Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, July 6, 2018

Ինչ կա-չկա


Ճամբարային թողարկում. թարգմանում են նորեկները


Ամենամեծ դինոզավրը
Չիկագոյի թանգարանում կա մի նոր նմուշի՝ տիտանոզավրի կմախքի ցուցադրություն։ Դա ամենամեծն է հայտնաբերվածներից։ Կմախքները միայն մեկ կենդանունը չեն։ Դրանք յոթ կենդանիների կմախքներ են, բոլորը՝ Արգենտինայից։ 
Դինոզավրների այս տեսակը ունի երկար պարանոց։ Տեսակի անունը պատագոնյական տիտանոզավր է։

Աղբյուրը

Իտալացիների Հանրապետության տոնը
Իտալիան եղել է միապետություն։ 1946 թվականին դարձել է հանրապետություն։ Դա եղել է հունիսի 2-ին։ Իտալալցիները տոնում են հունիսի 2-ը որպես Հանրապետության օր։ Նրանք ամեն տարի այդ օրը կազմակերպում են զորահանդես։

Աղբյուրը
Թարգմանությունը՝ Մարիամ Մարտիրոսյանի


Չինաստանի երկար ալիքըՀետաքրքիր երևույթներ են տեղի ունենում Չինաստանում:Դա սկսվում է ամեն տարի`8-րդ ամսվա սկզբին: Հազարավոր մարդիկ գալիս են, որպեսզի տեսնեն դա: Ամեն ինչ տեղի է ունենում ջրի մեջ: Դա հատուկ ալիք է: Ջրի վեր ու վարից առաջանում է այդ ալիքը: Ալիքը գալիս է գետի նման:Դա ուղիղ գծի տեսք ունի: Իսկապես լավ է նայվում: Դա հետաքրքրում է համացացի շատ օգտատետրերի և զբոսաշրջիկների:
Աղբյուրը
Թարգմանությունը՝ Լիլիթ Գաբրիելյանի
27 տատրի անտառում ապրած մարդը
Ամերիկացի մի տղամարդ ապրում է միայնակ երկար ժամանակ: Նա ապրում է անտառում արդեն երեսուն տարի: Այս մարդը սկսել է ապրել անտառում Չերնոբիլի դեպքից հետո: Նա ապրում է առանց ուրիշների հետ շփվելու: Տղամարդն ապրել է ճամբարներից գողություն անելով: Մարդիկ բռնել են նրան, երբ նա գողություն է արել: Հիմա այդ մարդը ոստիկանական բաժանմունքում է: Ձմռանը անտառում շատ դժվար է: Տղամարդը անտառում ճամբար է կառուցել և այդտեղ էր ապրում: Ոչ ոք չգիտի՝ ինչու է նա միայնակ ապրում:

Թարգմանությունը՝ Արա Շահվերդյանի


Երկու գայլ (առակ)
Մի անգամ մի ծերունի իր թոռանը կյանքի մի գաղտնիք բացեց.

-Ամեն մարդու մեջ կռիվ է գնում,որը շատ նման է երկու գայլերի կռվի: Գայլերից մեկը չար է, նախանձ, խանդոտ, եսասեր: Մյուս գայլը ներկայացնում է բարությունը, խաղաղությունը, սերը և հավատարմությունը:
Թոռը, լսելով պապիկի խոսքերը, հարցրեց.
-Իսկ ո՞ր գայլն է հաղթում ի վերջո։
Ծերունին ժպտաց և պատասխանեց.
-Միշտ հաղթում է նա, որին դու կերակրում ես:

Թարգմանությունը՝ Գրիգոր Կոստանդյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment