Եվ չկա ինձ հետ ոչ հրեշակ, ոչ էլ ջին։
Հոգին երբեք անարատ չի լինում․
Պտուղն արատ ունի՝ կաղապարն է փխրուն։
Ով չի ընտրել ընկեր իր ծաղկուն օրերին,
Նա միայնակ է և իր ծերության օրոք։
Ես իմ ճամփից՝ թախծի, խոնարհության,
Կանչում էի մարդկանց, բայց մարդիկ ուշացան։
Ինքը բախտից խաբված՝ նշանները բախտի
Աստղագետն ասում է կույրի պես՝ մոտավոր։
Բայց դա գործ է իզուր․ դրանց գրողն անգամ
Հասու չէ իր գրած մտքին շատ ժամանակ։
Հնգամատյանից, Քրիստսի գրքից հետո
Ղուրանն է ստեղծված մարգարեական ձեռքով։
Եվ ասում են՝ ևս մի հավատք է գալու․
Այդպես մենք մի հոգսից թռչելու ենք այլ հոգս։
Հավատքը նորոգվե՞ց։ Որտե՞ղ է լույսը պարզ՝
Պարգևը մեր կրած տքնանքի եռօրյա։
Բայց ինչպես էլ լինի, ոչ ոք չի արգելի
Հետևել հերթափոխին լուսատուների։
Նույն կերպ են հայտնվում գիշերն ու ցերեկը,
Նույն հերթով են փոփոխվում լույսն ու ստվերը։
Ամեն ինչ կրկնվում է՝ ծնվում են մարդիկ,
Իսկ ծերերը խույս են տալիս ամեն ցանցից։
Անեծք քեզ, չար աշխարհ, և նենգ խաբկանքին քո,
Որ մոլորել է մեզ այս մեծ տարտարոսում։
Անհեթեթություն եմ դուրս տալիս որոտով,
Իսկ ճշմարտությունն ասում ենք միշտ շշուկով․․․
Նա միայնակ է և իր ծերության օրոք։
Ես իմ ճամփից՝ թախծի, խոնարհության,
Կանչում էի մարդկանց, բայց մարդիկ ուշացան։
Ինքը բախտից խաբված՝ նշանները բախտի
Աստղագետն ասում է կույրի պես՝ մոտավոր։
Բայց դա գործ է իզուր․ դրանց գրողն անգամ
Հասու չէ իր գրած մտքին շատ ժամանակ։
Հնգամատյանից, Քրիստսի գրքից հետո
Ղուրանն է ստեղծված մարգարեական ձեռքով։
Եվ ասում են՝ ևս մի հավատք է գալու․
Այդպես մենք մի հոգսից թռչելու ենք այլ հոգս։
Հավատքը նորոգվե՞ց։ Որտե՞ղ է լույսը պարզ՝
Պարգևը մեր կրած տքնանքի եռօրյա։
Բայց ինչպես էլ լինի, ոչ ոք չի արգելի
Հետևել հերթափոխին լուսատուների։
Նույն կերպ են հայտնվում գիշերն ու ցերեկը,
Նույն հերթով են փոփոխվում լույսն ու ստվերը։
Ամեն ինչ կրկնվում է՝ ծնվում են մարդիկ,
Իսկ ծերերը խույս են տալիս ամեն ցանցից։
Անեծք քեզ, չար աշխարհ, և նենգ խաբկանքին քո,
Որ մոլորել է մեզ այս մեծ տարտարոսում։
Անհեթեթություն եմ դուրս տալիս որոտով,
Իսկ ճշմարտությունն ասում ենք միշտ շշուկով․․․
Ռուսերենից թարգմանությունը՝ Ինեսա Թումասյանցի
0 մեկնաբանություն:
Post a Comment