Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, May 12, 2018

Որ մասնագիտություններն ունենալն է արդեն անիմաստ. Միտիո Կակուն՝ ապագայի էվոլյուցիայի մասին


Թե ինչ է մեզ սպասում ապագայում թեմայով հերթական զեկույցը ներկայացրել է աշխարհահռչակ ապագայագետ և ֆիզիկոս Միտիո Կակուն 
Ամերիկացի ֆիզիկոս, ապագայագետ Միտիո Կակուն  ամբողջ աշխարհին հայտնի է որպես հեղինակ լարային տեսության, որը բացարտում է, թե ինչպես է կառուցված տիեզերքը: Նա ամենահայտնի բանախոսներից մեկն է  բարձր տեխնոլոգիաների զարգացման և յուրաքանչյուրի կյանքում համակարգչի ներմուծման շնորհիվ սպասվող փոփոխությունների թեմայով հանդիպումներին:

2017 թվականի հոկտեմբերի 16-18-ը Մոսկվայում տեղի ունեցավ «Բաց նորարարություն» համաժողովը, որտեղ Միտո Կակուն պատմեց, թե ինչու մարդիկ չպետք է վախենան ռոբոտների փոխարինելուց, և որ մասնագիտություններն են շուտով մահանալու և աշխատաշուկային պետք չեն գա 
Ինչո՞վ են զբաղվում այսօր Airbnb-ի և Uber-ի նման ծառայությունները: Հենց վերացնում ենք ավելորդ միջնորդներին: Ի վերջո ամբողջ հասարակությունը կշահի, քանի որ սպառողները կարող են շուկայից դուրս բերել նոր արժեքներ, իսկ արտադրողները ստիպված կլինեն մշտապես բարելավել ապրանքների և ծառայությունների որակը:

- Թվային տեխնոլոգիաները ի՞նչ են բերում մարդկությանը` նոր ռիսկեր, թե՞ նոր հնարավորություններ։
- Երբ խոսքը վերաբերում է տեխնոլոգիայի զարգացմանը, միշտ ռիսկեր կան: Սակայն դրանց կիրառելու օգուտները հասարակության համար, միևնույն է, ավելի նկատելի կլինեն: Համոզված եմ, որ թվային փոխակերպումը կօգնի վերացնելու ժամանակակից կապիտալիզմի հակասությունները, հաղթահարել դրա անարդյունավետությունը, ազատվել տնտեսության մեջ բիզնես գործընթացների և արտադրողի ու սպառողի միջև շղթայի մեջ ոչ մի իրական արժեքի ներդրում չունեցող միջնորդների ձանձրալի ներկայությունից:

- Ի՞նչպես  թվային տեխնոլոգիաները կփոխեն ապրանքների և ծառայությունների սպառումը։
-Գլխավոր փոփոխությունը կապված կլինի սովորական կապիտալիզմից կատարյալի անցնելու հետ, ինչպես ես այն կոչում եմ: Կապիտալիզմի դասական համակարգում գները որոշվում են առաջարկով և պահանջով: Այս համակարգը կարող էր լավ աշխատել Ադամ Սմիթի օրերում, երբ սպառողները պատկերացնում էին, թե ինչպես է գնագոյացումը կատարվում մատչելի ապրանքների մեծ մասի համար: Բայց հիմա, երբ մենք հաճախ չենք կարող ասել, թե կոնկրետ այս կամ այն արտադրանքի ինքնարժեքն ինչքան է, այդ կապիտալիզմն անկատար է և անարդար, դրանից շահում են վերավաճառքով զբաղվող բազմաթիվ միջնորդներ։ Փոխարինելում այն կատարյալ կապիտալիզմով կօգնեն ընդլայնված իրականության և արհեստական ինտելեկտի հիման վրա կառուցված նոր տեխնիկական սարքերը։
Պատկերացրեք կոնտակտային ոսպնյակներ, որոնք մարդը դնում է խանութ գնալիս: Նա նայում է ապրանքներին, և «խելացի» ոսպնյակները ակնթարթորեն համեմատում են դրանց գներն ու որակը այլ խանութներում նմանատիպ ապրանքների գների և որակի հետ` խորհուրդ տալով, թե ինչը որտեղից է ավելի լավ գնել: Սպառողը կկարողանա ակնթարթորեն դիտել իրեն հետաքրքրող ապրանքի մասին բոլոր կարծիքները, հարցում անել դրա ցանկացած չափանիշի մասին: Նման սարքը ամեն սպառողի կդարձնի շուկայի մասին անսահմանափակ գիտելիքներով փորձագետ: Պահանջարկն ու առաջարկը իդեալականորեն կհամապատասխանեն միմյանց, ինչը նշանակում է, որ կապիտալիզմը կդառնա կատարյալ:

- Այդ սարքավորումները օգուտ կբերեն միայն սպառողների՞ն, թե գործարարներին՝ նույնպես։
-Բոլորը, բացաի ավելորդ միջնորդներից: Սպառողները ավելի լավ ապրանքներ կստանան ավելի ցածր գնով: Արտադրողները կկարողանան ավելի շատ ապրանք վաճառել, քանի որ մանրածախ առևտրով զբաղվողները կդադարեն դրանց վրա չարդարացված լրացուցիչ գին դնել: Վերջապես, տեխնիկական սարքերից վերցրած «մեծաքանակ տվյալները» վերլուծող մանրածախ առևտրային կազմակերպությունները ավելի հստակ կտեսնեն իրենց յուրաքանչյուր սպառողի դիմանկարը: Նրանք ստիպված կլինեն բռնել նոր տեխնոլոգիաների ալիքները և փորձել սանձել դրանք՝ սպառողի համար լրացուցիչ արժեք ստեղծելու համար: Իսկ միջնորդական ծառայությունները` վերավաճառքը՝ չարդարացված գնաճով, գովազդները, որ  մի զարկով հարվածում են լայն լսարանին, բայց դիպչում են, այնուամենայնիվ, քչերին, կմնան անցյալում։

Ի՞նչով են զբաղվում այսօր Airbnb-ի և Uber-ի նման ծառայությունները: Դրանք վերացնում են ավելորդ միջնորդներին: Ի վերջո, ամբողջ հասարակությունը կշահի, քանի որ սպառողները կարող են շուկայից դուրս բերել նոր արժեքներ, և արտադրողները, արձագանքելով սպառողների աճող մակարդակին, ստիպված կլինեն մշտապես բարելավել ապրանքների և ծառայությունների որակը:

- Այժմ հաճախ խոսում են, որ տեխնոլոգիաների զարգացումը մոտ ապագայում կհանգեցնի տասնյակ մասնագիտությունների ոչնչացման: Դա հասարակության համար վտանգ է, թե՞ բարիք:
-Կմեռնեն հենց այն միջնորդական մասնագիտությունները, որոնցից հիմա արդեն քիչ օգուտ կա։ Օրինակ, տեխնիկական սարքերը թույլ կտան փոխարինելու ցածր որակավորում ունեցող բժիշկներին։ Եթե ձեզ վատ եք զգում, առանց անկողնուց դուրս գալու կարող եք դիմել վիրտուալ ռոբոտ-բժշկի և պատմել նրան ձեր ախտանիշների մասին: Դուք ստիպված չեք լինի որևէ տեղ գնալ և նույնիսկ ստիպված չեք լինի սեղմել կոճակները. Ռոբոտը ձեզ ճշտող հարցեր կատ՝ «Ի՞նչն է ցավում,  ինչպիսի՞  ցավ է» և այլն, ապա կախտորոշի՝ հսկայական բազայի հիման վրա այն տվյալների, որոնցում հիվանդները նույն ախտանիշներն ունեն: Նման ռոբոտ-վերահսկիչը նույնիսկ կարող է կատարել անհրաժեշտ հետազոտությունների մեծ մասը` ջերմաստիճանը չափել ինֆրակարմիր խցիկով, ուսումնասիրել ԴՆԹ- ի մասնիկները լոգարանից հատուկ սենսորների օգնությամբ: Եվ միայն ավելի բարդ դեպքերում պետք կլինի դիմել մարդ-բժշկի օգնությանը: Նման համակարգերը, որոնք կառուցված են արհեստական ​​ինտելեկտի վրա, կհեղափոխեն առողջապահությունը, կօգնեն պահպանել մարդկանց կյանքն ու առողջությունը:

- Որոշ մասնագիտություններ, կարծես, մահանում են աչքերի առաջ: Օրինակ, այս տարի ռուսական մի խոշորագույն բանկի ղեկավարությունը մտադիր է կրճատել 3 հազար փաստաբանների, որոնց աշխատանքը կփոխարինվի ծրագրային համալիրների աշխատանքով:

- Միանգամայն ճիշտ եք, իրավաբաններն առաջինն են հերթի մեջ: Արդեն աշխարհում աշխատում են տասնյակ ռոբոտ- իրավաբաններ, որոնք իրենց վրա են վերցնում դիտումերի, հայցերի, նամակների և այլնի կազմելու կաղապարային աշխատանքը: Սա անդառնալի գործընթաց է:

Եվ այնուամենայնիվ,  ես զգույշ կլինեի ռոբոտներով մարդկանց չմտածված փոխարինելիս: Հիմա շատ բանկեր ասում են՝ եկեք փոխենք ֆինանսական բարձր վարձատրվող վերլուծաբաններին աշխատավարձ չպահանջող ալգորիթմներով: Սակայն ալգորիթմերը չեն կարող լիարժեք փոխարինել մարդկանց, դրանք կարող են միայն օգնել նրանց ավելի հարուստ տեղեկատվությամբ որոշումների կայացման համար: Նույն կերպ և իմ նշած ռոբո- բժիշկները չեն փոխարինի բժիշկներին, այլ միայն կօգնեն նրանց: Բոլոր այն ասպարեզներում, որտեղ անհրաժեշտ են կաղապարային գործողություններ, արհեստական ինտելեկն արդեն ամբողջությամբ փոխարինում է մարդկանց աշխատողներին՝ ազատելով նրանց ժամանակը և էներգիան՝ ավելի ստեղծագործական զբաղմունքի համար:

- Ի՞նչպես աշխարհը կփոխվի համացանցի հետագա զարգացման շնորհիվ:

- Մոտ ապագայում ինտերնետը կդառնա աննկատ, ինչպես որ էլեկտրաէներգիան է: Հարյուր տարի առաջ բոլորը միայն լսել էին էլեկտրաէներգիայի մասին: Հիմա, երբ մենք մեքենա կամ սմարթֆոն ենք օգտագործում, չենք մտածում, որ դրանք էլեկտրաէներգիա են օգտագործում։ Այն դարձել է մեր միջավայրի անտեսանելի և անբաժանելի մասը, ինչպես խոտերը և ծառերը նախամարդու համար: Ճիշտ նույն ճակատագիրը սպասում է համացանցին: Ընդամենը մեկ տասնամյակում էլեկտրոնային սարքերի չիպերը թղթից էժան կլինեն: Մեր բոլոր սարքերը մեր շուրջը մուտք կունենան դեպի ցանց, և մենք կապրենք մեկ ինտելեկտուալ միջավայրում: Մարդիկ կդառնան մի տեսակ հրաշագործների նման. նրանք անընդհատ կշփվեն անկենդան նյութի հետ ձայնի, ժեստերի կամ նույնիսկ մտքում կարգադրելով  առարկաներին ` անել այս կամ այն բանը:

- Իսկ հասարակությունը ի՞նչ-որ կերպ կփոխվի՞:

- Իհարկե, և ոչ միայն հասարակությունը, այլև նույնիսկ յուրաքանչյուր անհատականության գիտակցությունն ու անձը կթվայնացվեն: Համակարգիչները կսովորեն ուղեղից արտագրել մեր տպավորություններն ու հիշողությունները և դրանք պահել հսկայական գրադարաններում, որտեղից դրանք կարող են քաշվել ու ներբեռնվել այլ մարդկանց ուղեղներ: Ներկայումս այս ոլորտում ուսումնասիրություններ են ընթանում, օրինակ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Տպավորությունների այս թվային պահուստը նույնպես հեղափոխում է սպառումը, քանի որ ցանկացած մեկը կարող է ծանոթանալ ապրանքից այլ գնորդների տպավորություններին:
Եվ դա միայն սկիզբն է: Թվային տեխնոլոգիաների շնորհիվ մարդիկ որոշ իմաստով կհասնեն անմահության: Հնարավոր կլինի, ասենք, հավաքել այն ամենը, ինչ հայտնի է Ալբերտ Էյնշտեյնի մասին և այդ տեղեկության հիման վրա ստեղծել նրա թվային անհատականությունը` լրացնելով այն իրական հոլոգրաֆիկ կերպարով: Ավելի հեշտ կլինի հիմա ապրող անձի համար թվային անհատականություն ստեղծելը, օրինակ `ձեզ համար՝ արտագրելով ձեր ուղեղից տեղեկությունները և վիրտուալ կրկնակ ստեղծելով: Նման թվային ավատարը շատ մոտ կլինի ձեր իսկականին: Երբ դուք մահանաք, այն կկարողանա ապրել ձեր փոխարեն, զարգանալ ձեր բնավորության հիման վրա, լրացնել հիշողությունը մարդկանց հետ շփվելու տպավորություններով:

- Ինձ թվում է, որ այս ամենն արդեն գիտական ֆանտաստիկայի բնագավառից է: Ինչքա՞ն է հավանականությունը, որ մենք ենք տեսնելու դա, ոչ թե հաջորդ սերունդը:

- 20 տարի առաջ մենք չէինք կարողացանք պատկերացնել, որ ինտերնետը նման տեղ կունենա մեր կյանքում: 15 տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնում, որ մարդիկ կարող են անբաժան լինել իրենց սմարթֆոններից՝ ամեն առիթով դիմելով նրանց օգնությանը: Նոր հնարավորությունները ծագում են ոչ միայն այն պատճառով, որ նոր լուծումներ են առաջանում. դրանցից շատերը վաղուց կանխատեսում էին ապագայագետները: Աշխարհը փոխվում է նաև շնորհիվ տեխնոլոգիական հնարավորությունների պարզ աճի: Այսպիսով, գործընթացների արտադրողականությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 18 ամիսը մեկ,  նույնիսկ չնայած նրան, որ Մուրի օրենքը կարող է շուտով դադարել գործելուց (Intel-ի հիմնադիր Գորդոն Մուրը նկատել է, որ ինտեգրալ սխեմայի վրա տեղադրված տրանզիստորներիթիվը կրկնապատկում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, այս դիտարկումը կոչվում է «Մուրի օրենք»: -  РБК): Եվ սիլիկոնի դարաշրջանը կավարտվի, մենք հստակ կյուրացնենք տեղեկության նոր կրիչներ: Հասարակության թվայնացումն արդեն սկսվել է, դա տեղի է ունենում մեր աչքերի առաջ և լիովին անշրջելի է: Ցանկացած փոփոխություն միշտ ավելի մոտ է, քան թվում է:


Ապագայի զարգացումը դոկտոր Կակուից

1. 2027 թվին հնարավոր կլինի անմիջականորեն արտագրել ուղեղից հիշողությունները և տպավորությունները, փոխանցել դրանք ցանցի մեջ և, ​​հնարավոր է, նույնիսկ ներբեռնել ուրիշ մարդկանց ուղեղ: Դա ճանապարհ կբացաի ինտերնետի վերածվելուն brain-net-ի (ուղեղ-ցանց):
2. 2029 թվին ռոբոտները գրեթե բոլոր առումներով ավելի խելացի կլինեն մարդկանցից: Բայց չպետք է վախենանք, որ նրանք  կխլեն մեզանից իշխանությունը. Կակուն կարծում է, որ նրանք կունենան «միջատների ինտելեկտ», հզոր, բայց ուղղված միայն որոշակի խնդիրների լուծմանը:
3. 2040-ական թվականներին նանոտեխնոլոգիան թույլ կտա ծրագրվող նյութերից ստեղծել իրեր, որոնք կարող են փոխել իրենց ձևը սեփականատիրոջ հրամանով: Հետևաբար ցանկացած առարկայի հնարավորությունները կսահմանափակվեն միայն դրա քիմիական և ֆիզիկական հատկություններով պայմանավորված:
4. 2050-60-ական թվականներին Մարսի գաղութացումը կսկսվի. մասնավոր ընկերությունները կստեղծեն բնակավայրեր, որոնց բնակիչները կարող են գոյատևել առանց Երկրի օգնության:
5. 100 տարի հետո Երկրի վրա կունենաք համաշխարհային կառավարություն և ընդհանուր պետական ​​մարմիններ, որոնց որոշումները ավելի կարևոր կլինեն, քան ազգային իշխանությունների դիրքորոշումը:

Թարգմանությունը՝ Սաբինա Դավթյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment