Տոնգայի բնակիչները, ովքեր ահազանգել էին, երբ ծովը դարձել էր կարմիր, ստացել են այդ երևույթի բացատրությունը:
Ըստ նորզելանդական Kaniva Pacific կայքի, խաղաղօվկիանոսյան մի կղզու
Վավաու
շրջանի
մարդիկ
շփոթության
մեջ
էին.
դեկտեմբերի
վերջին
ծովի
գույնը
փոխվել
էր,
և
պատկերացում
էր
ստեղծվել,
թե
դա
աստվածաշնչյան
նշան
է՝
աշխարհի
վերջը:
«Բայց
փորձագետներն
ասում
են՝
ծովի
կարմիր
ներկվելը
առաջացել
է
գերաճած
ջրիմուռների
պատճառով,
որոնք
թունավոր
գազեր
(տոքսիններ)
են
արտանետում»,-հաղորդում
է
Radio New Zeland International-ը: «Տոքսինները կարող են սպանել ջրային օրգանիզմները և գարշահոտություն
առաջացնել»,-ասում
է
օվկանոսների
և
ձկնաբուծության
մասնագետ
Վեյլա
Մատատոն՝
ավելացնելով,
որ
այս
երևույթը
տեղի
է
ունենում,
երբ
ծովի
ջրի
ջերմաստիճանը
բարձրանում
է:
Ալգալ բլումները, որոնք նաև կոչվում են «կարմիր հոսանքներ», հանդիպում են աշխարհի տարբեր մասերում: Ֆլորիդական ծոցի ափերին դրանք գրեթե ամեն տարի են լինում և «մեղադրվում են» հարյուրավոր ծովակովերի սպանության մեջ: 2012 թվականին, «կարմիր հոսանքները» Սիդնեյ քաղաքի ամբոջ ծովափը դարձրին արյան պես կարմիր: Դրա առիթով փորձագետներն ասացին, որ ջրիմուռները
մարդկանց
համար
այդքան
էլ
թունավոր
չեն,
բայց
կարող
են
գրգռել
մաշկը:
Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.bbc.com
0 մեկնաբանություն:
Post a Comment