Կլոր որդի ուղեղը մրցում է արհեստական ինտելեկտի հետ՝ ապացուցելով, որ մի օր հնարավոր
կլինի
համակրգիչներում
օգտագործել
մարդու
ուղեղը:
Այս նախագիծը բաց է և համախմբել է ամբողջ աշխարհի գիտնականներին և ծրագրավորողներին: Դրա
նպատակն
է
ուսումնասիրել
սովորական
կլոր
որդի
վարքագիծը
մեքենայում:
Նախագիծը վերջերս մի կարևոր բացահայտում արեց, երբ ծրագրային ապահովումը, որը կառուցված էր որդի նյարդային համակարգի նեյրոնների մոդելի հիման վրա, ինքուրույն կառավարում էր Լեգո ռոբոտին:
Մեքենայի սենսորները, առանց որևէ նախնական ծրագրավորման, խթանվելով սնունդով՝
աշխատացրին
ռոբոտին՝
առաջ
և
հետ
տանելով
խոչընդոտներից:
Նախագծի վրա աշխատող գիտնականներից մեկն ասում է, որ տվյալ նախագիծը բաց է և սպասում է մասնագետների գնահատականներին: Անգամ
եթե
այդ
գնահատականները
քննադատական
լինեն,
ներկայացված
արդյունքներն
արդեն
տպավորիչ
են:
«Մենք
գիտենք,-
ասում
է
գիտնականը,-
որ
ունենք
նեյրոնների
ճիշտ
քանակ,
որոնք
միացված
են
իրար
ճիշտ
այնպես,
ինպես
որ
կենդանիների
մոտ,
և
նրանք
այնպես
են
կազմակերպված,
որ
որոշ
նեյրոններ
ստանում
են
տեղեկատվություն,
իսկ
մյուսները՝
բաշխում»:
Նախագիծը նպատակ ունի ստեղծելու ճկուն մարմնով ռոբոտ՝ առաձգական մկաններով:
Որդի թվային տարբերակը կհայտնվի համացանցում հունիս ամսին՝ թույլ տալով յուրաքանչյուրին աշխատելու նախագծի
վրա:
Նախագծի հեղինակը նշում է, որ դրա համընդհանուր և բաց լինելը նախագծի հիմնական գրավականներից է:
Մինչ օրս նախագծում ներդրումներ են ունեցել ավելի քան 60 մարդ` 15 երկրներից:
Այժմ նախագիծը բաժանվել է փոքր ենթախմբերի, որոնցից յուրաքանչյուրը աշխատում է տարբեր
տարրերի
հետ.
մի
խումբը
աշխատում
է
մոդելի
ֆիզիկական
և
մեխանիկական
հատկանիշների
վրա,
մյուսը՝
նեյրոնների,
մկանների
և
այլն:
Թարգմանությունը՝ Դավիթ Կիրակոսյանի
Աղբյուրը՝ www.cnn.com
0 մեկնաբանություն:
Post a Comment