Հարբինի՝ ձյան և սառույցի միջազգային փառատոնը, որը հայտնի է իր զարմանալի բարդ քանդակներով և նկարազարդված հսկայական համաշխարհային լոգոներով, շարունակվում է:
Մի քանի տաղավարներից բաղկացած տարածքը մոտավորապես 750 000 քառակուսի մետր է,-ասում են կազմակերպիչները:
Աշխատանքները հիմնականում չինական հեքիաթների և հայտնի նշաձողերի հիման վրա են, ինչպիսին են Չինական Մեծ պատը, Եգիպտական բուրգերը և Իսլանդիայի Հոլգրիմսկիրկյայի եկեղեցին:
Դրանք շատ ավելի լավ են երևում գիշերը, երբ քանդակների լույսերը վառվում են ներսից՝ տարածքին տալով հեքիաթային տեսք:
Հյուսիսարևելյան Չինաստանի Հեյլոնգջիանգ նահանգի մայրաքաղաք Հարբինը լուսավոր, ցուրտ քաղաք է, ուր հունվարին ցերեկվա միջին ջերմաստիճանը 13-ից 23 աստիճան ցուրտ է։
Շնորհիվ Հարբինի մոտիկ հարևան Ռուսաստանի, հյուսիսային հարևանի ազդեցությունը տարածվում է ամեն ինչի վրա՝ ճարտարապետությունից մինչև ուտելիք:
1985 թվականից ի վեր Հարբինի միջազգային ձյան և սառույցի փառատոնը մեծացել ու դարձել է ձյան՝ աշխարհի ամենամեծ փառատոնը՝ միանալով Ճապոնիայի Սապպորոյի ձյան, Նորվեգիայի Հոլմենքոլենի դահուկային փառատոններին ու Կանադայի Քվեբեկ ձմեռային կառնավալին:
Կախված եղանակային պայմաններից, փառատոնը սովորաբար տևում է մինչև մարտ:
Հունվարի 5-ին նախատեսվել էր հսկայական հրավառության ցուցադրություն Հարբինի միջազգային ձյան և սառույցի փառոտնին, սակայն իշխանությունները չեղարկեցին միջոցառումը անվտանգության նկատառումներով՝ վախենալով, որ Շանհայի ամանորյա մահացու խուճապը կկրկնվի:
Թարգմանությունը` Նարեկ Սահակյանի
Աղբյուրը` www.cnn.com

0 մեկնաբանություն:
Post a Comment