Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, January 19, 2015

Ի հայտ են գալիս տերաբայթային հեռախոսներ

Սմարթֆոնների գրավչություններից մեկն այն է, որ  դրանցում շատ տեղեկություն պահելու հնարավորություն կա՝ նկարներ, տեսանյութեր, երաժշտություն, խաղեր և այլն:
Սակայն դրանց հիշողությունը այսօր չի գերազանցում 64 գբ-ը և երբեմն նյութերը պահելու համար օգտագործվում են համացանցային պահուստներ՝ այսպես կոչված «ամպեր» (cloud): Սակայն նյութերը պահպանելու այս տարբերակն էլ Wi-Fi է պահանջում:

Յուրաքանչյուր անգամ նոր բան պահպանելիս հեռախոսի հիշողության մեջ ստիպված եք լինում ինչ-որ բան ջնջել:
Այսպիսով՝ Ռայսի համալսարանի գիտնականների մի խումբ ձեռնամուխ եղավ զարգացնելու նոր մոտեցումներ RRAM-ի (օպերատիվ հիշողության համակարգ) տեխնոլոգիաներում: Իրենց ստեղծած հիշողության համակարգի համար օգտագործվում է սիլիցիումի օքսիդ, որը աշխարհի ամենաուսումնասրված և հարուստ նյութերից մեկն է և կազմված է ավազից և ապակուց:

Ինչպես նշումն են գյուտարարները, նյութի հասանելիությունը թույլ է տալիս արտադրությունը հասցնել մեծ չափերի: Այն կարող է արտադրվել սենյակային ջերմաստիճանում և նախորդների հետ համեմատ ավելի ցածր լարման պայմաններում: Եթե փորձերը հաջողվեն, շուտով հեռախոսները կունենան մեկ տերաբայթ (1,000 գբ) հիշողություն, և դա դեռ սկիզբն է:

Թարգմանությունը՝ Դավիթ Կիրակոսյանի
Աղբյուրը՝ www.cnn.com

0 մեկնաբանություն:

Post a Comment