Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, January 12, 2015

Մեջբերումներ Վիլյամ Սարոյանից

Նա մի քիչ լաց եղավ, բայց միայն թաքուն, որովհետև շատ վաղուց որոշել էր, որ լաց չի լինելու, որովհետև եթե երբևէ սկսես լաց լինել, լացելու շատ բաներ ի հայտ կգան, և դու էլ չես կարող կանգ առնել, դրա համար էլ պետք չէ։
Մենք ոչինչ չասացինք, քանի որ ասելու շատ բան կար, սակայն չկար մի այնպիսի լեզու, որով կկարողանայինք ասել դա։
Իմ գտած կարգը անկարգության կարգն էր։
Անհնարին է չնկատել, որ մեր աշխարհը տառապում է ձախողման, ատելության, մեղքի, վախի մեջ։
Բարին երբեք չի մահանում. եթե այդպես լիներ, ապա աշխարհում մարդ չէր լինի, ոչ մի տեղ կյանք չէր լինի։ Աշխարհը լի է մարդկանցով և հիասքանչ կյանքով։
Մարդիկ մարդ են։ Մի՛ վախեցեք նրանցից։
Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերում քեզ և կողքիդ ապրողներին չդիպչի ապականությունն ու մահը։ Ամենուրեք փնտրիր բարին և հենց այն հայտնաբերես, դուրս հանիր իր թաքստոցից, և թող լինի ազատ և անկաշկանդ...Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերում չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունիր նրա անսահման լույսն ու խորհուրդը։
Եվ վերջում, այսօրը հավերժն է, երեկը դեռ այսօրն է, իսկ վաղը արդեն այսօրն է։
Աշխարհում ամեն մի երջանիկ տղամարդու կողքին կա մի գեղեցիկ կին, աշխարհում յուրաքանչյուր տղամարդ երջանիկ է, եթե միայն նա գիտի դա, ուրեմն ինչո՞ւ ժամանակ կորցնել։
Հիմարն անշուշտ լավ մարդն է, բայց միայն՝ որովհետև նա չգիտի ուրիշ ոչինչ։
Հիշիր, որ ամենաողբերգականի մեջ կոմիկական բան կա, և այն, ինչ ամենաչարն է, շատ լավ բաներ ունի իր մեջ։
Լավագույն առավոտն այն է, որ սկսվում է գիշերվա վերջին ժամերիցՀերիք է՝ մշակույթից խոսենք։ Ես գյուղացի տղա եմ։ Հերիք է խնջույքներ անենք։ Ես քաղցել եմ ուզում։ Հերիք է յուղոտենք։ Ես մկանունք եմ ուզում։ Հերիք է ցավը։ Ես հումոր եմ ուզում։ Հերիք է դատարկությունը, ես հպարտություն եմ ուզում։

Այն ամենը, ինչ մենք ցանկանում ենք անել, խանգարելուց հեռու մնալն է։ Եթե անհնար է օգնել, ապա միշտ հնարավոր է խանգարել։

0 մեկնաբանություն:

Post a Comment