Առակ
Հյուսիսային մի երկրում մի շատ կրթված մարդ կար, ով գիտեր լուսնի տակ եղած բոլոր լեզուները և ծանոթ էր արարչագործության բոլոր առեղծվածներին: Նա ուներ մի մեծ գիրք՝ կապված հորթի կաշվով և մետաղյա անկյուններով, շղթայված մի սեղանին, որը ամրացված էր հատակին, և երբ նա ցանկանում էր կարդալ գիրքը, բացում էր այն մետաղյա բանալիով: Իրենից բացի ոչ ոք չէր կարդացել այդ գիրքը, քանի որ այնտեղ թաքնված էին հոգևոր աշխարհի բոլոր գաղտնիքները: Գիրքը պատմում էր, թե քանի հրեշտակներ կան դժոխքում, ինչ պաշտոն էին նրանք զբաղեցնում, որոնք էին նրանց գործողությունները և ինչ էր յուրքանչյուր հրեշտակի անունը: Ինչպես նաև պատմում էր չար ոգիների մասին. նրանց քանակի, թե ով և ինչքան ուժ ուներ, նրանց աշխատանքի, անունների, որտեղից և ինչպես էին նրանք հրավիրված և ինչպես կարող էին այդքան կապված լինել մարդուն որպես ստրուկ:
Հիմա վարպետը ուներ աշակերտ՝ մի պատանի, որ ծառայի դեր էր կատարում վարպետի համար: Նա երբեք չէր համարձակվել կարդալ սև գիրքը, ուր մնաց թե անձնական սենյակ մտներ: Մի օր վարպետը դուրս եկավ տանից: Մեծ հետաքրքրությամբ աշակերտը վազեց վարպետի սենյակ, որտեղ վերջինս թաքցնում էր իր զարմանահրաշ սարքավորումը, որով կարողանում էր պղինձը ոսկի դարձնել, կապարը՝ արծաթ, և որտեղ այն հայելին էր, որով վարպետը կարողանում էր տեսնել, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում: Այնտեղ էր նաև ականջի կոճակը, որը բռնում էր այն ժամանակ, երբ ցանկանում էր իմանալ որևէ մեկի խոսքը:
Աշակերտը ամեն կերպ փորձում էր կապարից ու պղնձից արծաթ ու ոսկի ստանալ: Շատ երկար ժամանակ նայում էր հայելու մեջ: Ծուխն ու ամպերը անցնում էին դրա միջով, բայց նա ոչինչ չէր տեսնում: Ականջի կոճակը անհասկանալի ձայներ էր արձակում, կարծես երկու ծովեր բախվում էին ինչ-որ ափում:
«Ես ոչինչ չեմ կարող անել, քանի որ չգիտեմ կախարդական բառերը, որոնք թաքնված են սև գրքում»,-մտածեց նա:
Նա նայեց շուրջը և նկատեց գիրքը, որը շղթայված չէր: Վարպետը մոռացել էր դուրս գալուց առաջ շղթայել այն: Տղան վազեց դեպի գիրքը և ցածրացրեց ականջի կոճակի ձայնը: Գրքում գրված էր սև ու կարմիր թանաքով, և բառերի մեծամասնությունը տղան չկարողացավ հասկանալ, սակայն դրեց մատը տողի վրա և արտաբերեց մի քանի բառ:
Այդ վայրկյանին սենյակը մթնեց և տունը ցնցվեց: Ամպերը որոտացին միջանցքում ու հին սենյակում, և տղայի դիմաց հայտնվեց մի սարսափելի պատկեր, որը կրակ էր արտաշնչում, և աչքերը վառվող լամպերի էին նման: Դա Բելզեբաբ հրեշն էր, որին տղան կանչել էր՝ իրեն ծառայելու:
-Ինձ առաջադրանք տու՛ր, – ասաց նա՝ երկաթե հալոցից դուրս եկող ձայնով:
Տղան դողաց ու մազերը ցցվեցին:
-Ինձ առաջադրանք տու՛ր, այլապես կխեղդեմ քեզ:
Տղան չէր կարողանում խոսել: Սատանայի ոգին քայլեց դեպի տղան, դրեց իր ձեռքը վերջինիս կոկորդին: Ձեռքը այրեց տղայի մաշկը, ու սատանան ևս մեկ անգամ ասաց.
-Հրամայի՛ր ինձ:
-Ջրի՛ր այն ծաղիկը,- անելանելիությունից գոռաց տղան՝ ցույց տալով խորդենին, որը ծաղկամանով դրված էր հատակին:
Հոգին ակնթարթորեն դուրս եկավ սենյակից և վայրկյաններ անց վերադարձավ՝ մեջքին ջրի տարա ամրացված: Նա լցրեց ջուրը ծաղկի վրա: Նորից ու նորից գնաց ու եկավ, բերեց ջուրն ու լցրեց, լցրեց այնքան, մինչև որ ողջ հատակը ողողվեց ջրով:
-Բավակա՛ն է, բավակա՛ն է,- ասաց տղան:
Սատանան նրան չլսեց: Տղան չգիտեր չար ոգուն կանգնեցնելու և կրակե տուն ուղարկելու բառերը: Այսպիսով՝ ջուրը հասավ մինչև տղայի ծնկները, բայց սատանան շարունակում էր դատարկել ջրով լի տարաները: Ջուրը հասավ մինչև տղայի գոտկատեղը, բայց սատանան կանգ չառավ: Այնուհետև ջուրը ծածկեց տղայի ուսերն ու նա ցատկեց սեղանին: Ջուրն արդեն պատուհանների ապակիներն էր ծածկում ու հասել էր տղայի ոտքերին: Տղան ապարդյուն լալիս էր:
Սատանայի բերած տարաներով ջուրը կխորտակեր ամբողջ Յորքշիրը, եթե վարպետը ճանապարհորդությունից առաջ չհիշեր, որ չի շղթայել գիրքը: Նա վերադարձավ այն ժամանակ, երբ ջուրը ծածկում էր տղայի ծնոտը: Արտասանեց կախարդական բառերը, և Բեզելբաբը վերադարձավ իր կրակե տուն:

Թարգմանությունը՝ Մարգարիտա Կարախանյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment