Ըստ Ժոզե Էդուարդո Կարդոսոյի, բանտերի լցվելու խնդիրը պետք է լուծել ոչ թե մարիխուանան օրինականացնելով, այլ նոր բանտեր
կառուցելով:
Բացի
դրանից՝
նախարարը
խոստացել
է,
որ
իշխանությունները
պետք
է
նոր
ձևեր
մշակեն
բանտարկյալներին
հսկելու
համար,
այդ
թվում՝
օգտագործեն
էլեկտրոնային
մոնիտորներ:
Բուենոս-Այրես, հնվ.
11- РИА Новости, Օլեգ Վյազմիտինով: Բրազիլիան մտադիր
չէ
բռնելու
Ուրուգվայի
ուղին
և
մասամբ
օրինականացնելու
մարիխուանան,
ասել
է
Բրազիլիայի
արդարադատության
նախարար
Ժոզե
Էդուարդո
Կարդոսոյին:
Թմրադեղերի օրինականացումը չի մտնում
ծրագրերի
մեջ
(կառավարության)
– հայտնեց
նախարարը
O Globo-ին
տրված
իր
հարցազրույցում,
պատասխանելով
խորհրդարանում
կանեփի
մասնակի
օրինականացման
հեռանկարի
հարցին:
Ըստ օրինականացման հեղինակի՝ ազատականացումը կօգնի մեղմել
Բրազիլիայում
գերծանրաբեռնված
բանտերի
վիճակը,
որտեղ
մեծամասնությունը
դատապարտված
է
թմրանյութերի
վաճառքի
համար:
Արդարադատության նախարարի խոսքերով, բանտերի լցված լինեու խնդիրը պետք է լուծել ոչ թե մարիխուանան օրինականացնելով, այլ նոր բանտեր
կառուցելով:
Բացի
դրանից՝
նախարարը
խոստացել
է,
որ
իշխանությունները
պետք
է
նոր
ձևեր
մշակեն
բանտարկյալներին
հսկելու
համար,
այդ
թվում՝
օգտագործեն
էլեկտրոնային
մոնիտորներ:
Մարիխուանան օրինականացնելու մասին քննարկումները
սկսվել
են
2013 թվի
վերջին,
այն
բանից
հետո,
երբ
հարևան
Ուրուգվայը
օրենք
է
հրապարակել
այն
մասին,
որ
երկրի
բնակիչները
կարող
են
սահմանափակ
քանակությամբ
մարիխուանա
աճեցնել,
ինչպես
նաև
գնել
դեղատներից՝
ներկայացնելով
հատուկ
քարտ
(մինչեւ
40 գրամ
մեկ
ամսվա
ընթացքում):
Իրականում
մարիխուանա
դեղատներում
կսկսվի
վաճառվել
2015 թվականից:
Թարգմանությունը՝ Հռիփսիմե Մելիքյանի
Աղբյուրը՝ www.ria.ru
0 մեկնաբանություն:
Post a Comment