Լավ կլինի, որ Սանտա Կլաուսը պատրաստվի տեղափոխությանը և լավացնի իր անգլերենը: Հյուսիսային Բևեռը շարժվում է Լոնդոնի ուղղությամբ, ընդ որում՝ բավականին արագ: Այսպիսի անսպասելի եզրակացության են հանգել միաժամանակ մի քանի երկրի գիտնականները, որոնք մոդելավորում են մեր մոլորակի վիճակը Grace արբանյակի տվյալների հիման վրա:
Հյուսիսային բևեռը դրեյֆում էր դեպի արևմուտք՝ կանադական Հուդզոնի ծոցի ուղղությամբ: Սակայն 2000թվից բևեռը սկսեց փոխել շարժման ուղղությունը և ուղևորվեց դեպի արևելք, ընդ որում՝ դրեյֆի արագությունը գերազանցում է ստանդարտը երկու անգամ:
Այժմ գիտական խմբակցությունը հավատացնում է, որ գործերի այդպիսի դրության համար պատասխանատու է զանգվածի տեղաբաշխման փոփոխությունը մոլորակի մակերևույթին:
Բայց ինչպե՞ս մոլորակի մասշտաբի հետ համեմատած այդքան փոքր մարդկային էակներին հաջողվեց այդպես էականորեն ներգործել ամբողջ մոլորակի զանգվածի վրա: Շատ պարզ. ջրի և ցամաքի վրայի սառույցի բալանսը գլոբալ տաքացման պատճառով խախտվում է: Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառցային ծածլույթի արագ ապակայունացումը այստեղ նշանակալից դեր խաղաց: Համակարգչային մոդելը ցույց է տվել, որ Հնդկական օվկիանոսի և Կասպից ծովի ջրերի մակարդակի բարձրացումը հանգեցրել է Հյուսիսային բևեռի՝ անբնական ուղղությամբ շարժվելուն:
Գիտնականների խումբը օգտագործել է գրավիտացիոն անոմալիաների մասին տվյալները, որոնք ստացվել էին Grace արբանյակի միջոցով: Այդ տեղեկատվությունը թույլ տվեց եզրակացություն անել, որ Երկրագնդի առանցքը հատկապես զգայուն է միջին լայնություններում ջրային զանգվածի փոփոխության նկատմամբ: Տագնապ է առաջացնում ոչ թե բևեռի շարժման փաստը, այլ նրա անտարակույս փոխադարձ կապը մոլորակի կլիմայի հետ: Գիտնականները անհանգստանում են, որ գործերի այդպիսի դրությունը կարող է հանգեցնել ամբողջ Ասիայի տարածքում լիակատար երաշտի: Եվ շատ հնարավոր է՝ մեր երեխաները կլսեն հեքիաթներ Սանտայի մասին, ով ապրում է Հյուսիսային բևեռում՝ Պեկինից ոչ հեռու:
Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment