Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, January 6, 2015

Ինչո՞ւ է երեխաների մի մասը պայքարում՝ հասնելու իր ուզածին, իսկ մյուս մասը հանձնվում

Ինչու է երեխաների մի մասը պայքարում՝ հասնելու իր ուզածին, իսկ մյուս մասը հանձնվում
Իմ բալիկը ջանք էր անում կապելու իր ծալաթոռի ամրագոտին: «Քիչ մնաց»,-արտաբերեց նա և շարունակում էր փորձել: «Քիչ մնաց»,-համաձայնեցի ես և փորձեցի չխանգարել նրան: Հենց կարողացավ կապել, ասացի. «Դու կարողացար: Դժվար էր, բայց դու էնքան փորձեցիր, մինչև կարողացար: Ես հպարտ եմ քեզանով»:
Այն ձևը, որով ես գովեցի նրան, ինձնից շատ ջանք չխլեց: Եթե ես ավելի լավ ձև չիմանայի, կասեի. «Խելացի աղջիկ ես» (iամ՝ «թույլտ տուր՝ օգնեմ քեզ»): Թե որն է սխալը, կարդա ստորև։
Սթենֆորդի հետազոտող Քերոլ Դվեքը 1960-ականներից ուսումնասիրում էր մարդու գործունեության շարժառիթներն ու հաստատակամությունը: Նա բացահայտել է, որ երեխաները բաժանվում են երկու խմբի. առաջինը՝ որ ունեն քարացած մտածեկալերպ, և կարծում են, թե իրենց հաջողությունները արդյունքն են բնածին տաղանդի ու խելացիության,
երկրորդը՝ որ ունեն զարգացող ուղեղ և մտածում են, որ իրենց հաջողությունները արդյունքն են իրենց քրտնաջան աշխատանքի:

Քարացած մտածելակերպ. «Եթե հարկավոր է քրտնաջան աշխատել, նշանակում է՝ չունես ընդունակություններ»:
Քարացած մտածելակերպի տեր երեխաները կարծում են, որ մտավոր կարողությունները ծնված օրից ֆիքսվում են: Նրանք համաձայն են պնդման հետ, թե եթե կարիք կա քրտնաջան աշխատելու, ուրեմն ընդունակ չես: Եթե ընդունակ լինեիր, ամեն ինչ ինքնաբերաբար կստացվեր: Երբ այդ խմբի երեխաները սխալվում են, իրենց թակարդում են զգում: Նրանք սկսում են մտածել, որ բավարար չափով տաղանդավոր կամ խելացի չեն, ինչպես բոլորն իրենց մասին ասում էին: Նրանք խուսափում են մարտահրավերներից՝ վախենալով, որ չեն հաստատի իրենց խելացիությունը:
Զարգացող մտածելակերպ. «Ինչքան շատ մարտահրավեր նետես ինքդ քեզ, այնքան խելացի կդառնաս»:
Զարգացող մտածելակերպով երեխաները հավատում են, որ իրենց մտավոր կարողությունները կարող են մշակվել. ինչքան շատ սովորես, այնքան խելացի կդառնաս: Այդ երեխաները հասկանում են, որ նույնիսկ հանճարները պետք է քրտնաջան աշխատեն: Երբ նրանք հանդիպում են արգելքների, հավատում են, որ կարող են իրավիճակից գլուխ հանել՝ ավելի շատ ժամանակ և ջանքեր ներդնելով: Նրանք սովորելը արժևորում են խելացի երևալուց: Զարգացող մտածելակերպով երեխաները հասնում են իրենց ուզածին բարդ առաջադրանքների միջոցով:

Ի՞նչն է ստեղծում այդ համոզմունքները երեխաների մեջ: Իհարկե, այն ձևը, որով մենք գովում ենք երեխաներին սկված 1 տարեկան հասակից:


Հետազոտություն
Մի ուսումնասիրության ժամանակ Դվեքը հավաքում է հինգերորդ դասարանցիների: Նրանք պատահականության սկզբունքով բաժանվում են երկու խմբի, և Դվեքը նրանց IQ թեստի առաջադրանքներ է տալիս: Հետո նա սկսում է գովել առաջին խմբին՝ իրենց մտավոր կարողությունների համար.
-Օ՜, սա իսկապես հիանալի արդյունք է: Դուք , երևում է, խելացի եք այս հարցում:
Հետո նա գովում է երկրորդ խմբին՝ իրենց ջանք թափելու համար.
-Օ՜, սա իսկապես հիանալի արդյունք է: Դուք, երևում է, շատ եք աշխատել»:
Դվեքը շարունակում է «փորձարկել» երեխաներին, այդ թվում՝ առաջարկելով նրանց ընտրություն դժվար և հեշտ առաջադրանքների միջև:
Երեխաները, ում գովաբանել էր ջանասիրության համար, ընտրում են դժվար խնդիրը՝ վստահ, որ կարող են ավելին սովորել: Նրանք, ավելի հավանական է, որ կշարունակեն հետաքրքրված լինել սովորելու մեջ և կպահեն իրենց ինքնվստահությունը, երբ ներկայացվող խնդիրները դժվարանան:
Մյուս երեխաները, ում գովաբանել էր իրենց խելացիության համար, պահանջեցին հեշտ առաջադրանքը՝ իմանալով, որ հաջողության հասնելու շանսը ավելի մեծ է: Նրանք կորցրին իրենց վստահությունը, քանի որ առաջադրանքը դժվար էր, և ավելի հակված էին քողարկելու իրենց թեստի արդյունքները, երբ արդյունքներն էին ամփոփվում:
Ավելի ուշ Դվեքն ու իր գործընկերները ուսումնասիրությունը լաբորատորիայից փոխադրեցին տները: Երկու տարվա մեջ չորս ամիսը մեկ անգամ Սթենֆորդի ու Չիկագոյի համալսարանի հետազոտողները այցելում էին հիսուներեք ընտանիքի և իննսուն րոպե արձանագրում նրանց սովորական առօրյան:
Հետո, հետազոտողները հաշվեցին, թե ծնողները ինչքան հաճախակի և ինչպես են գովում երեխաներին՝ գովում են ջանասիրությո՞ւնը, բնավորության հատկություննե՞րը,  ա՞յլ գովասանք, որը չեզոք ազդեցություն ունի, ինչպես «լա՛վ է»-ն, «ո՜ւխ»-ը:
Արդյունքներին սպասեցին հինգ տարի։
Հետո հետազոտողները փորձարկվող երեխաներին, որոնք արդեն 7-8 տարեկան էինհարցրին իրենց վերաբերմունքը դժվար խնդիրների և սովորելու մասին: Զարգացող մտածելակերպի տեր երեխաները հետաքրքրվում էին բարդ վարժություններով:
Ո՞ր երեխաները ունեն զարգացող մտածելակերպ: Նրանք, ովքեր որպես փոքրիկ բալիկներ գովաբանություններ են լսել սովորելու գործընթացի ժամանակ:
Ես իմ «Zero to Five: 70 Essential Parenting Tips Based on Science» («Զրոյից հինգ. Դաստիարակության վերաբերյալ 70 անհրաժեշտ խորհուրդ՝ հիմնված գիտության վրա) գրքում տալիս եմ ջանասիրությունը գովաբանելու ավելի շատ օրինակներ։ ՝
Կարո՞ղ ես քարացած մտածելակերպը դարձնել  զարգացող
Մի անգամ մի քաղաքային ավագ դպրոցի ուսուցչից նամակ ստացա . «Արդյոք ո՞ւշ է հանրահաշիվ կամ բայի երրորդ դեմքի սահմանականի խոնարհում կամ հրթիռային գիտություն սովորելու համար, եթե դու չես զարգացրել մտածելակերպդ չորս տարեկանում»։ Դվեքն ուներ նույն հարցը: Նա վերցրեց միջին դպրոցի և քոլեջի ուսանողների, որոնք ունեն քարացած մտածելակերպ: Նա բացահայտեց, որ սովորողները ունակ են բարելավելու իրենց մտածողությունը, երբ իմանում են, որ ուղեղը նման է մկանների. մտածելակերպը այլևս քարացած չի լինում:
Ուշ չէ ո՛չ ձեր երեխաների և ո՛չ Ձեզ համար: Խան Ակադեմիայի Սալման Խանի առաքելությունն այն է, որ դուք իմանաք այս ամենը: Նա պատրաստել է ոգեշնչող մի հոլովակ՝ հիմնված Դվեքի աշխատանքի վրա, որը կոչվում է «Դու կարող ես սովորել՝ ինչ որ ուզես»:
Ուղերձ. Ուղեղը նման է մկանի: Որքան շատ ես օգտագործում, այնքան ավելի ուժեղ է դառնում: Ուղիները, որոնցով կարող ես մարզել ուղեղդ, դժվար առաջադրանքներ անելն է, հմտությունները կիրառելը, նոր բաներ սովորելը: Ինչպես Խանն է ասում, «Ուղեղն ավելի շատ աճում է հարցերին սխալ, քան ճիշտ պատասխանելուց»:
Ահա, թե որն է պատճառը, որ երբ իմ բալիկը փորձում է արձակել իր ամրագոտին, ես խրախուսում եմ նրան՝ կատարելու այդ դժվար «առաջադրանքը»՝ «թող ես անեմ » ասելու փոխարեն ասելով. «քիչ մնաց, նորից փորձիր»:
Միասին անելը հոգ տանել է, ինչպես ասում են։ Խանն ասում է. «Եթե ամբողջ հասարակությունը ընդունի պայքարելով սովորելու այս ձգտումը, ապա մարդկային մտքի գլոբալ ներուժը որևէ սահման չի ճանաչի»:

Ուրեմն՝ առաջ տար սա։

Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment