Անցած շաբաթ Microsoft-ը ներկայացրեց, թե ինչպես
է
նոր
օպերացիոն
համակարգը
աշխատելու
համակարգիչների,
նոթբուքների,
պլանշետների
և
սմարթֆոնների
վրա: Windows
10-ի
հիմնական
նորամուծությունն
այն
է,
որ
այն
կաշխատի
նաև
հոլոգրաֆիկ
համակարգով
և
հնարավոր
կլինի
օգտագործել
ոչ
միայն
համակարգչի
էկրանը,
այլ
նաև
էկրանից
դուրս
այլ
հոլոգրաֆիկ
համակարգեր:
Հոլոգրաֆիկ
հատուկ
չիպը
թույլ
կտա
համակրգչին
ճանաչելու
ձեր
ձայնը,
շարժումները
և
անգամ
այն,
թե
որ
կողմ
եք
դուք
նայում: Այս նորամուծությունը
թույլ
կտա
նաև
ստեղծելու
3D առարկաներ
ձայնի
և
ժեստերի
միջոցով
և
տպել
դրանք
3D տպիչներով:
Microsoft-ը գիտակցում է, որ Windows 8-ը այնքան
էլ
լավ
չընդունվեց
շահագործողների
կողմից,
և
այս
նոր
համակարգում
այդ
ամենը
հաշվի
է
առնված:
Այն
ավելի
հարմար
կլիի
Windows 7-ի այն օգտատերերին, ովքեր այդպես էլ չընդունեցին Windows 8-ը: Նոր համակարգը
համակարգչում
այնպիսի
փոփոխություններ
է
կատարել,
որոնք
արդեն
առկա
էին
պլանշետներում
և
սմարթֆոններում:
Ինչպես սմարթֆոններն ու պլանշետները, այս նոր օպերացիոն
համակարգը
հասանելի
կլինի
որպես
անվճար
թարմացում
բոլոր
նրանց
համար,
ովքեր
օգտագործում
են
Windows 8.1-ը:
Այլևս չի գործածվի Internet Explorer-ը, դրան կփոխարինի մի նոր բրաուզեր, որը արդեն անվանակոչվել է Project Spartan: Այս բրաուզերը
կօգտագործվի
Windows 10 համակարգում և նման կլինի Chrome և Firefox բրաուզերներին:
Այն կընդունի ձայնային հրամաններ՝ կատարելով ձեր բոլոր առաջադրանքները:
Windows 8-ից հանված Start մենյուի կոճակը
Windows 10-ում նորից կվերադառնա:
Task bar-ի (խնդիրների բաժին) նոր կոճակը թույլ կտա մեկ պատուհանում ցույց տալ այդ պահին բացված ձեր բոլոր պատուհաններն ու ֆայլերը:
Թարգմանությունը՝ Դավիթ Կիրակոսյանի
Աղբյուրը՝ www.cnn.com
0 մեկնաբանություն:
Post a Comment