Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, January 11, 2017

Շառլ Ազնավուր/ «Օտարագիր հայեր» նախագիծ

Կենսագրությունը

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ-ի մայիսի 22-ին Փարիզում։ Նա ֆրանսահայ նշանավոր շանսոնիե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։

Նրա հայրը` Միշան, որը երգիչ էր, կայսր Նիկոլայ 2-րդի խոհարարի որդին էր, իսկ մայրը` Քնարը դերասանուհի էր: Շառլի մանկությունն անցնում է իր հոր բացած փոքր ռեստորանում, որտեղ այցելում էին տարբեր դերասաններ: Ինը տարեկանից Շառլը հանդես է գալիս միայնակ ելույթներով:
1946 թվին նրան նկատում է հայտնի երգչուհի Էդիտ Պիաֆը, և միասին շրջագայում են Ֆրանսիայում և ԱՄՆ-ում:
Իր կարիերայի ընթացքում Շառլը խաղում է մոտ 60 ֆիլմում, և գրում է 1000-ից ավելի երգեր: Նա երգել է 8 տարբեր լեզուներով:

Շառլ Ազնավուրն ունի 6 երեխա 3 տարբեր ամուսնություններց: Նա ապրում է Շվեյցարիայում, որտեղ Հայաստանի դեսպանն է:

Թարգմանեցին Էրիկ Թելունցը, Լիլիթ Սաքունցը, Տիգրան Դանիելյանը


Ազնավուրի ասույթներից

Մենք քաղում ենք միայն մեր ցանած զգացմունքները:
Ինձ ոչ ոք ոչինչ չի տվել, նույնիսկ իմ տարիքը:
Ես իմ ազատությունը վաստակել եմ իմ աշխատանքով, և հենց այդ աշխատանքն էլ ինձ բանտարկել է:
Նույնիսկ երբ կարծում ես, որ այլևս ոչինչ չես սպասում, միևնույն է, միշտ ին-չ որ բանի կամ ինչ-որ մեկին սպասում ես:
Եթե ես ունենայի կապույտ աչքեր, լինեի բարձրահասակ և գեղեցիկ, ունենայի մաքուր ձայն, ես նույն կարիերան չէի ունենա:
Ես կարող եմ երջանիկ լինել, միայն եթե ինձ տեսնեմ քո աչքերում:
Պետք չէ մոռանալ այն ամենը, ինչ ներգաղթյալներն են բերել Ֆրանսիա՝ Պիկասո, Բեար, Սիորան… դա յուրօրինակ հնարավորություն է ֆրանսիայի համար, միգուցե նրանց մեջ են ապագա Ազնավուրները, ո՞վ գիտի:
Սիրիր ինձ, ինչպես ոչ ոքի չես սիրել, սիրիր ինձ նույնքան ուժեղ, ինչպես ես եմ քեզ սիրում:


Թարգմանեց Ադել Միքայելյանը
Խորհրդատու՝ Աննա Մարության

0 մեկնաբանություն:

Post a Comment