Մի խումբ չեխ հնէաբաններ Եգիպտոսում ինտրիգային գյուտ են արել՝ գտել են նախկինում անհայտ մի թագուհու շիրմաքար:
Այս հայտնագործությունը կատարվել է Կահիրեի արևմուտքում ՝ Աբուսիրում՝ 4500 տարի առաջ կառավարած Նեֆերեֆրե փարավոնի տոհմի բուրգից՝ թագավորական հին դամբարանում: Գերեզմանը գտել են Նեֆերեֆրեի սգո համալիրում, և սա հիմք է տալիս մտածելու, որ թագուհին եղել է Նեֆերեֆրեի կինը:
France-Presse գործակալության հայտարարությունում Եգիպտոսի՝ հնությունների նախարար Մամդու -էլ Դեմաթին թագուհուն անվանեց Կենտիկավես Երրորդ՝ նշելով.
«Առաջին անգամ ենք հայտնաբերել այս թագուհու անունը, որը եղել է անհայտ մինչ նրա գերեզմանի հայնաբերումը»:
Մի պաշտոնյա ասել է, որ գերեզմանը թվագրվել է 5-րդ դինաստիայի կեսերին (մ.թ.ա.2994-2345), ունեցել է մակագրություն, որում նշվում է , որ դրա տերը եղել է«թագավորի կինը»: Հնէաբանները նաև գտել են մոտավորապես 30 պարագաներ՝ պատրաստված կրաքարից եւ կապարից:
«Այս բացահայտումը կօգնի մեզ լույս սփռելու 5-րդ դինաստիայի որոշ անհայտ կողմերի վրա, որը, զուգահեռ լինելով Չորրորդ դինաստիային, ականատես է եղել առաջին բուրգերի կառուցմանը »,- հայտնել է Ֆրանս-պրեսին Էլ Դեմաթը:
Արշավախումբը ղեկավարում էր Չեխիայի իստիտուտի եգիպտագիտության բաժինը , որը կապված է Պրահայի Չարլզի համալսարանին: Խմբի ղեկավար Միրոսլավ Բարթան հայտարարության մեջ նշեց, որ իրենց նորագույն բացահայտումը պարզապես ապացույց է , որ հասունանում է Աբուսիր կոչվող տարածքի հետագա ուսումնասիրության անհրաժեշտությունը:
«Սա ևս մեկ կարևոր հայտնագործություն է վերջին մի քանի տարվա ընթացքում, նրանց շարքում, որ բազմիցս հաստատել են, որ Աբուսիրի դամբարանը Եգիպտոսի հնագույն պատմության մասին մեր պատկերացումները վերակառուցելու համար եզակի աղբյուր են»,- ասաց Բարթան:
Աղբյուրը՝ www.cnn.com
0 մեկնաբանություն:
Post a Comment