Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, December 11, 2018

Անհապաղ մոռացեք սրանց մասին


Անհապաղ մոռացեք սրանք
Դպրոցական գիտելիքներ, որոնք արդեն ժամանակն է դեն նետելու:

Բացահայտենք մի քանի առասպել, որոնք արմատացել են մեր գլխում դեռ դպրոցական տարիներից:

ՄԻՖ. Մարդիկ օգտագործում են իրենց ուղեղի ընդամենը 10%-ը

Հնարավոր է՝ լսել եք այս միֆը դպրոցում, կամ հետաքրքրություն  է առաջացել Սկարլետ Յոհանսոնի և Մորգան Ֆրիմանի «Լյուսի» ֆիլմը դիտելուց հետո: Ֆիլմի թրեյլերում Մորգանի պերսոնաժն ասում է ուսանողներին. «Ըստ միջին գնահատակի՝մարդկանց մեծամասնությունը օգտագործում է ուղեղի հնարավորությունների 10%-ը: Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե կարողանայինք օգտագործել մեր ուղեղը ամբողջովին։ Կսկսեն հետաքրքիր բաներ կատարվել»:
Այս միֆի ծագումն անհայտ է, բայց այն, որ մարդիկ չեն օգտագործում իրենց ուղեղի 90 %-ը, սխալ է: Գիտնականները բազմիցս արտահայտվել են այդ պնդման թեմայով, ինչն  անմահացրել են այնպիսի ֆիլմերում ինչպես «Լյուսին» և «Խավարի ոլորտիեն» են:
Մեր ուղեղի բոլոր նեյրոնները գուցե և չեն գործում միաժամանակ, բայց դա չի նշանակում, թե մեր ուղեղի որոշ հատվածներ ընդհանրապես չեն գործում: «Ստացվում է, որ մենք օգտագործում ենք մեր ուղեղի բոլոր հատվածները, և դրանք համարյա միշտ գործում են»,-ասում է Ջոն Հոփքինսի բժշկական դպրոցի նյարդաբան Բերի Գորդոնը:

ՄԻՖ. Չղջիկները կույր են
Եթե սա ճիշտ լիներ, մի՞թե Բրյուս Ուեյնը կստեղծեր իր սուպերհերոսին կենդանու կերպարով, որը զուրկ է տեսողությունից:
Դուք ամենայն հավանականությամբ լսել եք «չղջիկի պես կույր է» արտահայտությունը: Չնայած այս տարածված կարծիքին՝ չղջիկների տեսողությունն ավելի լավ է, քան մեզանից շատերինը:
Ըստ Ռոբ Մայեսի՝ չղջիկների պահպանման կազմակերպության գործադիր տնօրենի,մեծ չղջիկները 3 անգամ ավելի լավ են տեսնում, քան մարդը: Որպես լրացում սովորական տեսողությանը՝ գիշերը չղջիկները հույս են դնում նաև էխոլոկացիա կոչվող տեխնիկայի վրա: Վատ լուսավորման պայմաններում նրանք կարող են արձագանք-ազդանշանների հիման վրա գտնել ձայնի աղբյուրը: Սա հատկապես օգնում է կեր հայթայթելիս: Այնպես որ, եթե ձեր հասցեին լսեք «Չղչիկի պես կույր է» արտահայտությունը, կարող եք ընդունել դա որպես հաճոյախոսություն։

ՄԻՖ. Գլուխը հետ գցելը օգնում է կանգնեցնելու քթի արնահոսությունը
Մարզիկները հաճախ են  քթի արնահոսություն ունենում, հատկապես սպորտային միջոցառումների ժամանակ, ինչպիսին է ֆուտբոլը: Փոքր տարիքում ձեզ երևի առաջարկել են գլուխը հետ գցել, որպեսզի արնահոսությունը դադարի: Սակայն բժիշկները սա ճիշտ չեն համարում: Սրա փոխարեն պետք է գլուխը առաջ խոնարհել և սեղմել քթային կամրջակը, որպեսզի արյունը դադարի:
Գլուխը հետ գցելը չի կանգնեցնում արյունը, հակառակը՝ կարող է վնաս պատճառել: Այդպես արյունը կարող է կոկորդ հասնել, հետո ստամոքս, ինչը կարող է հանգեցնել տհաճ հետևանքների:

ՄԻՖ. Եթե կուլ եք տվել մաստակը, ապա այն ձեր օրգանիզմում մնում է 7 տարի

Ճիշտ է, որ մաստակը կարող է որոշ ժամանակ մնալ օրգանիզմում, սակայն ոչ 7 տարի: Ի տարբերություն մյուս մթերքի, մաստակը չի քայքայվում ֆերմենտների և օրգանիզմի թթվային նյութերից: Այն ամբողջությամբ անցնում է օրգանիզմով, առանց քայքայվելու ու մասերի բաժանվելու, հետո դուրս է գալիս բնական ճանապարհով: Չնայած նրան, որ մաստակը երկար չի մնում օրգանիզմում, խորհուրդ է տրվում կուլ չտալ այն: Երեխաների հետ երբեմն խնդիրներ են եղել կուլ տված մաստակի պատճառով:

ՄԻՖ. Ուղտերը պահում են ջուրն իրենց սապատներում

Ուղտերն իրոք օգտագործում են իրենց սապատները որպես պահպանման միջոց, սակայն ոչ ջրի համար: Երևի դուք կարծել եք, թե սապատներում ջուր է պահվում, սակայն դա սխալ վարկած է: Որոշ ուղտեր ունեն մեկ սապատ, որոշները՝ երկու: Անկախ քանակից դրանք ծառայում են միայն ու միայն մեկ նպատակի. այնտեղ պաշարվում է ճարպը: Ճարպը փոխարինում է սննդին այն ժամանակ, երբ ուղտերն անցնում են շատ մեծ տարածություն, որտեղ չկա սնունդ հայթայթելու միջոց: Այն կարող է փոխարինել սննդին մոտավորապես 3 շաբաթ:
Իրականում առանց ջրի ապրելու հնարավորությունը ուղտին տալիս են էրիթրոցիտները: Ի տարբերություն մյուս կենդանիների արյան տարրերի՝ ուղտի արյան տարրերը օվալային տեսք ունեն, ավելի ճկուն են և հնարավորություն են տալիս ավելի շատ ջուր կլանելու:

ՄԻՖ. ՊԵտք է օրական խմել 9 բաժակ ջուր
Սա առողջության մասին ամենահայտնի միֆերից է: Այս միֆի ծագումն անհասկանալի է, բայց եթե դուք լսել եք սա բժշկից, ըտանիքի անդամներից կամ ուսուցչից, ապա մտածել եք, որ միանգամայն ճիշտ է: Իրականում ամեն օր 9 բաժակ ջուր խմելու կարիք չկա: Ձեր օրգանիզմը ստանում է ջրի անհրաժեշտ քանակը այլ ըմպելիքներից և սննդից: Ավելի լավ է խմել ջուրը ոչ շատ և ոչ քիչ քանակով և չափավոր օգտվել մյուս ըմպելիքներից (օրինակ՝քաղցր): Ամենակարևորը. պետք է հիշել, որ անհրաժեշտ է պահել ջրի հավասարակշռությունը օրգանիզմում, քանի որ ջուրն անընդհատ մտնում և դուրս է գալիս օրգանիզմից:Ջրի անհրաժեշտության քանակը կախված է կոնկրետ մարդուց, քանի որ պետք է հաշվի առնել տարիքային, առողջական և ակտիվության մակարդակի չափանիշները:

Թարգմանությունը՝ Մարգարիտա Կարախանյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment