![]() |
նկարի աղբյուրը |
Ստվերի ամենավառ դրսևորումներից մեկն այն սուր ջղայինությունն է, որ ոմանք առաջացնում են մեր մեջ։ Երբ մենք ուրիշ մարդու մեջ նկատում ենք այն հատկությունները, որոնք ժամանակին ինքներս մեզ արգելել ենք, մեր ներսում բորբոքվում է չարդարացված զայրույթ, որը զգում ենք մեր հանդեպ։ Հիշեք ցանկացած մարդու, ով ձեզ վրդովեցնում է. ուշադիր նայեք և կտեսնեք նրա մեջ ձեր աղավաղված արտացոլանքը: Բայց երբ հաշտվեք ինքներդ ձեզ հետ, այլևս գրգռվածություն չի լինի: Ընդունելով ինքներս մեզ՝ մենք ինքնաբերաբար սովորում ենք ընդունել ողջ աշխարհն այնպիսին, ինչպիսին կա: