Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, December 24, 2018

Կիսով չափ դատա՞րկ, թե կիսով չափ լի...


Կալիֆոռնիայի համալսարանի՝ մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտի փիլիսոփայության դոկտոր Կարինա Խարլեյը պատմում է, թե ինչ առավելություններ է մեզ տալիս լավատեսությունը, իրատեսական է արդյոք լավատեսական հայացք զարգացնելը աշխարհի նկատմամբ, և ինչ տեխնիկա է հնարավոր  օգտագործել դրա համար։
Thursday, December 13, 2018

Սաադի. «Գոլեսթան». հեքիաթներ

Մի թագավորլսել եմ, մի գերու մահվան դատավճիռ արձակեց: Խեղճ մահապարտը հուսահատությունից սկսեց թագավորին հայհոյել ու անվայել խոսքեր ասաց.
Tuesday, December 11, 2018

Անհապաղ մոռացեք սրանց մասին


Անհապաղ մոռացեք սրանք
Դպրոցական գիտելիքներ, որոնք արդեն ժամանակն է դեն նետելու:

Բացահայտենք մի քանի առասպել, որոնք արմատացել են մեր գլխում դեռ դպրոցական տարիներից:

ՄԻՖ. Մարդիկ օգտագործում են իրենց ուղեղի ընդամենը 10%-ը
Tuesday, December 4, 2018

Իմ մոլորակի մարդիկ


Երբեմն ես հանդիպում եմ մարդկանց իմ մոլորակից: Լինում է, որ մենք քայլում ենք նույն փողոցով, նույն ուղղությամբ: Միաժամանակ շրջվում ենք և ճանաչում միմյանց անյքա՜ն ծանոթ աչքերից: Ինչ-որ մեկի հետ հայտնվում եմ նույն սեմինարին, իսկ մեկին էլ նկատում եմ արդեն մեկնող գնացքում:
Այդ աչքերը անմիջապես մատնում են մերոնց, ներքին զանգը զնգում է այդ
Sunday, November 25, 2018

Աղբ մտքերից ուղեղը ազատելու միջոցներ


Անպետք հիմարություններ կան մեր գլխում, որոնցից, ինչքան հնարավոր է՝ շուտ պետք է ազատվել:
Ազատելով Ձեր կյանքը անպետք իրերից՝ դուք կզգաք հաճելի փոփոխություններ: Ոչ միայն կարդացեք, այլև փորձե՛ք:
Wednesday, November 14, 2018

Քսան հազար երազանք. Ռումի

Դու, որ կատարելության մարմնացումն ես, ու՞ր ես, ո՞ւր
Դու, որ մեր այգու ծաղիկն ես, ու՞ր ես, ո՞ւր
Շուշանը հարյուր լեզվով էլ քեզնից լուր չտվեց,
Նոճին որքան էլ բարձրանա, միևնույն է, քեզ չի հասնի
Նարգիզը, եթե աչքեր էլ ունենար, մեկ է, քեզ չէր տեսնի
Շուրջ բոլորս դիվահար մարդիկ են,
Sunday, November 11, 2018

Հեռացած սեր. Ֆեդերիկո Գարսիա Լորկա

«Պոեզիան երաժշտության մեջ» նախագծի շրջանակներում թարգմանում են ընտրությամբ իսպաներենի խմբի սովորողները։

Friday, November 9, 2018

Մեծ բիզնես

Դանին կանգնած էր Մանհեթենի կամրջի վրա: Նա հանկարծ նկատեց մայթին ընկած  ծխախոտի դեռ վառվող մի մնացորդ և շտապեց վերցնել այն: Ներս քաշելով ծուխը՝ Դանին փոքր, կապույտ ծխի օղակներ արտաշնչեց գարնանային խոնավ օդի մեջ:
Ծխախոտի մնացորդը վայելելով՝ նա մտածեց իր ներկայիս վիճակի մասին:
«Ի՞նչ իմաստ ունի այս ամենը,- ասաց նա ինքն իրեն,- ահա՝ ես՝ երիտասարդ տղամարդ, որ ցանկացած աշխատանք է փնտրում: Ես անկասկած հիմար չեմ: Ես համաձայն եմ ամեն ինչ անել: Ինձ համար մեկ է, թե ինչ կանեմ, բայց անգամ այդպես բախտս չի բերում: Ես պիտի ուրիշների նետած ծխախոտի մնացորդը ծխեմ: Մե՛ր տղա, ի՞նչ պիտի մարդ անի, որ դառնա Ռոքֆելլերի կամ Վանդերբիթի գործընկերը: Նրանք սկսեցին քչից։  Ինքս էլ եմ այդպես ուզում:
Tuesday, November 6, 2018

Պոեզիան՝ երաժշտության մեջ. Խոսքեր Խուլիայի համար

Թարգմանում ենք իսպաներեիտց
Խոսե Ավգուստին Գոյտիսոլո
Դու չես կարող վերադառնալ անցյալ, Քանզի արդեն կյանքը առաջ է հրում քեզ Ինչպես մի անվերջ ոռնոց. Աղջի՛կս, ավելի լավ է ապրել Մարդկանց ուրախությամբ, Քան լաց լինել խուլ պատի առջև։ Քեզ կզգաս հետապնդված, Քեզ կզգաս մոլորված կամ մենակ, Գուցե ցանկանաս ծնված չլինել.
Monday, November 5, 2018

Կոնֆուցիուսի՝ դաստիարակության 9 կանոնները



Երեխան ապագա իդեալական քաղաքացի է
Կոնֆուցիուսը ծնվել է մ․թ․ա․ վեցերորդ դարի կեսին։ Սկզբում նա պաշտոնյա էր, բայց հետո սկսեց զբաղվել ուսուցանելով։ Հայտնի է, որ փիլիսոփան ուներ երկու երեխա՝ տղա և աղջիկ։ Ըստ Կոնֆուցիուսի՝ կատարյալ չափահաս մարդը կարողանում է պահպանել կարգերը, կատարում է իր պարտականությունները, կարդացած է, համեստ է, ամեն ինչ կառավարում է չափավոր, իր արարքներում ու գործերում ձգտում է լավին։ Գլխավոր կետը դաստիրակության համակարգի մեջ մեծացնելն է հասարակության օգտակար անդամի, որը կկարողանա համապատասխանել ներկա պահին գոյություն ունեցող հասարակությանը։ Միևնույն ժամանակ մեծահասակը ոչ միայն օրինակ է ծառայում երեխային, այլև ինքն է մեծանում։
Saturday, November 3, 2018

Աստղաֆիզիկոսները անվանել են մարդկային զարգացման երեք ուղիները


The Atlantic ամսագիրը  գրում է, որ աստղաֆիզիկոսների մի խումբ ամերիկացի Ադամ Ֆրենկի ղեկավարությամբ կառուցել են էկզո քաղաքակրթության զարգացման մոդելը, ըստ որի առանձնացրել են մարդկության զարգացման երեք հնարավոր ուղիները։ Աստղաֆիզիկոսների մոդելում քաղաքակրթությունը

Սենա

Դու այնքան մեծ ես, որ դուրս ես գալիս ափերիցդ,
Դու այնքան գեղեցիկ ես, որ խենթացնում ես ինձ,
Լուսավորվում ես լուսնի լույսից,
Դու միայնակ չես, Փարիզը քեզ հետ է,
Սենա, Սենա, Սենա.
Ես չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ ինչու,
Friday, November 2, 2018

Աստղերի քաղաք

Աստղերի քաղաք,
Դու  ի՞նձ համար ես շողում:
Աստղերի քաղաք,
Դեռ որքան բան կա, որ չեմ  տեսնում:
Գուցե զգացել եմ դա
Առաջին անգամ քեզ գրկելիս:

Դրա համար էլ մեր երազները վերջապես կարող են իրականանալ:
Thursday, November 1, 2018

Վարպետն ու նրա աշակերտը

Առակ


Հյուսիսային մի երկրում մի շատ կրթված մարդ կար, ով գիտեր լուսնի տակ եղած բոլոր լեզուները և ծանոթ էր արարչագործության բոլոր առեղծվածներին: Նա ուներ մի մեծ գիրք՝ կապված հորթի կաշվով և մետաղյա անկյուններով, շղթայված մի սեղանին, որը ամրացված էր հատակին, և երբ նա
Monday, October 22, 2018

Հասցրու ինձ լուսին


«Պոեզիան երաժշտության մեջ» նախագծի շրջանակներում թարգմանում են ավագ դպրոցի սաները։
Հասցրու ինձ լուսին,
Թույլ տուր խաղամ աստղերի մեջ,
Հասցրու ինձ լուսին,
Թույլ տուր տեսնեմ, թե ինչպիսին է գարունը
Յուպիտերում և Մարսում։
Sunday, October 14, 2018

9 հետաքրքիր փաստ մեր խելագար աշխարհի մասին







Մոտոցիկլավարներն՝ ընդդեմ մանկաց բռնության
ԱՄՆ-ում գոյություն ունի շահույթ չհետապնդող B.A.C.A. «Bikers Against Child Abuse» կամ «Մոտոցիկլավարները՝ ընդդեմ մանկաց բռնության» կազմակերպությունը, որի նպատակն է երեխաների պաշտպանությունը ֆիզիկական և հոգեբանական
Saturday, October 13, 2018

Մայաների զարմանալի քաղաքակրթությունը


Ցածր խտությամբ քաղաքայնացում

Երբ քաղաքները աճում են, դառնում են ավելի խիտ: Այսինքն՝ բնակչության աճի հետ մարդիկ ապրում և աշխատում են միմյանց ավելի մոտ: Հետազոտողները միշտ մտածել են, որ դա նպաստում է մտահաղացումների փոխանակմանը և ուսուցմանը հասարակության ներսում: Այդպիսի ընթացք ունենում է քաղաքակրթությունների մեծամասնությունը, անգամ եթե դրանք դարերով վերացված են եղել: Բայց մայաները այդ ընթացքով չեն գնացել: Նրանց
Friday, October 12, 2018

Ինչպես են աշխարհը տեսնում դալտոնիկները


Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես են տեսնում աշխարհը մարդիկ, որոնք չեն կարողանում մեզանից շատերի պես տարբերել գույները: Այս նյութը ձեզ կօգնի այդ մասին պատկերացում կազմելու: Չնայած անվանը՝ գունակուրություն, չի նշանակում, թե այդ արատով տառապող մարդիկ ամեն ինչ տեսնում են սև ու սպիտակ: Իրականում 99 տոկոսը տեսնում է գույները, այնպես որ ավելի ճիշտ կլինի ասել «գունային տեսողության սղաճ»: Համաձայն color-blindness.com կայքի տեղեկությունների՝ կանանց 0,5% (այսինքն 1-ը 200-ից) և տղամարդկանց 8% (1-ը 12-ից) տառապում են դալտոնիզմի այս կամ այն տեսակով:
Saturday, October 6, 2018

Բարոյական մենակության բյուրեղյա նոտան

2018 թվականի սեպտեմբերի 26-ին լրացավ Օլեգ Բասիլաշվիլիի 84-ամյակը։ Անցած սեպտեմբերի 15-ին «Լենդոկ» կինոստուդիայի մշակութային երեկոյին դերասանը պատմեց շրջագայությունից հիշողության մեջ մնացած ամենալուսավոր պահերից մեկը՝ ԴՄԹ-ի (դրամատիկական մեծ թատրոն) ելույթը ճապոնական համալսարանում։
Thursday, October 4, 2018

Մոտիվացնող արտահայտությունների գլխավոր տասնյակը


  1. Միայն ես կարող եմ փոխել իմ կյանքը: Ոչ ոք չի կարող  դա անել ինձ համար: Քերոլ Բարնեթ
Saturday, September 29, 2018

Ժամանակակից առակներ

Թանկագին ուսուցում
IBM ընկերության երիտասարդ, նոր նշանակված մենեջերին ղեկավարությունը պարզաբանումների էր կանչել:Նա մի գործարք էր կնքել, որի պատճառով ընկերությունը 10 միլիոն դոլար էր կորցրել: Երբ աշխատակիցը հասկացավ իր սխալը,արդեն ուշ էր, գումարը չկար:
Մտնելով գրասենյակ և գիտակցելով սեփական մեղքը՝ նաչսպասելովթե իրեն ինչ կասեն,ասաց.
Thursday, August 30, 2018

Ինչպե՞ս գլխի ընկար


Ժամանակակից առակ
Թարգմանում են նորեկները

Մի անգամ քամոտ եղանակին մի պարաշյուտիստ թռավ ինքնաթիռից։ Քամու կտրուկ փոփոխությունը նրան գցեց շատ մղոններ դեպի արևմուք այն վայրից, որտեղ պետք է վայրէջք կատարեր։ Նրա պարաշյուտը մնաց ծառի վրա,և նա ստիպված եղավ մնալ Աստծու կողմից մոռացված այդ տեղում՝ մի քանի ժամ օգնության մասին աղոթելով։
Վերջապես երևաց մի անցորդ։
Wednesday, August 29, 2018

Ինչ կա-չկա

Թարգմանում են նորեկները

Տուլտպեկի հրավառությունները

Տուլտեպեկ քաղաքը, որը գտնվում է Մեխիկո նահանգում, վայր է, որտեղ մարդիկ բառացիորեն ապրում են (և մեռնում) հրավառությունների համար:
Sunday, July 22, 2018

Աբուլ Ալա ալ-Մաարի. «Ես միայնակ եմ...»


Ես միայնակ եմ, ու կյանքը իմ՝ ամայի,
Եվ չկա ինձ հետ ոչ հրեշակ, ոչ էլ ջին։
ժամանակը աշխույժ գազելներին է կործանել,
Եվ նրանց արոտավայրն է լոկ մնացել։
Friday, July 6, 2018

Ինչ կա-չկա


Ճամբարային թողարկում. թարգմանում են նորեկները


Ամենամեծ դինոզավրը
Չիկագոյի թանգարանում կա մի նոր նմուշի՝ տիտանոզավրի կմախքի ցուցադրություն։ Դա ամենամեծն է հայտնաբերվածներից։ Կմախքները միայն մեկ կենդանունը չեն։ Դրանք յոթ կենդանիների կմախքներ են, բոլորը՝ Արգենտինայից։ 
Saturday, May 26, 2018

Ինչպես որ մարդը դրսևորում է իրեն մանրուքներում, այնպիսին էլ նա կա

Նատալիա Գրեյս
Սանկտպետերբուրգցի տաղանդավոր հոգեբան և բիզնես մարզիչ Նատալիա Գրեյսն իր «Գրեյսի օրենքները» գրքում ձևակերպել է օրինաչափությունների մի շարք, որը կօգնի փոքր-ինչ ավելի իմաստուն դառնալ: Ահա դրանցից մի քանիսը: Հնարավոր է՝ դրանք արդեն այսօր կօգնեն ձեզ:
Sunday, May 20, 2018

Միկրոպատմվածքներ-3

Անա Մարիա Շուա
 Անա Մարիա Շուա
Աննա Մարիա Շուան ունի հրեա-արաբական ծագում: Ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանը, 1973 թվականին դասավանդել է բանասիրական ֆակուլտետում: Երկու տարի անց ամուսնացել է և 1976-1977 թվականներին ամուսնու հետ բնակվել է Ֆրանսիայում, համագործակցել է Cambio 16 իսպանական ամսագրի հետ: Վերադառնալով հայրենիք, առավել շատ գրել է արձակ ստեղծագործություններ, որոնք կազմված էին մի քանի տողից:
Saturday, May 12, 2018

Որ մասնագիտություններն ունենալն է արդեն անիմաստ. Միտիո Կակուն՝ ապագայի էվոլյուցիայի մասին


Թե ինչ է մեզ սպասում ապագայում թեմայով հերթական զեկույցը ներկայացրել է աշխարհահռչակ ապագայագետ և ֆիզիկոս Միտիո Կակուն 
Ամերիկացի ֆիզիկոս, ապագայագետ Միտիո Կակուն  ամբողջ աշխարհին հայտնի է որպես հեղինակ լարային տեսության, որը բացարտում է, թե ինչպես է կառուցված տիեզերքը: Նա ամենահայտնի բանախոսներից մեկն է  բարձր տեխնոլոգիաների զարգացման և յուրաքանչյուրի կյանքում համակարգչի ներմուծման շնորհիվ սպասվող փոփոխությունների թեմայով հանդիպումներին:
Sunday, May 6, 2018

Անտոն Օրեխ. 1800 լուսատարի

Անտոն Օրեխ
Անտոն Օրեխը ռուսաստանցի լրագրող է, «Эхо  Москвы» համացանցային կայանի վարող։ Համարում է իրեն սպորտային մեկնաբան, բայց նաև նշում է, որ իր լավագույն հրապարակումներն այնուամենայնիվ սպորտի մասին չեն։ Այդ հրապարակումներից մեկը՝ Հայաստանում կատարվող իրադարձությունների վերլուծությամբ՝ ստորև։
Thursday, May 3, 2018

Ինչու Հայաստանում թավշյա հեղափոխությունը հաղթեց առանց կրակոցների

Միջազգային լրատվամիջոցները՝ մեր մասին
Ռայան Դեմիտրի
BBC նորություններ
1 մայիսի, 2018

Զանգվածային բողոքի խաղաղ ակցիաները Հայաստանում՝ փոքրիկ, հետխորհրդային մի պետությունում, հանգեցրին ջրբաժանի:
Ընդդիմադիր քաղաքական գործիչը, որ հեղափոխություն էր անում, խորհրդարանում տանուլ տվեց վարչապետի ընտրության համար քվեարկությունում, սակայն նրա շարժումը դուրս մղեց Հայաստանի ղեկավարին և մեծացրեց ազատ և արդար ընտրությունների հույսը:
Monday, April 23, 2018

Ինչ կա-չկա


Օրենքները՝ մագաղաթի վրա

Ըստ ավանդույթի՝ բրիտանական օրենքները գրվում են բարակ մագաղաթի վրա, ինչը պատրաստվում է կենդանու կաշվից: Այժմ Լորդերի Պալատի անդամները տարակարծիք են՝ հետևել այս ավանդույթին, թե փնտրել ավելի մատչելի տարբերակ:
Խորհրդարանի պահպանողական անդամները, հիմնվելով նրա վրա, որ օրենքները կարևոր են և հզոր, պնդում են, որ դրանք պետք է գրանցվեն այս ձևով, որպեսզի հնարավորին չափ լավ պահպանվեն:
Saturday, April 21, 2018

Հինգ գիտական փաստ իրականության վրա մտքի ազդեցության մասին

2000-ականների սկզբին գիտնականները բացահայտեցին մի շարք շշմեցուցիչ փաստեր, որոնք հակասում են այն ամենին, ինչին մեզ սովորեցրել է հավատալ գիտությունը վերջին 300 տարիների ընթացքում: Այս բացահայտումները այնքան արմատական են, որ ստիպում են վերանայել տիեզերքի կառուցվածի մասին գոյություն ունեցող բոլոր տեսությունները, նաև ցույց են տալիս մեզ ինքնաճանաչման նոր ճանապարհներ: Պատմենք ավելի մանրամասն:
Friday, April 13, 2018

Ինչ կա-չկա


Նարնջագույն ձյուն 

Ձյունը Սիբիրում նարնջագույն է դարձել, երբ հանդիպել է Աֆրիկայի՝ Սահարայի անապատից փչվող փոշուն: Երկուշաբթի հարավային Ռուսաստանում դահուկորդները ակատես են եղել բնության այդ հազվադեպ երևույթին, և սոցիալական ցանցերում կատակել են, թե իրենք ոչ թե սարի գագաթին են, այլ Մարսի վրա:
Tuesday, April 3, 2018

Մորիս Կարեմ/ Ազատություն

Մարիս Կարեմ
Մարիս Կարեմը 20-րդ դարի ֆրանսալեզու ակնառու բանաստեղծներից մեկն է, հեղինակ է 60 բանաստեղծական ժողովածուների։ 1972 թվին նա Փարիզում հռչակվել է որպես «պոետների արքա», իսկ նրա բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 100 լեզուների։

Monday, March 26, 2018

Լայլա Գիֆտի Ակիտայի ասույթները՝ միասին ապրելու մասին

Լայլա Գիֆտի Ակիտա
«Ապրել միասին» նախագծի շրջանակներում՝ Լայլա Գիֆտի Ակիտայի ասույթները
Tuesday, March 13, 2018

Միկրոպատմվածքներ


Աուգուստո Մոնտեռոսո

Ձին` Աստծուն պատկերացնելիս 

«Ինչ էլ որ ասեն, այն միտքը, որ երկինքը բնակեցված է ձիերով և ձիու կերպարանքով Աստված է այն գլխավորում, հակառակ է լավ ճաշակին և պարզ տրամաբանությանը,-օրեր շարունակ մտորում էր ձին:- Ամբողջ աշխարհը գիտի,- շարունակում էր իր մտորումները,- որ եթե Ձիերս ընդունակ լինեինք պատկերացնելու Աստծունկպատկերացնեինք նրան հեծյալի տեսքով»։
Thursday, March 8, 2018

Հեդոնիստական հարմարվողականություն. արդյո՞ք ամեն ինչին ենք հարմարվում


Ո՞րն է կարևոր՝ արտաքին տեսքը, հարստությունը, թե՞ տպավորությունը: Տորոնտոյից անկախ գիտնական Ժանետտ Բիկնելլը՝ այն բաների մասին, որոնց վրա չի ազդում «հեդոնիստական ​​ադապտացիան»՝ հարմարվելը նրան, ինչ ունենք և դադարելը դրանից հաճույք ստանալուց։

Monday, March 5, 2018

Ժակ Պրևեր, Ազատություւնը



Ազատությունը
Ոչ թե լքելն է,այլ վերադառնալն ու գործելն է։
Ազատությունը
Վերցնելը չէ, այլ հասկանալն ու սովորելը։