Եթե խոսենք դերասանական
մասնագիտության առավելությունների մասին, ապա ամենահետաքրքիրն այն է, որ արտիստները
կարող են ապրել տասնյակ այլ մարդկանց կյանքեր։ Խոստումնալից է, չէ՞։ Բայց ցանկացած
մեդալ ունի հակառակ կողմը. այլ մարդու մաշկի մեջ ընկնելով՝ դերասանները (և սովորական
մարդիկ, որոնք կիրառում են ռեինկառնացիա) ռիսկի են դիմում: Այսպիսի խաղի ոչ այնքան
ուրախ հետևանքները կարող են ավարտվել սեփական «ես»-ի կորստով. «Aeon» առցանց հրատարակության
ավագ խմբագիր, «Հոգեբանության կոշտ ուղեցույց» (2011) և «Ուղեղի մեծ առասպելները»
(2014) գրքերի հեղինակ Քրիստիան Ջարեթը իր հոդվածում ներկայացնում է մի քանի հետազոտությունների արդյունքներ, որոնց մասնակից են դարձել ինչպես պրոֆեսիոնալ դերասաններ, այնպես էլ հասարակ մարդիկ, որոնք փորձել են տարբեր դերերի մեջ մտնել և իրենց գնահատել կողմնակի դիտորդի անունից: Թե ինչպես է այլ դերերի խաղը ազդում մեր ինքնավերլուծության վրա, թե ինչ է «հետդրամատիկական սթրեսային խանգարումը», և ինչ ընդհանուր եզրակացությունների են եկել հետազոտողները նշված փորձերից հետո, կարդացեք ստորև։
(2014) գրքերի հեղինակ Քրիստիան Ջարեթը իր հոդվածում ներկայացնում է մի քանի հետազոտությունների արդյունքներ, որոնց մասնակից են դարձել ինչպես պրոֆեսիոնալ դերասաններ, այնպես էլ հասարակ մարդիկ, որոնք փորձել են տարբեր դերերի մեջ մտնել և իրենց գնահատել կողմնակի դիտորդի անունից: Թե ինչպես է այլ դերերի խաղը ազդում մեր ինքնավերլուծության վրա, թե ինչ է «հետդրամատիկական սթրեսային խանգարումը», և ինչ ընդհանուր եզրակացությունների են եկել հետազոտողները նշված փորձերից հետո, կարդացեք ստորև։
Անգլիական գիշերօթիկ
դպրոցում 1990- ականներին մենք ընկերներով մի քանի ժամ գլխովին ընկղմվում էինք դերային խաղերի մեջ։ Մեր ամենասիրած
թեման «Վամպիր.Դիմակահանդեսն» էր, և ես լավ հիշում եմ, թե ինչպես էի մի տեսակ հոգեբանական
խումհար ունենում, երբ օրն անցկացնում էի անողոք չարի պատկերով: Ինձ ժամանակ էր հարկավոր,
որպեսզի ազատվեի հորինված կերպարից, և այդ ընթացքում ես պետք է գիտակցաբար ջանքեր գործադրեի
իմ գործելաոճը և բարոյականությունը վերահսկելու համար, որպեսզի չընկնեի ինչ-որ իրական
խնդրի մեջ ։
Եթե գեղարվեստական
դերասանական փոքր խաղը կարող է հանգեցնել ինքդ
քեզ ընկալելու փոփոխության, ապա ի՞նչ պետք է զգան պրոֆեսիոնալ դերասանները և հատկապես,
այսպես կոչված, «մեթոդի դերասանները», որոնք հետևում են ռուսական թատրոնի գործիչ Կոնստանտին
Ստանիսլավսկու ուսմունքներին և իսկապես մարմնավորում են իրենց տրված դերերը:
Ենթադրվում է,
որ դերասանները շփոթում են իրենց իրական «ես» – ը հորինված հերոսների հետ: Օրինակ,
Բենեդիկտ Քամբերբեթչն ասել է, որ չնայած ինքը սիրում էր խաղալ այնպիսի բարդ դեր, ինչպիսին
Շերլոկ Հոլմսն էր, սակայն կար նաև որոշակի «հակառակ հարված»։
«Ես տառապում եմ դրանից դյուրագրգռության զգացում
ունեմ։ Մայրս ասում է, որ ես իր հետ շատ կտրուկ եմ, երբ նկարահանվում եմ «Շերլոկ»-
ում», – պատմում է դերասանը։
Սիդնեյի համալսարանի
թատերական և պերֆորմատիվ գործունեության ամբիոնի գիտաշխատող Մարկ Սետոնը նույնիսկ հորինել
է սադրիչ տերմին՝ «հետդրամատիկ սթրեսային խանգարում»՝ նկարագրելու դժվարին, երկարատև
հետևանքները, որոնք երբեմն զգում են դերասանները, որոնք իրենց կորցրել են դերում:
«Դերասանները
կարող են պարբերաբար երկարացնել վարժվելը, կախվածությունը դերից և, հնարավոր է, ընդօրինակել
ապակառուցողական սովորությունները կերպարների, որոնց նրանք մարմնավորել են», – գրում
է նա:
Սակայն որոշ մեկնաբաններ
թերահավատորեն են վերաբերվում նման հայտարարությանը ։ Օրինակ, Նյու Յորքի Ֆորդհեմի
համալսարանից Սամուել Քամփան վերջերս «Aeon» – ում պնդում էր, որ «գործող անձի մեջ
ընկղմում» հասկացությունը չափազանցված է, և որ դերասանները «բառացիորեն չեն մոռանում,
թե ով են իրենք, քանի որ նրանց իրական համոզմունքներն ու ցանկությունները մնում են
նույնը»:
Մինչև վերջերս
վեճը, թե արդյոք դերասանները բառացիորեն կորցնում են իրենց դերերում, հիմնականում հիպոթեզի
հարց էր: Սակայն, 2019 թականին հրապարակված հոգեբանության մի քանի հետազոտական աշխատանքներում
ներկայացվել են որոշ կոնկրետ ապացույցներ, և արդյունքները ցույց են տալիս, որ դերասանների
ինքնաընկալումը մեծապես փոխվում է ՝ կախված նրանց խաղացած կերպարներից:
«Royal
Society Open Science» – ում հրապարակված հոդվածում պատմվել է Օնտարիոյի Մաքմաստերի
համալսարանից Սթիվեն Բրաունի գլխավորած թիմի մասին, որը Ստանիսլավսկու մեթոդով սովորած
15 երիտասարդ կանադացի դերասանների է վարձել և սկանավորել նրանց ուղեղը։ Այն ժամանակ,
երբ դերասանները կատարել են Ռոմեոյի կամ Ջուլիետի դերը (կախված նրանց սեռից): Դերասանները
որոշ ժամանակ ծախսել են պատշգամբում տեսարանի կերպարներ դառնալու համար, իսկ հետո,
երբ նրանք սկաների մեջ էին, հետազոտողները նրանց մի շարք անձնական հարցեր են տվել,
ինչպես՝ «Դուք կգնա՞ք մի խնջույքի, որին ձեզ չեն հրավիրել» կամ «Դուք կասե՞ք ձեր ծնողներին,
որ սիրահարվել եք»: Դերասանների խնդիրն էր մարմնավորած կերպարի անունից գաղտնի կերպով
կեղծել պատասխաններ հնարելը:
Այնուհետև հետազոտողները
հետևում էին դերասանների ուղեղի գործունեությանը, երբ նրանք դերի մեջ էին, և արդյունքները
համեմատում էին սկանավորման այլ շրջանների հետ, երբ դերասանները պատասխանում էին նմանատիպ
հարցերի կա՛մ իրենց անունից, կա՛մ որևէ մեկի անունից, ում իրենք լավ էին ճանաչում
(ընկեր կամ բարեկամ)։ Այս դեպքում նրանք պետք է ընդունեին երրորդ կողմի տեսակետը (նա
կանի): Կարևոր է նշել, որ Ռոմեոյի կամ Ջուլիետի դերը կապվում էր ուղեղի գործունեության
հստակ կաղապարի հետ, որը նկատելի չէր այլ վիճակներում, նույնիսկ եթե ուսումնասիրվողները
չափազանց ներգրավված էին այլ մարդկանց մտադրությունների և զգացմունքների մասին մտորումներում
և / կամ ընդունում էին նրանց տեսակետը:
Մասնավորապես,
դերասանական խաղը կապված էր խիստ ապաակտիվացման հետ ուղեղի առջևի և միջին գծերի հատվածներում,
որոնք մարդուն ներգրավում են հենց իր մասին մտածելու մեջ:
«Սա կարող է ցույց
տալ, որ դերասանությունը, որպես նեյրոճանաչողական երևույթ, ինքնավերլուծության
ճնշում է», – ասում են հետազոտողները:
Մեկ այլ արդյունք
էլ այն էր, որ դերասանությունը կապվում էր ուղեղի հետևի մասում տեղակայված նախասեպ
կոչվող հատվածի ավելի քիչ ապաակտիվացման հետ: Որպես կանոն, այս ոլորտում ակտիվությունը
նվազում է կենտրոնացած ուշադրության պատճառով (օրինակ՝ մեդիտացիայի ժամանակ), և հետազոտողները
ենթադրում են, որ դերասանության ժամանակ նախասեպային հատվածի ակտիվությունը կապված
է դերի մարմնավորման համար անհրաժեշտ ռեսուրսների բաժանման՝ «կրկնակի գիտակցության»
հետ, որի մասին խոսում են դերասանական վարպետության տեսաբանները:
Իրականում ուղեղի
սկանավորման այս նոր արդյունքները (առաջին անգամն էր, որ նեյրովիզուալիզացիան օգտագործվում
էր դերասանական վարպետության ուսումնասիրության համար) ենթադրում են, որ ինքնակորստի
գործընթացը բավականին հեշտ է տեղի ունենում: Հետազոտության մեջ դերասանների համար չորրորդ
խնդիրն այն էր, որ նրանց խնդրեցին պատասխանել հարցին իրենց անունից, բայց Բրիտանական
շեշտադրմամբ: Հետազոտողներին չեն խնդրել ընդունել բրիտանացու կերպարը, սակայն Բրիտանական
շեշտադրման պարզ իմիտացիան հանգեցրել է ուղեղի ակտիվության օրինաչափության, որը նման
է դերասանական խաղի ժամանակ տեսածին:
«Երբ հերոսն ակնհայտ
ներկայացված չէ, նրա կերպարը ժեստերի և դեմքի արտահայտությունների միջոցով կարող է
դառնալ բնավորության մարմնավորման և անձի ռեսուրսների կրճատման առաջին քայլը», — ասում
են հետազոտողները:
Այս վերջին բացահայտումը,
որը ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ անձը կարող է
թուլանալ կամ ստվերվել, համընկնում է վերջերս “The Journal of Experimental
Psychology: General” խմբի կողմից Դարտմուտի քոլեջի և Փրինսթոնի համալսարանը ղեկավարվող
Մեգան Մեյերի հրապարակված մեկ այլ հոդվածի հետ: Հետազոտողները կամավորներին խնդրել
են նախ գնահատել իրենց, իրենց հիշողությունները կամ ֆիզիկական հատկանիշները, ապա նույն
խնդիրը կատարել մեկ այլ մարդու տեսանկյունից: Օրինակ՝ նրանք կարող էին գնահատել իրենց
հիշողությունների զգացմունքայնությունը, իսկ հետո նույն իրադարձությունները գնահատել
ընկերոջ կամ ազգականի աչքերով։Կամ նրանք կարող էին գնահատել, թե ինչպես են տարբեր բնույթի
հատկություններ կիրառելի իրենց անձերի համար, և հետո տեսնել, թե որքանով է դա համապատասխանում
իրենց ծանոթի տեսակետին:
Նման հայացքից
հետո կամավորները կրկին պետք է գնահատեին իրենց անունից. պարզվում է, որ նրանց ինքնաընկալումը
փոխվում է. փորձարկվողների ինքնագնահատականը փոխվել է և ավելի նման է դարձել այն ամենին,
ինչ նրանք արտահայտել են ուրիշի անունից: Օրինակ՝ եթե նրանք սկզբում ասել են, որ «վստահ»
բնութագիրը մի քնչ է կապված իրենց անձի հետ, ապա այդ նույն գիծը գնահատելով ընկերոջ
աչքերով՝ նկարագրել են այն որպես իրենց անձի ուժեղ բաղադրիչ, ապա իրենց անունից երկրորդ
անգամ գնահատելիս այդ մասնակիցները հակված էին իրենց ավելի վստահ մարդ անվանել: Հատկանշական
է, որ նման փոփոխությունը պահպանվել է, նույնիսկ եթե օրվա ընթացքում շատ բաներ են տեղի
ունեցել ուրիշի տեսակետն ընդունելու և իրենց վերագնահատելու միջև:
Նշված հետազոտություններին
չեն մասնակցել վարձու կամ պրոֆեսիոնալ դերասաններ, և այնուամենայնիվ, մեկ այլ մարդու
հայացքի մասին մտորելու համար ծախսված ժամանակի մի փոքր մասի ընթացքում կամավորների
ինքնազգացողությունը ջնջվել է:
«Եթե մենք պարզապես
մտածում ենք մեկ այլ մարդու մասին, մենք կարող ենք հարմարվել այնպես, որ ընդունենք
այդ մարդու կերպարը», — ասել է Մեյերը իր գործընկերների հետ:
Այս եզրակացությունների
լույսի ներքո զարմանալի չէ, որ այն դերասանները, որոնք երբեմն շաբաթներ, ամիսներ կամ
նույնիսկ տարիներ շարունակ այլ անձի դերի մեջ են, կարող են ապրել իրենց ինքնագիտակցության
արմատական փոփոխություն:
Այն, որ մեր ինքնազգացողությունը
նման անցողիկ որակ ունի, կարող է մի քիչ հուսահատեցնել հատկապես նրանց, ովքեր պայքարում
են ինքնության կայուն զգացում ձևավորելու համար։ Այնուամենայնիվ, այստեղ կա նաև լավատեսական
ուղերձ։ Խնդիրը ինքնակատարելագործման, կամ, առնվազն, մեզ ավելի դրական լույսի ներքո
տեսնելու ձգտում է։ Երբ մենք կատարում ենք այն մարդու կերպարը, ում ցանկանում ենք նման
լինել, կամ պարզապես մտածում ենք այն մարդկանց մասին, ովքեր մարմնավորում են այն հատկանիշները,
որոնք մենք կցանկանայինք տեսնել մեր մեջ, կարող ենք հայտնաբերել, որ մեր ինքնաընկալումը
փոխվում է ցանկալի ուղղությամբ:
«Քանի որ մեզանից
յուրաքանչյուրն է ընտրում, թե ում հետ բարեկամանա, ինչն ընդունի որպես օրինակ և ում
անտեսի, — գրում է Մեյերը,- մենք ընդունում ենք այդ որոշումները՝ գիտակցելով, որ դրանք
ձևավորում են ոչ միայն մեր սոցիալական կապերի կառուցվածքը, այլև մեր պատկերացումը,
թե ով ենք մենք»:
Թարգմանությունը՝ Վիկտորյա Սուքիասյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment