Նախորդ հատվածը
Ես կցանկանայի առաջարկել չորս հզոր սյուներ, որոնց վրա մենք կարող ենք հենվել, եթե ցանկանում ենք, որ մեր խոսքը լինի հզոր և փոփոխություն կատարի աշխարհում: Բարեբախտաբար, այդսյուները մի հապավման մեջ են: Այդ բառը «ԱՎԱՍ»-ն է, և այն ունի հիանալի սահմանում: Ես չեմ խոսում այն իրերի մասին, որոնք ընկնում են երկնքից և խփում գլխիդ: Ես խոսում եմ այս սահմանման մասին՝ ողջունել կամ գովել խանդավառությամբ, որը, իմ կարծիքով, մեր խոսքը կընդունի, եթե մենք հենվենք այս չորս սյուներին: Եվ այսպես, ի՞նչ սյուներ են սրանք: Տեսնենք, եթե դուք կարող եք գուշակել:
Ա-ն՝ արդարություն, իհարկե, ճշմարիտ լինել քո ասածի մեջ, խոսել ուղիղ և պարզ:
Վ-ն՝ վավերականություն, ուղղակի դու դու եղիր: Ընկերներիցս մեկը բացատրեց սա՝ որպես հետևելը քո սեփական ճշմարտությանը, ինչը, իմ կարծիքով, ճիշտ ուղի է:
Ա-ն՝ ամբողջականություն, ասել ձեր խոսքը և իրականում անել այն, ինչ ասում եք, և լինել այն մեկը, ում մարդիկ կարող են վստահել:
Եվ Ս-ն՝ սեր: Ես նկատի չունեմ ռոմանտիկ սերը, այլ՝ մարդկանց հետ խոսելիս մաղթել բարին:
Ամենից առաջ, ես մտածում եմ, որ ամբողջովին արդար լինելը այն չէ, ինչ մենք ցանկանում ենք: Ես նկատի ունեմ՝ «Աստված իմ, դու տգեղ ես այս առավոտ»: Միգուցե դա անհրաժե՞շտ չէ: Տոգորված լինել սիրով։ Իհարկե, արդարությունը հոյակապ բան է, բայց երբ դուք իրոք մեկին լավն եք մաղթում, շատ դժվար է միևնույն ժամանակ նրանց քննադատել: Ես նույնիսկ վստահ չեմ, որ կարող եք այս երկու բաները միաժամանակ անել:
Եվ այսպես՝ ԱՎԱՍ: Նաև, այն, ինչ դուք ասում եք (կարծես հին երգ լինի), նաև ճանապարհ պիտի ունենա՝ ինչպես ասել դա: Դուք ունեք մի զարմանաի գործիքատուփ: Այս գործիքատուփը, անհավանական բան է, բայց սակավաթիվ մարդիկ են բացել: Ես կցանկանայի հիմա մի փոքր փորփրել այն ձեզ հետ, և հանել մի քանի գործիք, որոնք դուք միգուցե ցանկանաք վերցնել և խաղալ դրանցով, ինչը կբարձրացնի ձեր խոսքի ուժգնությունը:
Օրինակի համար՝ ռեգիստր: Այսպես, բարձր ռեգիստրը միշտ օգտակար չի լինի, բայց կա նաև մջին ռեգիստր: Ես շատ տեխնիկական բառերով չեմ խոսի այս մասին նրանաց համար, ովքեր ձայնի մարզիչներ են: Այնուամենայնիվ, դուք կարող եք գտնել ձեր ձայնը: Այսպիսով, եթե ես խոսեմ քթիս տակ կամ խոսեմ կոկորդում, ինչպես հիմնականում խոսում են մեզանից շատերը, դուք կարող եք լսել տարբերությունը: Բայց, եթե դուք ծանրություն եք ցանկանում, դուք պետք է իջնեք ներքև՝ մինչև կրծքավանդակ: Լսու՞մ եք տարբերությունը: Մենք քվե ենք տալիս բամբ ձայնով քաղաքական գործիչներին, դա ճիշտ է, քանի որ մենք ասոցացնում ենք խորությունը ուժի և հեղինակության հետ: Սա ռեգիստրն է:
Շարունակլի
Թարգմանությունը՝ Հասմիկ Վարդանյանի, Մելինե Ժամկոչյանի, Ժաննա Շահինյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment