Բհաջան Հունջանի լուսանկարը իր «Գունավոր երկխոսություններ» ինստալյացիայով © Bhajan Hunjan |
Ի՞նչն է ոգեշնչել Բհաջանին դառնալու արվեստագետ
Բհաջան Հունջանը մեծացել է Քենիայի Նանյուկի քաղաքում: Նա շրջապատված էր այնպիսի մարդկանցով, որոնք իրենց շրջապատի իրերը օգտագործում էին ստեղծագործաբար։ Մայրն ու տատիկներն իրենց ժամանան անցկացնում էին կարի, ասեղնագործության և այգեգործության մեջ: Նրա հայրը շինանյութի խանութ ուներ՝ լի տարբեր գործիքներով։ Բհաջանը հաճախ իր ընտանիքի հետ ստեղծում էր իրեր՝ շարունակելով օգտագործել իր մանկության նյութերը նույնիսկ չափահաս տարիքում.դնրանք հիշեցնում էին նրան իր տան մասին:
Ի՞նչ նյութեր ունեք ձեր շուջը։ Ի՞նչն է ձեզ ստիպում մտածել տան մասին։
Բհաջանի ամենավաղ հիշողություններից մեկը այգու հողից փոքրիկ աման ծեփելն է: Բհաջանն ասում է, որ կավով մոր կողքին խաղալով՝ խաղաղվում էր, և «թվում էր՝ ժամանակը կանգնած է»:
Երբեւէ կորցրե՞լ ես ժամանակի զգացողությունը ինչ-որ բան սարքելիս։ Ինչպե՞ս ես քեզ զգում արվեստ ստեղծելիս։
Արվեստ սովորելու համար Մեծ Բրիտանիա տեղափոխվելուց հետո Բհաջանը խումբ ստեղծեց իր նոր ընկերների հետ՝ միասին ցուցահանդեսներ կազմակերպելով և միմյանց աշխատանքները նշելով: Նա այժմ արվեստի դասընթացներ է վարում, որոնց ընթացքում օգնում է ուրիշներին՝ գտնելու իրենց ստեղծականությունը:
Կարո՞ղ եք կազմակերպել սեփական ցուցահանդես կամ դասընթաց՝ ոգեշնչվելով Բհաջան Հունջանից: Ինչպե՞ս կարող եք խրախուսել ուրիշներին՝ ստեղծելու իրենց սեփական արվեստը։
Կարո՞ղ եք կազմակերպել սեփական ցուցահանդես կամ դասընթաց՝ ոգեշնչվելով Բհաջան Հունջանից: Ինչպե՞ս կարող եք խրախուսել ուրիշներին՝ ստեղծելու իրենց սեփական արվեստը։
Բհաջան Հունջան. Առճակատում © Bhajan Hunjan |
0 մեկնաբանություն:
Post a Comment