Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, March 31, 2017

25 շատ սրամիտ արտահայտություն մահվան մասին



Ոմանք, չգիտես ինչու, կարծում են, թե մահվան շուրջ կատակել չի կարելի։ Բայց հարցնող լինի՝ մեռած կա՞ն։ Հենց այդ է։ Ի՞նչ են նրանք հասկանում մահից։ Դրա համար էլ MAXIM-ն ընտրել է քեզ համար մահվան մասին ամենազվարճալի ասույթները մեծերի շուրթերից։ Նրանցից ոմանք, ի դեպ, արդեն մահացել են և լավ էլ կարողացել են։
Sunday, March 26, 2017

ՄՊՀ-ի պրոֆեսոր. հայոց լեզուն պարունակում է հզոր մշակութային կոդ

Ռուս գիտնական Տատյանա Դոբրոսկլոնսկայան հայոց լեզվում իր համար բացահայտել է սերտ կապը անցյալի հետ:

Տատյանա Դոբրոսկլոնսկայան առաջին անգամ է Հայաստանում: Գիտությունների դոկտոր, օտար լեզուների ֆակուլտետի պրոֆեսոր Տատյանա Դոբրոսկլոնսկայան  երևանյան մասնաճյուղում դասախոսություններից հետո «լիցքավորվում է» պատկերասրահներում, պատմական ցուցադրություններում և բաց երկնքի տակ թանգարաններում: Զրուցել է Դմիտրի Պիսարենկոն:
Thursday, March 23, 2017

23 միտք վախի մասին


Շատ մարդիկ, մահվան վախից դրդված, թույլ են տալիս, որ կյանքի էներգիան վաղաժամ սպառվի, իսկ շահույթը անկում ապրի: Ազատվելով մահվան վախից՝ այդ մարդիկ իրոք կարող էին մեծացնել իրենց նվաճումների թիվը կյանքի դաշտում:
Sunday, March 19, 2017

Գիտնականները վերջապես բացատրեցին դեժավյուն

Այս տեսակետը ապացուցելու համար Օ՛Կոննորը արհեստականորեն դեժավյուի զգացողություն առաջացնող մի շարք փորձեր է անցկացրել: Դրա համար նա հետազոտության մասնակիցների համար մի քանի բառ է հնչեցրել, որոնք կապված են մի ընդհանուր հասկացությամբ։ Օրինակ՝ շղթայում են «անկողին»,«բարձ» և «գիշեր» բառերը, բայց չկա «քնել» բառը:
Thursday, March 16, 2017

Իմ տպավորությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից

ԱՄՆ-ից եկած կամավոր Ռիմա Ջանազյանը որոշ ժամանակ աշխատել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ Հյուսիսային դպրոցում, Հայկուհի Հովհաննիսյանի հետ, և հիմա իր տպավորությունն է գրել մեր դպրոցի մասին, որը թարգմանաբար ներկայացնում ենք։
Sunday, March 12, 2017

Կյանքի 19 ոսկե կանոն, որ գործում են միշտ

       
1․ Փոխադարձության կանոնը․
Մինչև ուրիշի սխալները դատելը ուշադրություն դարձրեք ձեզ վրա։ Նա, ով ցեխ է շպրտում ուրիշների վրա, չի կարող մաքուր ձեռքեր ունենալ։
Saturday, March 11, 2017

Հետաքրքիր փաստեր հիշողության և ուղեղի աշխատանքի մասին


1. Դուք չեք կարող ինքներդ ձեզ  խուտուտ տալ.
Խուտուտից վախեցող հիվանդին զննելիս բժիշկները փորձում են նրա ձեռքերը իրենց ձեռքից վերև պահել, որպեսզի կանխեն խուտուտի զգացողությունը։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև ինչքան էլ վախենաք խուտուտից, դուք կարող եք անընդհատ փորձել խուտուտ տալ ինքներդ ձեզ և չունենալ ոչ մի զգացում։ Դուք չեք կարող ձեզ խուտուտ տալ։
Դա նրանից է, որ ձեր ուղեղը ձեր զգացողությունները կենտրոնացած է պահպանում ավելի կարևոր բաների՝ արտաքին աշխարհից եկող ազդակների վրա, որոնք չպետք է սուզվեն ձեր իսկ գործողություններից առաջացած անհուն զգացումների ծովում։ Այդ նպատակի համար գոյություն ունի ուղեղի մի հատված, որն ընդունակ է մեր հպումը ուրիշինից տարբերող ազդակ առաջացնելու։ Դա մեր ամբողջ ուղեղի մոտավորապես 1/8 րդ մասն է, որը կշռում է մոտավորապես 113 գրամ։
Thursday, March 9, 2017

Իմ տպավորությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից

Չնայած իմ երիտասարդ տարիքին, ես միջազգային քաղաքական մարմինների հետ աշխատելու նշանակալի փորձ ունեմ, որը ձեռք եմ բերել Եվրոպական խորհրդարանում, Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունում և Միավորված ազգերի կազմակերպությունում անցկացրած պրակտիկայի շնորհիվ։ Ես աշխատել եմ նաև Ինդոնեզիայի զբոսաշրջության նախարարության հետ՝ սոցիալական զարգացման ծրագրի շրջանակներում։ Ինչպես տեսնում եք, սիրում եմ ընդունել նոր մարտահրավերներ։ Մինչ Հայաստան գալս ես շատ հետաքրքրված էի այդ երկրի ավանդույթներով և ուզում էի ավելի խորը գիտելիքներ ձեռք բերել Հայաստանի պատմությունից։ Դա էր գլխավոր պատճառը, որ ամիսներ առաջ որոշեցի աշխատել ԱՅՍԵԿ-ի հայաստանյան կոմիտեի հետ։ Այն պիտի ևս մեկ գլուխ ավելացներ իմ միջազգային երկար կարիերայում։ Այսպես, ես դարձա տեղական զարգացման դասընթացավար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Monday, March 6, 2017

Ինչու են մարդիկ դժվարանում «ոչ» պատասխանելում

Մեր՝ «ոչ» ասելում դժվարանալու գլխավոր պատճառը մարդկային հասարակ ցանկություն է, որ բոլորը մեզ լավ վերաբերվեն, հարգեն և սիրեն: 
Ֆրեյդը ենթադրում է, որ մեր խնդիրենրի պատճառները ծագում են մանկությունից: Շատ ծնողներ բավականին խիստ են վերաբերվում իրենց երեխաների հետ:
Արժանապատիվ մարդ դաստիարակելու ցանկությունը տանում է նրան, որ մեծահասակները մոռանում են քնքուշ բառեր ասել, երբեք չեն գովում իրենց երեխաներին, վախենում են արտահայտել իրենց զգացմունքերը:
Friday, March 3, 2017

Մրցարշավ Բայկալի վրա


Աշխարհի ամենախոր լիճը՝ Սիբիրում գտնվող Բայկալը, դարձել է հանգրվանը սառույցի ամենամյա եռօրյա մրցավազքի, որը մրցակիցներ է գրավում ամբողջ աշխարհից: