Ես չունեմ այն ամենը, ինչ սիրում եմ, բայց ես սիրում եմ այն ամենը, ինչ ունեմ
Երկար տարիներ, իսկ երբեմն ամբողջ կյանքում մեզ ժամանակ առ ժամանակ
չի լքում այն զգացումը, որ ինչ-որ բան պակասում է։ Հասկացող տղամարդ, զգայուն կին, առողջ երեխա, ջերմ տուն, կայացած կոչում, գրավիչ տեսք, կայուն եկամուտ։
չի լքում այն զգացումը, որ ինչ-որ բան պակասում է։ Հասկացող տղամարդ, զգայուն կին, առողջ երեխա, ջերմ տուն, կայացած կոչում, գրավիչ տեսք, կայուն եկամուտ։
Անգամ ստանալով ցանկալին՝ որոշ ժամանակ անց մենք կրկին չբավարարվածություն ենք զգում։ Եթե առաջ անհանգստանում էինք լավ աշխատանքի բացակայությունից, ապա աշխատանքի անցնելով հեղինակավոր ընկերությունում՝ դժգոհում ենք սիրելի մարդու անտարբերությունից։
Մեկը կասի, որ դա է մարդու բնույթը՝ կիսատ-պռատ ապրել։ Իրականում դա այն է, ինչի հետ համակերպվել չի կարելի։ Չբավարարվածության զգացումը պետք է հաղթահարել «շնորհակալություն» բառով։ Ինչպես գրել է Տոլստոյը․ «Ես չունեմ այն ամենը, ինչ սիրում եմ, բայց ես սիրում եմ այն, ինչ ունեմ»։
Թարգմանությունը՝ Գոհար Սմբաթյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment