Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, March 23, 2017

23 միտք վախի մասին


Շատ մարդիկ, մահվան վախից դրդված, թույլ են տալիս, որ կյանքի էներգիան վաղաժամ սպառվի, իսկ շահույթը անկում ապրի: Ազատվելով մահվան վախից՝ այդ մարդիկ իրոք կարող էին մեծացնել իրենց նվաճումների թիվը կյանքի դաշտում:


  1. Մարդն այնքանով է մարդ, որքանով կարողանում է հաղթահարել վախը։ Թոմաս Կառլեյլ- բրիտանացի գրող
  2. Միայն փոխադարձ վախն է համագործակցությունը ապահով դարձնում Ֆուկիդիդ-հին հունական պատմաբան
  3. Կան մարդիկ, որոնց հարստությունը  միայն այն կորցնելու վախ է բերում, ուրիշ ոչինչ։   Անտուան դե Ռիվառոլ-ֆրանսիացի գրող
  4. Ցածր ու անարժան զանցանքի առաջ վախը հենց քաջությունն է: Բենջամին Ջոնսոն- անգլիացի գրող-դրամատուրգ
  5. Ամոթը վախն է մարդկանց առաջ, խիղճը` Աստծո առաջ: Սեմյուել Ջոնսոն- անգիացի գրական քննադատ
  6. Հայրենիքի հանդեպ սերը, նախատինքի վախն ու ամոթը հզոր միջոցներ են բազմաթիվ հանցագործություներ կանխելու համար: Եկատերինա II
  7. Մահվան պահին Էգոիզմը լրիվ կործանվում է: Այստեղից էլ՝ վախը մահից: Արթուր Շոպենհաուեր-գերմանացի փիլիսոփա
  8. Ով ճանաչել է ամբողջական, հագեցած կյանքը, չի վախենում մահից: Վախը մահվան նկատմամբ փաստում է չկայացած կյանքի մասին: Ֆրանց Կաֆկա-ավստրիացի գրող
  9. Վախը ստիպում է մարդկանց միտք անել: Արիստոտել-հին հույն փիլիսոփա
  10. Լավ է ահավոր ավարտ, քան չավարտվող վախ: Իոհան Ֆրիդրիխ Շիլլեր-գերմանացի պոետ-դրամատուրգ
  11. Շատերը հրաժարվում են ազատությունից, որովհետև վախենում են։ Սալլյուստիուս- հռոմեացի պատմաբան
  12. Մարդկանց դրդելու երկու լծակ կա` վախ և անձնական շահ: Նապոլեոն I
  13. Շտապողականությունից հեռու չէ նաև վախը, այն դեպքում, երբ դանդաղկոտությունն ավելի մոտ է իրական կայունությանը։ Տացիտուս- հռոմեացի պատմաբան
  14. Մենք երբեք բանակցություններ չենք վարի վախից դրդված և երբեք չենք վախենա բանակցություններից։ Ջոն Քենեդի-ԱՄՆ 35-րդ նախագահ 1961-1963
  15. Քաջությունը հատուկ տեսակի գիտելիք է՝ ինչպես վախենալ նրանից, ինչից պետք է վախենալ, և ինչպես չվախենալ նրանից, ինչից պետք չէ վախենալ։ Դավիդ Բեն Գուրիոն-Իսրայելի 1-ին վարչապետ
  16. Դժբախտության մեջ կրկին գտնում ես այն խաղաղությունը, որը տարել էր վախը դժբախտությունից առաջ։ Մարիա Էբներ Էշենբախ-ավստրիացի գրող
  17. Քաղաքականության մեջ այն, ինչ սկսվում է վախով, սովորաբար ավարտվում է խելագարությամբ։ Սեմյուել Թեյլոր Քոլրիջ-անգլիացի գրող
  18. Սնահավատ մարդիկ հասարակությունում նույնն են, ինչ բանակում վախկոտները. նրանք  խուճապային վախեր ունեն և դրանցով վարակում են մյուսներին։ Վոլտեր-ֆրանսիացի փիլիսոփա
  19. Միակ բանը, ինչից պետք է վախենալ մոլորակի վրա, մարդն է։ Կառլ Գուստավ Յունգ-շվեյցարացի հոգեբան
  20. Վախը սեփական բացառիկության հիվանդագին գիտակցումն է։ Կոռնեյ Չուկովսկի-խորհրդային ռուս գրող
  21. Վախը բոլորովին էլ վտանգի մեջ չէ, այն հենց մեր մեջ է: Ստենդալ-ֆրանսիացի գրող
  22. Տխրությունն ու վախը  արձագանքներ են ժամանակին: Մելամաղձությունն ու սարսափը  արձագանք են հավերժությանը: Տխրությունն ու վախը ուղղված են դեպի ներքև, մելամաղձությունն ու սարսափը՝ դեպի երկնքին: Սերգեյ Դովլատով-ռուս գրող ու լրագրող
  23. Վախը գիտակցության օգնությունից զրկած լինելն է, ուրիշ ոչինչ: Աստվածաշունչ

Թարգմանությունը՝ Դիանա Տատինցյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment