Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, May 26, 2018

Ինչպես որ մարդը դրսևորում է իրեն մանրուքներում, այնպիսին էլ նա կա

Նատալիա Գրեյս
Սանկտպետերբուրգցի տաղանդավոր հոգեբան և բիզնես մարզիչ Նատալիա Գրեյսն իր «Գրեյսի օրենքները» գրքում ձևակերպել է օրինաչափությունների մի շարք, որը կօգնի փոքր-ինչ ավելի իմաստուն դառնալ: Ահա դրանցից մի քանիսը: Հնարավոր է՝ դրանք արդեն այսօր կօգնեն ձեզ:


1. Զրոյականացման օրենքը
Ուղեղին զրոյացում է անհրաժեշտ: Եթե դուք տուն եք վերադարձել և ոտքերի վրա հազիվ եք կանգնում, իսկ այսօրվա համար պլանավորված 28 գործերից միայն 14-ն են կատարված, եթե դուք նստել և մնացել եք նստած՝ բթամտորեն նայելով առաջ՝ դատարկությանը, ապա մի մեղադրեք ձեզ անարդյունավետության համար: Ուղեղը չի կարող անխափան կատարել ձեր կարգադրությունները: Նրան անհրաժեշտ է իրենով զբաղվել: Չէ՞ որ պետք է կարգ հաստատի այն կտորտանքների մեջ, որոնցով մենք լցնում ենք մեր ուղեղը: Այդ ժամանակ անհրաժեշտ է դրսից ցանկացած ինֆորմացիայի բացակայություն: Ուղեղը մաքրվում է այդ ժամանակ: Հենց սա է զրոյացումը: Նույնիսկ հողն է անպտուղ դառնում, երբ յոթ տարի շարունակ նրան հանգիստ չեն տալիս, այլ ստիպում են նորից ու նորից պտղաբերել: Հողը դառնում է անբերրի ստրկուհի: Կեցցե՛ զրոյացումը:


2. Կեղծ բարության օրենքը
Մեզ միայն թվում է, թե լուծելով ուրիշների խնդիրները՝ մենք օգնում ենք նրանց: Մենք խորացնում ենք դրանք: Երբ մենք հարբեցողին բուժվելու ենք քարշ տալիս ուժով, ապա մենք միայն երկարաձգում ենք նրա հոգեվարքը և վատնում սեփական ժամանակը: Նա նորից կխմի, իսկ մենք կհամարենք նրան անշնորհակալ խոզ՝ փոխանակ ինքներս մեզ հարցնենք՝ արժե արդյոք մարգարիտ շաղ տալ: Մարդը պետք է իր խնդիրները ԻՆՔԸ լուծի: Նա աճում է այն չափով, որ չափով մեծանում է իր խնդիրների լուծման զինանոցը:


3. Մանրուքների հատկանշանակության օրենքը
Ինչպես մարդը իրեն դրսևորում է մանրուքներում, նա հենց այդպիսն է: Նա կարող է թագավորի նման առատաձեռն լինել, բայց տարին մեկ անգամ: Իսկ փոքրոգի խառնվածքը արտահայտվում է մանրուքներում ամեն օր: Ուստի մանրուքները շատ ավելի հատկանշական են:


4. Սաղմերի օրենքը
Գոյություն ունեն երևույթների և իրադարձությունների սաղմներ: Թեպետ այդ սաղմները կենդանի չեն, բայց բազմանալու ունակություն ունեն: Մեկ թողած բաժակը իր ետևից քաշ կտա անլվա ափսեների կույտ: Թարմ ներկած ցանկապատի վրա գրված մեկ բառը շուտով միայնակ չի մնա՝ ամբողջ ցանկապատը գրոտած կլինի: Ինչպես օգտագործել սաղմերի օրենքը: Բոլոր անբարենպաստ երևույթները և իրադարձությունները պետք է ճանաչել սաղմից: Վատի բոլոր սաղմերը պետք է ոչնչացնել: Եթե կյանքի որևէ երևույթ ձեր սրտով չէ, վերացրեք դրա սաղմը: Անհամեմատ հեշտ է հալել ձյան փաթիլը, քան կանգնեցնել ձնագունդը:


5. Լավ է թերի, քան գերա...
Սա վերաբերում է բացարձակապես ամեն ինչին: Օրինակ՝ եթե ճառ եք ասում, ապա ավարտեք այն մինչև մարդկանց հոգնելը: Գյոթեն ասում էր. «Ձանձրալի լինելու գաղտնիքն այն է, որ ուզում ես ամեն ինչ ասած լինել»: Գնացել եք ժամադրության, հրաժեստ տվեք ավելի շուտ, քան կցանկանա դա անել ձեր զուգընկերը: Հյուր եք, գնացեք ավելի շուտ, քան նրանք կկարոտեն միայնությունը: Հիշեք՝ լավ է թերի, քան չափազանց:


6. Ընդհանուր լծվացքի օրենքը
Երկու ձի մեկ լծվածքում ի վիճակի են տեղից շարժել 15 տոննա: Իսկ նրանցից յուրաքանչյուրը առանձին՝ միայն 3 տոննա: Աշխատանքի լծվեք 2 հոգուց ոչ պակաս, և արդյունավետ կլինեք: «Եռապատիկ ոլորած թելը շուտ չի կտրվի»:


7. Կախարդական բառի օրենքը
Պարզվում է՝ կախարդական բառը ամենևին էլ «խնդրում եմ»-ը չէ, «ոչ»-ն է: Բազմաթիվ խնդիրներից հնարավոր է խուսափել, եթե սովորեք մերժել մարդկանց: Մի անցկացրեք ժամանակը դատարկ շփուման մեջ քաղաքավարությունից ելնելով: Պարտքով գումար մի տվեք, եթե չեք ուզում դա անել: Դա ավելի լավ է, քան տառապելը՝ կվերադարձնեն թե ոչ: Տվեք այնքան, որքան կարող եք նվիրել, բայց պարտքով մի տվեք: Գյոթեն ասում էր. «Ուզում ես կորցնել ընկերոջդ, նրան պարտքով փող տուր»:
Մի հետաքրքիր ֆենոմեն եմ հայտնաբերել: Երբ մարդը հիմնավորածփաստարկված մերժում է, նրա ինքնագնահատականը բարձրանում է: Մեծանում է հարգանքը ինքն իր նկատմամբ: Մարդիկ վախենում են մերժել: Իսկ գիտեք՝ ինչու, նրանք վախենում են դուր չգալ: Սակայն հնարավոր չէ բոլորին հաճոյանալ: Սովորեք հանգիստ վերապրել ձեր մերժման առիթով ուրիշների բացասական էմոցիաները: Եթե միանգամից ասեք՝ ոչ, ապա մերժումը հիմնավորելը ավելի հեշտ կլինի: Հեշտությամբ մերժեք:


8. Իդեալական պայմանների մոլության օրենքը
Երբեք իդեալական պայմաններ չեն լինի: Իհարկե, հիմարություն կլիներ ժխտել, որ բարենպաստ պայմաններ հազվադեպ պատահում են: Ավելի հազվադեպ ինչ-որ մեկի իմաստությունը հերիքում է՝ օգտվելու դրանցից: Սա մասամբ նրանից է, որ հնարավորությունները թաքնված են այն խնդիրների հետևում, որոնք պետք է լուծել:


9. Առաջարկության օրենքը
Մի մարդ, անվանենք նրան Միխայիլիչ, ցանկանում էր փոխել իր մոտոցիկլետը նոր՝ առավել ժամանակակիցով: Միխայիլիչը մոտոցիկլետի վաճառքի հայտարարություն է տպում թերթում, քանի որ չուներ նորը գնելու համար ամբողջ գումարը: Մոդելը հազար տարվա էր, այդ պատճառով ըստ հայտարարության զանգեր չեն լինում: Բայց շաբաթվա վերջին մեկը այնուամենայնիվ զանգահարում է: Միխայիլիչը հանդիպում է նրա հետ, և գնորդն առաջարկում է շատ համեստ գումար՝ մոտավորապես 300 դոլար՝ ասելով, որ այս մոտոցիկլետը միայն պահեստամասերի է պիտանի: Միխայիլիչը վրդովվում է և ասում, որ կվաճառի առնվազն 1000 դոլարով: Գնորդը խոր հոգոցով հեռանում է. երևում էր, որ նա չի կոտրատվում, և իրոք պատրաստ չէ ավելին վճարելու: Ընդ որում, թողնելով Միխայիլիչին իր հեռախոսահամարը, ասում է. «Եթե այնուամենայնիվ միտքդ փոխես, զանգիր ինձ»: Միխայիլիչը չէր էլ մտածում փոխել որոշումը պառավ ձիու վերաբերյալ և չզանգեց: Գնորդն ինքը կրկին զանգում է և առաջարկում 300 դոլար, սակայն Միխայիլիչը հրաժարվում է: Եվս մեկ շաբաթ անց, երբ Միխայիլիչը ուշ երեկոյան դուրս է գալիս օֆիսից, երկար չի կարողանում հիշել, թե որտեղ է կայանել մոտոցիկլետ։ Վերջապես հասկանում է, որ այն փախցրել են:
Առաջարկությունները իզուր չեն արվում: Հաճախ այդ կերպ ճակատագիրը հոգում է մեր մասին:


10. Մեկ անգամ կարգավորվածի օրենքը
Մեկ անգամ կարգավորվածը գերազանց աշխատում է:



11. Փոխհատուցման օրենքը
Ամեն ինչ միարժամանակ չի լինում: Կարո՞ղ եք պատկերացնել… Կինը՝ համ գեղեցկուհի, մանիկյուրը, սանրվածքը, կարկանդակները՝ միշտ թարմ, անկողնում ամուսնու հետ հնարամտության և կրքի հրաշքներ, երեխաները ուշադրության ծովում են, հրաշալի երգում է, զբաղեցնում հյուրերին դաշնամուր նվագելով, առողջ է՝ կարմիր այտերով, համակերպվող, բնավորությունը՝ մետաքս, ժպիտով է դիմավորում, հանճարեղ բանաստեղծուհի, հաջողակ գործարարուհի, իդելական ընկեր…
Ամեն ինչ միարժամանակ չի լինում, դրանից է, որ Նապոլեոնը վախենում էր կատուներից, Չայկովսկին թուղթ էր ուտում և լաց լինում օրը տասն անգամ, Սուվորովը հաճախ հիմար էր ձևանում, Շիլլերը ամենայն լրջությամբ սեղանի դարակն էր դնում փտած խնձորներ՝ մուսային հավելյալ սնելու համար, իսկ Բախը կեղծամն էր շպրտում երգեհոնահարի վրա, երբ նա սխալվում էր:
Եթե մարդ ինչ-որ մի բանում էական հաջողությունների է հասնում, ապա մի այլ բանում սովորաբար թերալրում է լինում: Սակայն մարդը գնահատվում է ոչ այնքան արատների բացակայության, որքան արժանիքների առկայության համար:


12. Ազդեցության օրենքը
Շրջապատը ազդում է նրա վրա, թե ինչպիսին կդառնա մարդը: Բժշկության մեջ կա հակազդեցության նորմա հասկացությունը: Ակնհայտ է՝ մեկին կանխորոշված է բարեկազմ լինել, մյուսին՝ ավելի չաղլիկ: Բայց նույնիսկ չաղլիկ հասկացության սահմաններում, կարելի է լինել համակրելի թմբլիկ, և կարելի է այլանդակ չաղ լինել: Նույն գենետիկայով, նկատեք: Հենց դա է կոչվում հակազդեցության նորմա: Նույնիսկ եթե մարդը երկնքից աստղեր չի իջեցնում, նա էլ ունի այդ հակազդեցության նորմայի որոշ պաշար: Մի շրջապատում նա կդառնա կզարգացած (թեկուզ հարաբերականորեն), իսկ մեկ այլում կմկնա պրիմիտիվ: Շրջապատը շատ բանի վրա է ազդում, եթե ոչ ամեն ինչի: Մենք դառնում ենք այնպիսին, ինչպիսին մեր շրջապատի մարդիկ են, և ավելի հազվադեպ շրջապատողներին դարձնում ենք մեզ նման:


13. Խաչի օրենքը
Ամեն մեկի խաչը խիստ համապատասպան է իր ուսերին:


14. Տաղանդի նկատմամբ բևեռային հակազդեցության օրենքը
Տաղանդավոր մադրիկ միշտ հակադիր ռեակցիաներբևեռային հակազդեցություն են առաջացնում՝ կամ հիացում, կամ ատելություն: Հնարավոր չէ նրանց չնկատել, անտեսել: Հնարավոր չէ նրանց մոռանալ: Նրանց հիշում են, սիրում են, ատում են, նրանց մասին մտածում են, նրանց նախանձում են: Ուստի եթե դուք տաղանդավոր եք, միահամուռ հավանություն չսպասեք: Թշնամի կունենաք հենց մենակ այն պատճառով, որ ոչ բոլոր տաղանդներն են իրենց հասել:


15. «Ոչ քո մարդկանց» օրենքը
Ոչ քո մարդիկ, միևնույն է, կհեռանան քեզնից:


16. Ընդհանուր հիշողության օրենքը
Ամենից շատ մարդկանց կապում է իրադարձությունների ընդհանուր հիշողությունը և միասին կերած աղ ու հացը: Ընդհանուր հիշողության վրա է հիմնված կապվածությունը և բավականին մեծ չափով շարունակական սիրո հանգիստ փուլը: Այսպիսով հիշողության մեջ մնալը կապում է մարդկանց: Ցանկանո՞ւմ եք լավ կապվածություն, լավհիշողության մեջ մնացեք:


17. Մտքերի կապի օրենքը մերձավորի հետ
Մեր մերձակայքում գտնվող մարդը ստիպում է մտածել իր մասին, նույնիսկ եթե նա մեզ անհետաքրքիր է: Դրանում է անպետք մարդկանց մոտության վտանգը:


18. Կորուստների անխուսափելիության օրենքը
Բոլոր իր արարքներում մարդը վրիպումներ է թույլ տալիս, ուստի կորուստները անխուսափելի են, պարոնա՛յք: Գիտենալով դա՝ պետք չէ չափազանց վշտանալ: Շատ բաների վրա մենք կարող ենք ազդել, բայց ոչ ամեն ինչի: Կան տիեզերական ընդհանուր օրենքներ: Մենք ի վիճակի չենք իդելական լինելու, ինչպես և մեր գործողությունները: Ընդունեք կորուստների անխուսափելիությունը հնազանդությամբ. թերևս այն ահնրաժեշտ է միայն այստեղ:


19. Կեսերի օրենքը
Աշխարհի ցանկացած պատկեր, ցանկացած գործ, հնարավոր է սիմվոլիկ բաժանել իրար փոխադարձ լրացնող կեսերի: Կեսերը կարելի է կոչել սկզբնական և վերջնական: Սկզբնական կեսին դեռ հնարավոր է տոն տալ, բայց երբ նա նյութականացվել է, ապա վերջնական կեսը սկսում է կարծես թե ինքնանկարվել: Դրանում է կայանում իրավիճակի ղեկավարման էությունը: Դուք կարող եք սկզբնական կեսը տալ, որպեսզի ստանաք ցանկալի վերջնական արդյունք:
Այս միտքը ամրապնդելու համար բերեմ պարզաբանող պատկեր: Դուք երևի փորձել եք հասկանալ, թե ինչու որոշ մարդիկ շրջապատում առաջցնում են հիացումի և պաշտանմունքի հակազդեցություն: Նրանք այնպես են նրենց պահում, կարծես անհնար է, որ դուր չգան: Եթե պետք է ճառ արտասանել, նրանց ամբողջ տեսքն ասում է՝ ես պատրաստ եմ ծափահարությունների, և մարդիկ ծափահարում են՝ նկարելով երկրորդ կեսը: Նրանք նայում են այպես, կարծես թե սպասում են պաշտանմունքի հակազդեցության, և մարդիկ նայում են սկզբում հետաքրքրված, հետո սիրահարված: Եթե առաջնային կեսը ճիշտ եք տալիս, հաջողությունը երաշխավորված է:


20. Ճիշտ արարքների օրենքը
Եթե մարդը ճիշտ է վարվում, ապա նրա գործերը օրեցօր ավելի լավ են ընթանում:


Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյան

0 մեկնաբանություն:

Post a Comment