Տխրահռչակ Լոխ Նեսսի հրեշը՝ Նեսսին, կարծես, թե անհետացել է, քանի որ ավելի քան մեկ տարի է, ինչ ոչ ոք չի տեսել նրան:
Ըստ BBC-ի, 90 տարվա մեջ սա առաջին անգամ է, որ Լոխ Նեսսի հրեշի ոչ մի նշմարում չի գրանցվել:
Ըստ Գերի Քեմփբելլի, ով պահպանում է նշմարումների տեսագրությունները, վերջին
18 ամսիների
ընթացքում
ոչ
ոք
չի
նկատել
Լոխ
Նեսսի
հրեշին:
Նա
բնակվում
է
Ինվերնեսսում
և
արդեն
17 տարի
է
պահպանում
է
տեսագրությունները:
Նա
արձանագրություն
ունի,
որը
1500 տարի
առաջվա
է:
Քեմփբելլն ասում է. «Դա շատ ցավալի լուր է, և մենք չգիտենք՝ ուր է նա: 20-րդ դարի ավարտից հետո նշմարումների քանակը կրճատվել
է,
բայց
սա
առաջին
անգամն
է
մոտավորապես
90 տարվա
մեջ,
որ
Նեսսին
ոչ
ոքի
չի
երևացել»:
«Գրեթե մեկ դար է, ինչ հրեշին հայտնաբերելու լուրերը սկսել են շրջանառվել»,-հաղորդում է
LiveScience-ը: 1933 թվականին էր, երբ աշխարհի ուշադրությունը սևեռվեց տեղի լրագրերի մի պատմության վրա, որը մի հրեշավոր գլխի մասին էր: Մի քանի տարի անց հրեշին «բռնել էր» մի լուսանկարչի ֆոտոխցիկ, բայց հետո հայտարարվեց, որ այդ ամենը
խաբեություն
էր:
Հրեշի
վերաբերյալ
կատարված
ավելի
վաղ
արձանագրությունները
մ.թ.
565 թվականին
են
եղել,
և
լեգենդն
ասում
է,
որ
Սուրբ
Կոլումբիան
վախենում
էր
հրեշից:
Տարբեր առասպելներ կան Լոխ Նեսսի հրեշի մասին. ոմանք պնդում են, որ ջրային այդ գազանը երկարավիզ ջրային դինոզավր է: Անցած տարի Ավստրալիայի Մագնեթիք կղզում մարդիկ նկատել են մի տարօրինակ կեռ վիզ, որը վեր ու վար էր լինում՝ Շոտլանդիայի Նեսսիի նման: Սակայն ոմանք էլ ասաում են, որ դա ընդամենը կիսով չափ ջրասույզ եղած նավակ է,որ նմանեցրել են առասպելական հրեշի:
«Մինչ օրս 1036 արձանագրություն է գրանցվել, և որոշները եղել են 2012-ին: Ես համոզված եմ, որ Նեսսին պարզապես որոշ ժամանակով հանգիստ է վերցրել ու այս տարի կվերադառնա՝ վրեժխնդրությամբ լի»,-BBC News-ին հաղորդեց
Քեմփբելլը:
Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.scienceworldreport.com
Հ.Գ. իմ կողմից. Երբ Նեսսիին անգլերեն փոխարինում են դերանունով, նրան ասում են she, ինչը անգլերենում երրորդ դեմքի, եզակի, իգական դերանուն է: Պատճառն այն է, որ Նեսսիին տեսել են իր ձագի հետ, դրա համար ենթադրվում է, որ Նեսսին էգ է` she:
Հ.Գ. իմ կողմից. Երբ Նեսսիին անգլերեն փոխարինում են դերանունով, նրան ասում են she, ինչը անգլերենում երրորդ դեմքի, եզակի, իգական դերանուն է: Պատճառն այն է, որ Նեսսիին տեսել են իր ձագի հետ, դրա համար ենթադրվում է, որ Նեսսին էգ է` she:
0 մեկնաբանություն:
Post a Comment