիսուսին, Մովսեսին, Մուհամմեդին), ապա մինչև 18-րդ դարը հիշատակվող աթեիզմը բացահայտված չի եղել: Մինչ այդ, երբ աթեիստների հնարավոր գոյությունը ծառայում էր զվարճանքին, դրանք ավելի շատ գոյատևում էին որպես աստվածաբանական Բուգիմեն, այնպես որ, դա իրական աթեիստների թվացյալ պակաս էր:
Այսպիսով, կարող ենք ասել, որ Պասկալի խաղադրույքը հայտնվել է, երբ հասել է ժամանակը: Դեյվիդ Բուտտոնն ասում է, որ վաղ արդիական ժամանակաշրջանը ապրել է «իմացաբանական ընդմիջում, հասկացությունների գրաքննություն», ինչն էլ հնարավոր է դարձրել անհավատության հավանականությունը: Իսկ որտեղ կա անհավատության հավանականություն, կարիք կա փաստարկների, որպեսզի ամրապնդվի հավատը ինչ-որ բանով, ինչպիսին Պասկալի խաղադրույքն է: Պասկալի խաղադրույքը ո՛չ գիտական էր, ո՛չ էլ դեմ գիտականին. և՛ խաղադրույքը , և՛ գիտությունը արդյունքն են եղել նույն արդիականացման զարկին։


Թարգմանությունը՝ Սաբինա Դավթյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment