Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, May 12, 2024

Ինչու են երկմտանքը, տխրությունն ու թախիծը «դեռևս» այստեղ


Դուք ձեզ հարց տալի՞ս եք, թե ինչու այսքան տարիներ անց դեռ չեք վերականգնվել, արթնացել, կերպարանափոխվել։ Ինչո՞ւ են ցավը, շփոթությունը, կասկածը, տխրությունը, կարոտը դեռևս այստեղ։

Դուք ասում եք. «Ես ներկա պահին պետք է բոլոր հարցերի պատասխանները գտած լինեի: Ներկա պահին իմ տխրությունը պետք է անցած լիներ։ Ես ներկա պահին պետք է ավելի հանգիստ զգամ ինձ: Եվ ուրախությունը պետք է լիներ իմ բնական վիճակը: Ներկա պահին…»

Thursday, November 9, 2023

Ցավի փոխակերպումը


Պատահում են մարդիկ, որոնցից հեշտ ու հաճելի է սովորել։ Բայց ամեն մարդ ունի ոսկորներիդ ամրությունն ստուգող դաժան ուսուցիչների կոհորտա։

  Նա, ով սովորեցրել է, որ աշխարհը պարտավոր չէ արդարացնել քո սպասումները, ամենայն հավանականությամբ չի արդարացրել սպասումներղ: Որքան շուտ է դա տեղի ունեցել, այնքան ավելի բարդ է խնդիրը: Բայց ոչ թե նրա, այլ քո խնդիրը։
Նա, ով քեզ արթնացրել է խորը քնից, հնարավոր է, որ դա կտրուկ է արել: Ամենևին ոչ այնպես, ինչպես մայրիկն է արթնացնում՝ մանկապարտեզ գնալու համար: Եթե ​​հանգիստ ձայն չես լսել, պետք է եղել շոկի մակարդակով բացատրել։ Միամտություն կորցնելը թանկ արժե, եթե դեռ կյանք ունես։