Լայլա Գիֆտի Ակիտա |
- Մենք այս աշխարհում ենք ոչ միայն մեր, այլև ուրիշների համար ենք։
- Հիանալի կլինի, եթե մենք միասին ապրենք ներդաշնակության և խաղաղության մեջ
- Դուք չգիտեք, թե մարդիկ ինչի միջով են անցնում: Բարի եղեք բոլոր մարդկանց հանդեպ
- Ամեն ճանապարհում լիարժեք ներկա գտնվեք։
- Եղեք համեստ, նրբանկատ և բարի։
- Վայելեք կյանքի բոլոր պահերը
- Ոչ մի հանգամանքում ոչ մի մարդ չպետք է վիրավորվի: Մենք բոլորս Աստծո հրաշալի ստեղծագործություն ենք: Կարող ենք սիրալիր լինել միմյանց նկատմամբ։
- Սովորեք այլ մարդկանց հետ միասին ապրել:Մեզ համար հրաշալի բան է ապրել սիրո, խաղաղության և հավատքի մեջ:
- Եղեք բարի, և արդար, ճշմարտացի։
- Մենք մի մարդկային ընտանիք ենք։
- Որոշ մարդիկ չեն կարող միասին ապրել, քանի որ կկործանեն և կբնաջնջեն միմյանց: Գայլերն ու ոչխարները չեն կարող միասին լինել. ոչխարներին ուտելուց հետո գայլերը սովամահ կլինեն։
- Չէր լինի ոչ մի հասարակություն, եթե իրար հետ ապրելը կախված լիներ իրար հասկանալուց։
- Միասին ապրելը արվեստ է։ Դա համբերատար արվեստ է։ Դա գեղեցիկ արվեստ է։ Դա հրապուրիչ է։
- Մեկ այլ մարդու հետ Ներդաշնակության մեջ ապրելը բերում է ներքին հանգստության։
Թարգմանությունը՝ 10-րդ դասարանցիների անգլերենի խմբի։
Դասավանդող՝ Իրինա Ապոյան։
0 մեկնաբանություն:
Post a Comment