Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, August 14, 2020

Ինքնասպան տղան. Ռաֆայել Դիեստե

 Թարգմանում են դասավանդողները

Երբ պանդոկպանը ավարտեց բոլորին անհանգստացնող լուրը կարդալը (մի տղա ինքնասպանություն էր գործել ՝ խփելով իր աջ քունքին) ,  անհայտ թափառաշրջիկը, որ նոր էր ավարտում իր խղճուկ ընթրիքը ձկնորսական պանդոկի  մի անկյունում, ասաց. 
-Ես գիտեմ այդ տղայի պատմությունը:
Նա արտասանեց տղա բառը շատ հատուկ ձևով: Այնպես, որ  շնապս  խմող չորս հոգին, ալբարինիո (իսպանական սպիտակ  գինի) խմող հինգ հոգին և պանդոկպանը լռեցին՝  անհանգիստ և ուշադիր լսելով:
-Ես գիտեմ այդ տղայի պատմությունը, - կրկնեց թափառաշրջիկը: Եվ փոքրիկ  դադարից հետո սկսեց.

Wednesday, August 12, 2020

«Մեջբերումների խճանկար». ինչ բան է ինտերտեքստուալությունը, և դա ինչպես է օգնում մեկնաբանելու տեքստերը



Տորմակավանք
Մենք ապրում ենք տեքստերի տարածության մեջ՝ ավանդական գեղարվեստականից մինչև քաղաքագետների ասույթներ կամ հաղորդագրություններ, որ տեղավորված են ցանկացած մեդիանյութի մեջ (երաժշտություն, տեսանյութ, ֆիլմ)։ Ընդ որում լեզվաբանությունը վաղուց է գործ բռնում տեքստերի հետ և մշակում է դրանց վերլուծության տարբեր մեթոդներ։ Ելենա Դավիդովայի հետ պարզենք, թե ինչ մոտեցումներ կան գեղարվեստական տեքստ վերլուծելու համար, ինչ բան է տեքստի ինտերտեքստայնությունը և երկխոսայնությունը, ինչու է մեր ցանկացած խոսք ելնում ուրիշի խոսքից, և ինչպես է սա հասկանալը օգնում վերլուծել տեքստերը, որոնցով շրջապատված ենք։
Tuesday, August 4, 2020

Առավոտյան սուրճը Րաֆֆի Կրիկորյանի հետ Քաղաքականությունն ու արանքում ուրիշ բաներ


Թարգմանում են ուսուցիչները

Անկախ նրանից՝ ղեկավարել է Թվիթերի թիմը, առաջնորդել Ուբերում ինքնագնաց մեքենաների համար պայքարը, թե առավելագույնի հասցրել Դեմոկրատական ազգային հանձնաժողովի քաղաքական հասանելիությունը, Րաֆֆի Կրիկորյանը իր կարիերան համատեղել է երկու անձնական կրքերի՝ տեխնոլոգիայի և աշխարհն ավելի լավ տեղ դարձնելու ցանկության հետ:
Նյու Յորքում ծնված և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն ավարտած Րաֆֆի Կրիկորյանը անցյալ հոկտեմբերին Հայստանում էր և պատրաստվում էր Տեխնոլոգիական ամսին: Անձրևային մի առավոտ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի և FAST հիմնադրամի գագաթնաժողովի ընթացքում նա հանդիպեց «Հետք»-ի լրագրողի հետ՝ քննարկելու Հայաստանում տեխնոլոգիաների զարգացումը, պատմեց իր վերելքի մասին այդ բնագավարում, խոսեց «Էմերսոն» ընկերության գործադիր տնօրենի իր ներկայիս պաշտոնի մասին: