Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, March 11, 2017

Հետաքրքիր փաստեր հիշողության և ուղեղի աշխատանքի մասին


1. Դուք չեք կարող ինքներդ ձեզ  խուտուտ տալ.
Խուտուտից վախեցող հիվանդին զննելիս բժիշկները փորձում են նրա ձեռքերը իրենց ձեռքից վերև պահել, որպեսզի կանխեն խուտուտի զգացողությունը։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև ինչքան էլ վախենաք խուտուտից, դուք կարող եք անընդհատ փորձել խուտուտ տալ ինքներդ ձեզ և չունենալ ոչ մի զգացում։ Դուք չեք կարող ձեզ խուտուտ տալ։
Դա նրանից է, որ ձեր ուղեղը ձեր զգացողությունները կենտրոնացած է պահպանում ավելի կարևոր բաների՝ արտաքին աշխարհից եկող ազդակների վրա, որոնք չպետք է սուզվեն ձեր իսկ գործողություններից առաջացած անհուն զգացումների ծովում։ Այդ նպատակի համար գոյություն ունի ուղեղի մի հատված, որն ընդունակ է մեր հպումը ուրիշինից տարբերող ազդակ առաջացնելու։ Դա մեր ամբողջ ուղեղի մոտավորապես 1/8 րդ մասն է, որը կշռում է մոտավորապես 113 գրամ։


2. Ուղեղն ունի հումորի կենտրոն
Շատ դժվար է սահմանել, թե ինչ է հումորը, բայց հենց բախվում ենք դրա հետ, մենք հստակ հասկանում ենք, որ հենց դա է։ Տեսություններից մեկը ենթադրում է, որ հումորի ազդեցությունը դրա անակնկալ լինելու մեջ է, զարմացումը նրանից, թե ինչպես է իրադարձության ավարտը տարբերվում նրանից, ինչ ձեզ հուշում էին ստանդարտ տրամաբանությունն ու փորձը, բավականին սովորական մի բանի արտասովոր մեկնաբանությունը։
Որպեսզի դա այնուամենայնիվ ընկալվի որպես կատակ, ոչ թե տրամաբանական գլուխկոտրուկ, արդյունքը պետք է լինի կապակցող մի պատմություն՝ անսպասելի, բայց սովորական առումով ոչ շատ խելամիտ արդյունքով կամ գործընթացով։ Ուղեղի ճակատային մասի վնասվածքով որոշ հիվանդներ ընդհանրապես չեն ընկալում կատակները։ Որպես կանոն, դա նրանից է, որ նրանք խնդիր են ունենում մեկնաբանողական գործընթացի փուլում. օրինակ՝ ստանալով վերջաբանի ընտրությամբ կատակ՝ նրանք չեն կարողանում որոշել, թե դրանցից որն է ծիծաղելի։

3. Օրգանիզմի բիոռիթմի հաճախակի խախտումը կարող է հանգեցնել հիշողության վնասվածքի.
Օրգանիզմի օրական ռիթմի խախտումը ոչ միայն հոգնեցնող է։ Անընդհատ կրկնվելու դեպքում այն կարող է վտանգավոր լինել ձեր ուղեղի առողջության համար։ Մեծ քանակի ժամային գոտիների հատումով երկար թռիչքներ կատարող մարդիկ ենթարկվում են ուղեղի վնասվածք ստանալու և հիշողության հետ խնդիրներ ունենալու ռիկին։ Դա, ըստ երևույթին, քունքոսկրի հատվածի և հատկապես հիշողությունը վնասող և հենց ժամային գոտին խախտելիս արտադրվող սթրեսի հորմոնների գործունեության արդյունքն է։

4.Պարզվում է՝ պատճառ կա, որ հիշում ենք այդ սարսափելի, գլուխ տանող երգերը.
Ձեր գլուխը մտած ու ոչ մի կերպ դուրս չեկող երգի կամ, ավելի հաճախ, երգի հատվածների առկայությունը խելքից դուրս խանգարում է, բայց, ցավոք, այսպիսի «նեյրոմակաբույծով» վարակման ռիսկը ուղղակիորեն կապված է մեր հիշողության գործելու մեխանիզմի հետ։ Մենք միշտ պետք է հիշենք մի շարք հաջորդականություններ՝ սկսած շարժումից, որով ստորագրում կամ առավոտյան սուրճ ենք պատրաստում, մինչև տան ճանապարհի շրջադարձների հաջորդականությամբ, որով ամեն օր տուն ենք վերադառնում։ Մեր հիշողության մեջ այս կամ այլ հաջորդականությունները վերականգնելը հնարավոր է դարձնում մեր կյանքի ոլորտների մեծ մասը, քանի որ դրանք բոլորը անում ենք  ինքնաբերաբար՝ առանց մտածելու։ Կարող է պատահել, որ այն ժամանակ, երբ դուք մտածում եք երգի հատվածի կամ խոսքի մասին, ձեր ուղեղը կարող է կատարել մի հաջորդականություն՝ դրանով ամրապնդելով հենց այդ արտահայտության հետ կապերը՝ դա ասոցացնելով շարժումների կամ գործողությունների հաջորդականության հետ։ Հաջորդ անգամ այդ հաջորդականությունը կարող է ինքնաբերաբար դուրս բերել ձեր հիշողությունից հուշեր, այսինքն՝ արտահայտություն կամ երգի մի դրվագ։ Այսպիսով, կրկնելն ու հուշերը բերում են ռեֆլեքսի ամրապնդմանը։

5. Հորանջելը կենտրոնացնում է ուղեղը.
Չնայած նրան, որ մենք հիմնականում հորանջելը կապում ենք քնկոտության և ձանձրանալու հետ, իրականում դա մեզ արթնացնելու և ուղեղը խթանելու միջոց է։ Հորանջելու ժամանակ տեղի է ունենում ըմպանի և կոկորդի լայնացում, ինչը թույլ է տալիս ավելի շատ օդ շնչելու, համապատասխանաբար, ավելի շատ թթվածին է մտնում թոքերից արյուն՝ բերելով մեր օրգանիզմը մարտական վիճակի։

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Գրիգոր Հովհաննիսյանի (9-րդ դասարան)

0 մեկնաբանություն:

Post a Comment