Մոտոցիկլավարներն՝ ընդդեմ մանկաց բռնության
ԱՄՆ-ում գոյություն ունի շահույթ չհետապնդող B.A.C.A. «Bikers Against Child Abuse» կամ «Մոտոցիկլավարները՝ ընդդեմ մանկաց բռնության» կազմակերպությունը, որի նպատակն է երեխաների պաշտպանությունը ֆիզիկական և հոգեբանական
բռնությունից: Հիմնականում երեխաները, ովքեր հայտնվել են այդպիսի իրավիճակում, վախենում են ցուցմունք տալ: Մոտոցիկլավարները ոստիկանությունում տեղեկանում են բռնության դեպքերի մասին և օգնություն են ցուցաբերում երեխաներին՝ուղեկցում են դատական նիստերին, հոգում դպրոց գնալու և գալու խնդիրը, ինչպես նաև նվիրում են իրենց հանդերձանքից և սիմվոլիկ ընդունում են իրենց եղբայրության մեջ:
Խելացի սնկերը
Հոկկայդոյի համալսարանի պրոֆեսոր Տոսիյուկի Նակագակին 2000 թվականին «Nature» ամսագրում հրապարակել է իր փորձարկման արդյունքները, որոնք ապացուցում են, որ միցելները ընդունակ են հավաքելու և համակարգելու շրջապատի ինֆորմացիան, հասկանալու իրենց գտնվելու վայրը, իսկ հետո փոխանցելու այդ ինֆորմացիան հաջորդներին՝ այն սնկերին, որոնք բաժանված են մայր միցելից:
Վարձով շենքը՝ բնակարան առ բնակարան՝ հռոմեացիներին:
Առանձին բնակարաններով վարձով տրվող բազմահարկ շենքերը գոյություն են ունեցել դեռևս մ.թ.ա. երրորդ դարում՝ Հռոմեկանան կայսրության ժամանակ: Ադպիսի շենքերն ունեին երկուսից յոթ հարկ:
Սնկերն ընդունակ են ազդելու եղնակի վրա
Սովորաբար հողի վրա աճող սնկերը բազմացնում են իրենց սպորները պասիվ ռեժիմով. դրանք տարածվում են օդի միջոցով: Բայց քամու իսպառ բացակայության դեպքում սնկերը կարող են եղանակ փոխել: Բարձր արագություն գրանցող տեսագրող խցիկով ծառասնկի և շիտակեի աճի ուսումնասիրումն ու մաթեմատիկորեն մոդելավորումը ցույց են տվել, որ սնկերն արձակում են ջրային գոլորշի, որը օդի սառչելու հաշվին կոնվեկցիոն հոսանքներ է ստեղծում։ Այսպսի աննշան քամին կարող է քշել սպորները և տեղափոխել դրանք այլ տարածություն:
Եղունգների աճը
Պարզվում է, որ տղամարդկանց եղունգներն աճում են ավելի արագ, քան կանանց եղունգները: Եվ ամռանը դրանք աճում են ավելի արագ, քան ձմռանը:
Կայծակը՝ սնկի պարարտանյութ
Ճապոնական ֆերմերների շատ ժառանգներ, ովքեր սնկեր էին աճեցնում, նկատում էին դրանց խոշորացումը այն հատվածներում, որտեղ կայծակներ էր հարվածում: 2010 թվականին Իվատսկի համալսարանի գիտնականները հրապարակեցին հետազոտության արդյունքները, որոնցում սնկերը արհեստական շանթահարման էին ենթարկվել: Պարզվեց, որ 50-100,000 վոլտ էլեկտրական լարումը իսկապես խոշորացնում է սնկի տասը տեսակից ութը՝ որոշները մեծացնելով ավլի քան 2 անգամ: Այս ֆենոմենը հստակ բացատրություն չունի, սակայն կա վարկած, որ սնկերը կայծակն ընդունում են որպես վտանգ և դրանից ելնելով՝ արագացնում են իրենց աճը:
Ծույլ լենինցի
Օժեգովի բացատրական բառարանի առաջին հրատարակության ժամանակ որոշեցին չներառել քաղաքի բնակիչների անվանումները, որպեսզի չմեծացնեն գրքի ծավալը: Բացառություն արեցին «լենինգրադցի» բառի համար, որպեսզի բաժանեին դրանով «ծույլ» և «լենինցի» բառերը, որոնք հաջորդում էին իրար:
Պոլիուրեթան ուտող սնկերը
Յելսկի համալսարանի արշավախումբը Էկվադորի ջունգլիներում հայտնաբերել է նոր տեսակի սնկեր՝ Pestalotiopsis microspora, որոնք կարողանում են սնվել պոլիուրեթանով նույնիսկ անօդ վիճակում, այսինքն ՝առանց թթվածնի մուտքի: Այս սնկերի կամ ուղղակի նրանց միջի այն ֆերմենտների օգտագործումը, որոնք պատասխանատու են պոլիուրեթանի ներքաշման համար, որոշ անհրաժեշտ հետազոտություններն անցկացնելուց հետո կարող են լուծել այդ նյութի վերամշակման խնդիրը, քանի որ բնական պայմաններում այն գրեթե չի քայքայվում և աղտոտում է մոլորակը:
Intel Inside
2013 թվականին «Բարսելոնա» ակումբի հովանավորներից մեկը դարձավ Intel ընկերությունը: Համաձայն պայմանագրի՝ նշանը պետք է լիներ խաղացողների շապիկների ներսի հատվածում՝ ցուցադրելով Intel Inside կարգախոսը: Այնպես էր մտածված, որ հանդիսատեսը տեսնի գովազդը այն ժամանակ, երբ գոլը տոնող ֆուտբոլիստը պոկում է իր վրայից շապիկը:
Թարգմանությունը՝ Մարգարիտա Կարախանյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment