Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, January 4, 2024

Իմպրեսիոնիզմ

Ինչու է կոչվում իմպրեսիոնիզմ

Բանն այն է, որ իմպրեսիոնիստ արվեստագետները փորձում էին նկարել ոչ թե իրական կյանքի արտացոլանքը, այլ այն տպավորությունը, որը նրանք ստանում էին այդ մարդուն, լույսին, առարկային նայելիս։ Այդ պատճառով նրանք կչվում են իմպրեսիոնիստներ (impression-տպավորություն․ Մ․Տ․)։ Նրանք փորձում էին ֆիքսել իրենց տեսածի շարժումն ու կյանքը և ցույց տալ մեզ այնպես, կարծես դա տեղի է ունենում մեր աչքի առաջ։

Ովքեր էին իմպրեսիոնիստները

Հիմնական իմպրեսիոնիստներից են Կլոդ Մոնեն, Բերտա Մորիզոն, Կամիլ Պիսսարոն, Ալֆրեդ Սիսլեյը, Օգյուստ Ռենուարը, Մերի Կեսետը, Էդգար Դեգան։

Ինչպես էին նրանք նկարում



Իմպրեսիոնիզմից առաջ արվեստում լանդշաֆտները հաճախ պատկերացումներով, կատարյալ բնապատկերներ էին, որոնք նկարվում էին արվեստանոցում: Իմպրեսիոնիստները փոխեցին դա։ Նրանք նկարում էին դրսում։ Երբ դրսում էին,հկատեցին, թե ինչպես են լույսն ու գույնը փոխում տեսարանները: Նրանք հաճախ խիտ ներկում էին և օգտագործում էին վրձինների արագ (և բավականին խառնաշփոթ) հարվածներ: Իմպրեսիոնիզմից առաջ նկարների մեծ մասում իրականում չես կարող տեսնել վրձնահարվածները:

Կամիլ Պիսարրոն խորհուրդ է տվել, թե ինչպես նկարել ​​լանդշաֆտը իմպրեսիոնիստական ոճով.
«Միաժամանակ աշխատեք երկնքի, ջրի, ճյուղերի, գետնի վրա՝ ամեն ինչ պահելով հավասար հիմքի վրա…Մի վախեցեք գույն դնելուց…Նկարեք առատաձեռնորեն և առանց վարանելու, քանի որ ամենալավն այն կլինի, որ չկորցնեք առաջին տպավորությունը։


Կայի՞ն արդյոք կին իմպրեսիոնիստներ

Բերտա Մորիզոն դարձավ հաջողակ նկարչուհի, բայց նրա ընտանիքը չէր խրախուսում որպես մասնագիտություն նկարելն ընտրելը: Ամերիկացի նկարչուհի Մերի Կեսսետը միացավ իմպրեսիոնիստներին՝ Փարիզում նրանց մի քանի ցուցահանդեսների ժամանակ: Նա վճռել էր դառնալ հաջողակ նկարչուհի։ Միացյալ Նահանգներում նրան թույլ չէին տալիս նկարել կենդանի մոդելներից, քանի որ նա կին էր:

Իմպրեսիոնիզմը միայն Ֆրանսիայու՞մ էր

Աշխարհի այլ ծայրերում ապրող նկարիչներին նույնպես ոգեշնչել է առօրյա կյանքի տեսարանները ֆիքսելու այս գաղափարը։ Սա բրիտանացի նկարիչ Ֆիլիպ Ուիլսոն Սթիերի նկարն է։ Նրան հաջողվել է պատկերել ծովափնյա օրվա կախարդանքն ու հուզմունքը: Նայեք ծովից շողշողացող արևի լույսին: ԱՄՆ-ում նույնպես կային իմպրեսիոնիստ նկարիչներ։ Չայլդ Հասսամը Նյու Յորքում ստեղծել է քաղաքային կյանքի աշխույժ նկարներ, իսկ Թեոդոր Ռոբինսոնը առավել հայտնի էր գյուղում առօրյա կյանքի իր տեսարաններով:

Թարգմանությունը՝ Մանե Տոնոյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment