Ուիսքանսինում նետաձիգ որսորդի բախտը շրջվեց, երբ եղնիկը, որին նա նետահարել էր, շուռ եկավ ու հարձակվեց նրա վրա՝ պատճառ դառնալով, որ որսորդին տանեն հիվանդանոց:
72-ամյա ծերունին ուրբաթ օրը, Թիյչիդայի մոտակայքում նետահարել էր եղնիկի ոտքը՝ վիրավորելով նրան:
Երբ նա փորձել է հետևել էգ եղնիկին, «սա դուրս է ցատկել ու վազել որսորդի վրա, ով մի քանի հաստ մացառների արանքում էր»:-Ֆոնդ դու Լեքի լրագրողին ասաց «Ֆոնդ դու Լեք Շերիֆ»-ի տնօրեն Ջեֆ Բոնեքը:
Որսորդին տարել են հիվանդանոց, սակայն նրա վիճակը դեռևս չի լավացել:
Սա եղնիկների՝ իրենց մարդկային կեղեքիչների հանդեպ կատարած ըմբոստության միայն վերջերս
պատահած
միջադեպն
էր:
Վերջին
երկու
ամիսների
ընթացքում
եղնիկը
մտել
է
Նյու
Յորքի
ու
Նյու
Ջերսիի
տներ,
մի
անգամ
էլ
լուրջ
վնաս
հասցրել
տներից
մեկի
լոգարանին:
2013-ին
մի
այծյամ
ավտոբուսի
պատուհանից
ներս
է
թռել
և
դուրս
եկել
մի
ուրիշ
պատուհանից՝
ջարդելով
ապակին
մի
սարսափած
ընտանիքի
վրա:
Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.huffingtonpost.com
0 մեկնաբանություն:
Post a Comment