Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, January 15, 2015

Հռոմի պապի արձագանքը տեռորիզմին

Associated Press: Մանիլա, Ֆիլիպիններ
...Հունվարի 15-ին, այցելելով Ասիայում կաթոլիկ հավատքով ամենամարդաշատ երկիրը, Հռոմի Պապ Ֆրանցիսկոն, իր քարոզում անդրադառնալով փարիզյան հարձակումներին, ասել է, որ արտահայտվելու սահմաններ կան, հատկապես, երբ այն վիրավորում է, կամ ծաղրում է մեկ ուրիշի հավատքը...   

Ֆրանցիսկոն պաշտպանեց խոսքի ազատությունը` որպես հիմնարար իրավունք և նույնիսկ պարտականություն հանուն ընդհանուր բարօրության: Բայց նա ասաց, որ խոսքի ազատության մեջ սահմաններ կան, հատկապես, երբ դեմ առ դեմ ես դուրս գալիս մեկ ուրիշ հավասարապես հիմնարար մարդու իրավունքին՝ կրոնի ազատությանը:
Որպես օրինակ նա ցույց տվեց իր կողքին կանգնած Ալբերտո Գասպարիին, ով պապական ուղևորությունների մշտական կազմակերպիչն է. “Եթե իմ լավ բարեկամ Գասպարին հայհոյի իմ մորը, նա կարող է բռունցքի մի հարված ակնկալել”, և պապը կատակով բռունցքն ուղղեց Գասպարիի կողմը: «Դա նորմալ է: Չի′ կարելի սադրել: Չի′ կարելի վիրավորել այլոց հավատքը: Չի′ կարելի ծաղրել այլոց հավատքը»:
Նա ասաց, որ սրանով ոչ մի դեպքում չի արդարացնում Չարլի Հեբդոյի վրա կատարած հարձակումը: Ընդհակառակը, նա ասաց, որ այսպիսի սարսափելի բռնությունը չի′ կարելի արդարացվել աստծո անունով, և որ դա «մոլորություն» է : Բայց նաև ավելացրեց, որ ինչ-որ հակադարձում սպասելի էր:     
Թարգմանությունը՝ Յուրա Գանջալյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment