Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, December 4, 2018

Իմ մոլորակի մարդիկ


Երբեմն ես հանդիպում եմ մարդկանց իմ մոլորակից: Լինում է, որ մենք քայլում ենք նույն փողոցով, նույն ուղղությամբ: Միաժամանակ շրջվում ենք և ճանաչում միմյանց անյքա՜ն ծանոթ աչքերից: Ինչ-որ մեկի հետ հայտնվում եմ նույն սեմինարին, իսկ մեկին էլ նկատում եմ արդեն մեկնող գնացքում:
Այդ աչքերը անմիջապես մատնում են մերոնց, ներքին զանգը զնգում է այդ
պահերին: Ինչպես կարող է այնպես լինել, որ միմյանց ճանաչենք մեկ կամ երկու ժամ (կամ գուցե միայն մի անգամ հանդիպած լինենք մի քանի տարվա մեջ), բայց կրծքի կենտրոնում հստակ զգացողությունը շշնջա, որ մենք միմյանց ճանաչում ենք ավելի քան տասնյակ և հարյուրավոր տարիներ:
Երևի շատ վաղուց, գալակտիկայի եզրին ինչ-որ մեկի հետ ես ծաղիկ եմ եղել և մենք ուղղակի ծաղկել ու աճել ենք միասին։ Մյուսների հետ ինչ-որ տեղ հաստատ հարյուր տարի ուս ուսի տված քայլել եմ՝ կտրելով մայրցամաքներն ու օվկիանոսները։ Իսկ մեկի հետ էլ միասին մի սիրտ ենք ունեցել, և երկուսս նույն օդն ենք շնչել:Այդպիսի յուրաքանչյուր մարդ՝ մեր հարազատ մոլորակից, որ միլիոնավոր պատահականությունների մեջ հանկարծ հանդիպում է մեզ, հիշեցում է մեր Տան մասին, այն տեղի մասին, որտեղից մենք եկել ենք և որտեղ վերադառնալու ենք։

Թարգմանությունը՝ Անգելինա Արզումանյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment