Եթե դուք փնտրեք «թեյ»-ը առաջին իսկ պատահած բաղադրատոմսերի գրքում, ամենայն հավանականությամբ, դուք այն չեք գտնի,
կամ
էլ
լավագույն
դեպքում
կգտնեք
մի
քանի
տողեր՝
թռուցիկ
ցուցումներ,
որոնք
ոչ
մի
կարևոր
բան
չեն
տա
ձեզ:
Սա շատ հետաքրքիր է, բայց ոչ միայն այն պատճառով, որ թեյը Իռլանդիայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում
քաղաքակրթության
դեռևս
պահպանված
ձևերից
է,
այլ
որովհետև
այն
պատրաստելու
լավագույն
եղանակը
անզիջում
վեճերի
առարկա
է:
Երբ աչքի եմ անցկացնում մեկ բաժակ կատարյալ թեյի իմ բաղադրատոմսը, գտնում եմ ոչ պակաս,
քան
տասնմեկ
բացառիկ
ձև:
Միգուցե
դրանցից
երկուսը
հնարավոր
լինի
բարեհաջող
համադրել,
բայց
առնվազն
չորսը
առանձնապես
իրարամերժ
են:
Ահա
իմ
անձնական
տասնմեկ
կանոնները.
դրանցից
յուրաքանչյուրը
ես
համարում
եմ
ոսկե
կանոն:
Առաջին հերթին պետք է օգտագործել հնդկական կամ ցեյլոնյան թեյ: Չինական թեյը ունի լավ կողմեր, որոնք չպետք է արհամարհենք մեր օրերում. տնտեսող է և հնարավոր է ըմպել առանց կաթի, բայց դա բավականաչափ խթանիչ չէ։ Երբ ըմպում ես այն, քեզ չես զգում ավելի իմաստուն, ավելի խելացի կամ ավելի լավատես: Ով օգտագործել է «մի բաժակ հիանալի թեյ» հանգստավետ արտահայտությունը, գիտի, որ դա հնդկական
թեյն
է:
Երկրորդ՝ թեյը պետք է պատրաստել փոքր չափաբաժնով, թեյամանով:
Ոչ թեյամանում պատրաստված թեյը միշտ անհամ է, ինչպես բանակային թեյը, որը պատրաստվում է կաթայում, ճարպի ու կրի համ ունի: Թեյամանը պետք է պատրաստված լինի ճենապակուց կամ հախճապակուց: Արծաթե կամ բրիտանական հախճապակուց պատրաստված թեյամանները «արտադրում են» ցածր կարգի թեյ, իսկ էմալապատ ամաններն ավելի վատն են, թեպետ հետաքրքիր է, որ անագե թեյամանի թեյը այնքան էլ վատը չէ:
Ոչ թեյամանում պատրաստված թեյը միշտ անհամ է, ինչպես բանակային թեյը, որը պատրաստվում է կաթայում, ճարպի ու կրի համ ունի: Թեյամանը պետք է պատրաստված լինի ճենապակուց կամ հախճապակուց: Արծաթե կամ բրիտանական հախճապակուց պատրաստված թեյամանները «արտադրում են» ցածր կարգի թեյ, իսկ էմալապատ ամաններն ավելի վատն են, թեպետ հետաքրքիր է, որ անագե թեյամանի թեյը այնքան էլ վատը չէ:
Երրորդ՝ թեյամանը պետք է նախապես տաքացնել: Ավելի լավ է դնել ջեռոցի մեջ, քան սովորական մեթոդը՝ ողողել տաք ջրով:
Չորրորդ՝ թեյը պետք է թունդ լինի: Մի կվարտ տարողությամբ թեյնիկի համար, եթե ծայրեծայր լցնելու եք, թեյի վեց լիքը գդալը հենց անհրաժեշտ չափը կլինի։
Դեֆիցիտի
ժամանակ
շաբաթը
յոթ
օր
չես
կարող
այդպես
անել,
բայց
ես
մնում
եմ
այն
կարծիքին,
որ
մեկ
բաժակ
թունդ
թեյն
ավելի
լավ
է,
քան
քսան
թույլը:
Բոլոր
իսկական
թեյասերները
ոչ
միայն
թունդ
թեյ
են
սիրում,
այլև
ամեն
տարվա
հետ
թնդությունը
մի
փոքր
ավելացնում
են.
մի
փաստ,
որ
նկատվում
է
մեծ
տարիքի
թոշակառուների
սննդի
օրաբաժնում:
Հինգերորդ՝ թեյը պետք է լցնել անմիջապես ամանի
մեջ:
Պետք
չէ
թեյը
«բանտարկել»
ո՛չ
քամիչներով,
ոչ
քամիչ-պարկերով,
ո՛չ
նմանատիպ
այլ
միջոցներով:
Որոշ
երկրներում
թեյամանների
ծորակի
տակ
ամրացված
են
կախովի
զամբույղներ՝
բռնելու
լողացող
տերևները,
որոնք,
ենթադրվում
է,
վնասակար
են:
Փաստորեն,
կարելի
է
զգալի
քանակությամբ
կուլ
տալ
թեյի
տերևները՝
առանց
վատ
հետևանքների,
և
եթե
թեյը
ազատ
չէ
թեյամանում,
այն
երբեք
լավ
չի
թրմվում:
Վեցերորդ՝ թեյամանը պետք է թեյնիկի մոտ պահել, և ոչ այլ կերպ: Ջուրը պետք է եռալիս լինի թրմվելու ժամանակ, այսինքն՝ թեյը լցնելու ժամանակ պետք է թեյամանը կրակի վրա պահել: Որոշ մարդիկ ասում են, որ պետք է օգտագործել հենց նոր եռման աստիճանին հասած ջուրը, բայց ես երբեք տարբերությունը չեմ զգացել:
Յոթերորդ` թեյը պատրաստելուց հետո պետք է ծփել այն, կամ ավելի
լավ
է
թեյամանը
լավ
թափահարել,
այդպես
տերևները լավ կթրմվեն:
Ութերորդ՝ պետք է ըմպել նախաճաշի լավ՝ գլանաձև բաժակով, և ոչ տափակ ու քիչ խորը բաժակով: Նախաճաշի բաժակը ավելի տարողունակ է, ուրիշ դեպքում մինչև ըմպելը թեյը միշտ կիսասառն է լինում:
Իններորդ՝ թեյի համար օգտագործվելիք կաթից պետք է սերուցքը
նախօրոք
հանել։Շատ
յուղոտ
կաթը
միշտ
վատ
համ
է
տալիս
թեյին։
Տասերորդ՝ առաջինը թեյը պետք է լցնել բաժակի մեջ: Սա ամենավիճելի կետերից մեկն է. իսկապես, Բրիտանիայի յուրաքանչյու ընտանիքում այս հարցի
վերաբերյալ
երկու
կարծիք
կա:
«Առաջինը
կաթը»
կողմանիկցները
կարող
են
բերել
մի
քանի
արդարացի,
ուժեղ
փաստարկներ,
բայց
ես
պնդում
եմ,
որ
իմ
անձնական
փաստարկն
անվիճելի
է,
որովհետև
առաջինը
թեյը
լցնելը
և
թրմելը
թույլ
է
տալիս
կաթը
լցնելու
ժամանակ
ճշտապես
կարգավորել
կաթի
քանակը,
մինչդեռ
հնարավոր
է՝
լցնես
չափազանց
շատ
կաթ,
եթե
այլ
կերպ
վարվես։
Վերջապես՝ եթե թեյն ըմպում ես ռուսական եղանակով, ապա պետք է ըմպել առանց շաքարի: Ես շատ լավ գիտեմ, որ ես փոքրամասնություն եմ այստեղ:
Բայց
ինչպե՞ս
կարող
ես
քեզ
համարել
իսկական
թեյ
սիրող,
եթե
դու
փչացնում
ես
թեյիդ
համը՝
դրա
մեջ
շաքար
լցնելով:
Դա
նույնն
է,
թե
թեյին
ավելացնես
աղ
կամ
պղպեղ:
Թեյը
պետք
է
լինի
մի
փոքր
դառը,
ինչպես
ենթադրվում
է,
որ
գարեջուրը
պետք
է
լինի
մի
փոքր
դառը:
Եթե
քաղցրացնում
եք
այն,
դուք
այլևս
թեյը
չեք
համտեսում,
պարզապես
շաքար
եք
համտեսում.
դուք
կարող
եք
նմանատիպ
ըմպելիք
պատրաստել՝
շաքարը
լուծելով
հասարակ
տաք
ջրի
մեջ:
Որոշ մարդիկ ասում են, որ իրենք թեյը հենց ինքնին չեն սիրում, ըմպում են տաքանալու, թարմանալու համար և շաքարի կարիք ունեն, որ համը կոտրեն: Այդ մոլորյալներին ես կասեմ,
որ
փորձեն
ըմպել
թեյը
առանց
շաքարի,
ասենք,
մի
երկու
շաբաթ
և
շատ
հավանական
է,
որ
նրանք
էլ
երբեք
չեն
ցանկանա
փչացնել
թեյը՝
նորից
այն
քաղցրացնելով:
Սրանք ոչ միայն թեյ ըմպելու հետ կապված վիճահարույց կետերն են, այլև ցույց են տալիս՝ ինչպես է այս ամբողջը դարձել բիզնես: Թեյամանի շուրջ կան նաև առեղծվածային, հասարակական կանոններ
(օրինակ՝
ինչու
է
գռեհիկ
համարվում
թեյամանից
ըմպելը)
և
պետք
է
որ
շատ
գրված
լինի,
թե
ինչպես
են
օգտագործում
թեյի
տերևները`
գուշակելու
համար
հաջողությունները,
կանխատեսելու
այցելուների
ժամանումները,
ճագարներին
կերակրումը,
այրվածքների
բուժումը,
գորգերի
մաքրումը:
Արժե ուշադրություն դարձնել մանրամասներին՝ թեյամանը նախօրոք
տաքացնելը
և
իսկապես
եռացող
ջուրը
օգտագործելը,
որպեսզի
վստահ
լինենք,
որ
կքամենք
ճիշտ
պատրաստված,
հանձնարարելի
քսան
պինդ,
լավ,
երկու
ունցանոց
բաժակ
իսկական
թեյ։
Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.gutenberg.net.au/
0 մեկնաբանություն:
Post a Comment