Ցածր խտությամբ քաղաքայնացում
Երբ քաղաքները աճում են, դառնում են ավելի խիտ: Այսինքն՝
բնակչության աճի հետ մարդիկ ապրում և աշխատում են միմյանց ավելի մոտ:
Հետազոտողները միշտ մտածել են, որ դա նպաստում է մտահաղացումների փոխանակմանը և
ուսուցմանը հասարակության ներսում: Այդպիսի ընթացք ունենում է քաղաքակրթությունների
մեծամասնությունը, անգամ եթե դրանք դարերով վերացված են եղել: Բայց մայաները այդ
ընթացքով չեն գնացել: Նրանց
քաղքներից որն էլ բնակչության թվով աճել է, քաղաքը մեծացել է դրսից: Փոխանակ հարևաններին ավելի մոտ ապրելու, մարդիկ միմյանցից նույն հեռավորության վրա են բնակություն
հաստատել՝
դրանով
մեծացնելով
ապրելավայրի
տարածքները
(հնէաբանները
դա
հիմա
անվանում
են
«քաղաքայնացում
ցածր
խտությամբ»):
Այդ
ոչ
սովորկան
մոտեցումը
մարտահրավեր
է
նետում
իր՝
քաղաք
ասվածիի
սահմանմանը
և
նախկին
պատկերացմանը,
թե
քաղաքները
դառնում
են
ավելի
խիտ:
Սովորական
մայաները
Մայաների
բնակչության մեջ մեծամասնություն էր կազմում ցածր դասակարգը: Այնուամենայնիվ, որմնանկարներն ու արվեստի
այլ ձևերը օգտագործել են գրեթե բացառապես էլիտար դասերի ներկայացուցիչները: Այդ իսկ
պատճառով մայաների առօրյա կյանքի հիմնական մասը հայտնի չէ: 2009 թվականին
հետազոտողները Մեքսիկայի Կալակմուլա քաղալում մաքրել են նկարազարդ մի բուրգ: Բուրգի պատերից մեկին նկար է հայտնաբերվել, որտեղ անսպասելիորեն ցուցադրված են «հասարակ» մայաները՝ աշխատանքի պահին:
Թվում է, թե զարմանալի ոչինչ չկա, բայց դա առաջին այդպիսի բացահայտումն էր
մայաների պատմության մեջ: Հազվադեպ հատվածը ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ
ուտելիք պատրաստում (եգիպտացորենի շիլա), մշակում ծխախոտի տերևները և խմում թասերից: Բոլոր
դրվագները մակագրված են հիերոգլիֆներով։ Այդ հայտնաբերության և
հետագրությունների շնորհիվ գիտնականները նաև առաջին անգամ իմացան «աղ» և «եգիպտացորեն» բառերը մայաների լեզվով: Հետաքրքիր է, որ հին շինարարները մի ժամանակ վերանորոգել
են կառույցը և քանդել մի քանի պատ: Բայց չգիտես ինչու, նրանք որոշել են խնամքով թաքցնել որմնանկարը կավի շերտի տակ: Հայտնի չէ անգամ, թե ինչի համար էր կառուցված բուրգը:
Թարգմանությունը՝ Դոնարա Թովմասյանի
Մայաների
էկոլոգիական հետքը
Ինչ-ինչ պատճառներով տարածված է այն փաստը, որ մայաները ապրել են բնության հետ ներդաշնակ: Նրանք իսկապես չեն ունեցել
ջերմոցային
գազեր
և
պլաստիկ,
սակայն
այս
մշակույթը
չի
պահպանել
բնությունը
անվնաս:
2018թվին
գիտնականները
հայտնաբերեցին
ածխածնի
կամ դրա պակասի ապացույցներ. չէ՞ որ մայաները անտառները կտրել են զանգվածաբար: Նրանք վառելափայտի,
գյուղատնտեսության և իրենց տաճարների համար հողատարածքի կարիք ունեին:
Մայաների
մշակույթը
անհետացել
է
Ք.հ 900թ.-ին և հաջորդող
1100 տարում
անտառները
վերականգնվել
են: Այսօր, մայաների ապրելավայրերի մեծ մասը նման է հինավուրց, կուսական անտառների: Սակայն հողատարածքների մի քանի փորձաքննություն
տագնապալի
արդյունք
ցույց
տվեց. հողը չի վերականգնվել: Այս վայրում
կարող
են
աճել
ծառեր,
բայց
հողը
ծառահատումից նույնիսկ
հազարավոր
տարիներ
հետո այլևս
չի
կարող
պահպանել
ածխածինը
սովորականի
պես: Փաստորեն հողի՝ ածխածնի պահպանման կարողությունը զգալիորեն նվազել
է:
Սա
լավ լուր
չէ կլիմայագետների
համար,
որոնք
հույս
ունեին
վերատնկած
անտառներն
օգտագործել
ածխածնի
պաշարները
շատացնելու
համար:
Շոկոլադե
փողերը
Մայաները երբեք չեն օգտագործել դրամներ:Ուրիշ հին մշակույթների նման, նրանք,
ամենայն
հավանականությամբ,
պարզապես փոխանակել
են անհրաժեշտ
ապրանքները:
2018 թվին
անտիկ
արվեստը
հուշեց
զվարճալի
մի
նյուանս
մայաների
ֆինանսական
գործառույթների՝
ուտելի
վալյուտայի
գոյության
մասին:
Հայտնի
է,
որ
մայաները
տաք
շոկոլադի
երկրպագուներ
էին:
Հնում
գիտնականները
հիմք
էին
ընդունում
այն,
որ
մարդիկ
շոկոլադը
օգտագործում
են որպես
տաք
ըմպելիք:
Նոր
ուսումնասիրությունը
ցույց
տվեց,
որ
շոկոլադը
օգտագործվում
էր
ոչ
միայն
փոխանակման
համար,
այլ
նաև
հարկի
տեսակ էր։
Վերլուծության համար օգտագործել են մայաների ծաղկման շրջանի(Ք.հ. 250-900թթ) պատկերները,
այդ թվում՝ որմնանկարները, պատկերազարդ խեցեղենն
ու փայտի փորագրությունները։ Պարզվում է՝ յոթերորդ դարի ընթացքում շոկոլադը (երբեմն
նաև հեղուկ վիճակում) օգտագործվել է փոխանակման համար։ Ութերորդ դարի սկզբից, ինչպես
երևում է, հեղինակավոր սնունդը օգտագործվել է որպես դրանմ և հարկ՝ կակաո-պարկուճների
ձևով։ Բացի կակաո-պարկուճներից՝ որպես հարկ օգտագործվել է նաև հյուսվածքը։
Թարգմանությունը՝ Եվա Սարգսյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment