Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, February 27, 2018

Ազատություն-հավասություն-եղբայրություւն

Վիկտոր Հյուգո

Liberté - Egalité – Fraternité 

Ազատություն - Հավասարություն - Եղբայրություն 

Վեց հազար տարի է, ինչ
Պատերազմը հաճույք է պատճառում
կռվարար մարդկությանը,
Եվ Աստված ժամանակ է կորցնում
Աստղեր և ծաղիկներ ստեղծելով:


Անսահման երկնքի
Անբիծ շուշանի, ոսկեզօծ բնի
Խորհուրդն է՝
Չհամարձակվեք վերացնել բանականությունը
Վախեցած մարդու սրտից:

Կոտորածներ, հաղթանակներ…
Ահա մեր մեծ սերը,
Իսկ գորշ բազմությունը
Իր ձայնը բարձրացնում է թմբուկներով:

Փառքը դնելով պատրանքների և
Մարտակառքերի տակ՝
Ստիպում են ընդունել
Խեղճ մայրերին և փոքր երեխաներին:

Մեր երջանկությունը կատաղի է,
Ասել է թե՝ գնանք, մեռնենք։
Պողպատը փայլում է, վրանները ծխում են.
Գունատվում ենք մենք, սանձազերծված

Խավար հոգիները լուսավորվում են
Թնդանոթների լույսերից։
Եվ դա՝ միայն ազնվական էակների համար,
Որոնք ձեզ կթաղեն, Մինչ դուք կզղջաք։

Եվ այդ ճակատագրական դաշտում
Շնագայլերը, թռչուններն ու բվերը
Կտեսնե՞ն արդյոք ձեզնիից մնացած
Ինչ-որ բան՝ բացի ոսկորներից:

Ոչ մի ժողովուրդ չի հանդուրժում,
Որ մեկ ուրիշն ապրի իր կողքին,
Եվ տանջվում ենք զայրույթից՝
Անաչառության
չգտած:

Վրեժ, վրեժ, վրեժ…
Մարդն արբում է այդ զարհուրելի աղմուկից,
Եվ չգիտակցելով ոչինչ՝
Մտածում է միայն կոտորածի և մթության մասին։

Կարող ենք ջուր խմել աղբյուրից,
Ստվերին աղոթել ծնկի եկած,
Սիրել, մտածել կաղնիների տակ,
Բայց սպանում ենք ամենասիրելի եղբորը:


Մենք խոչընդոտում ենք ինքներս մեզ,
Վազում ենք լեռներով և հովիտներով
`
Վրեժով վարակած նաև ձիերին,
Մինչդեռ լուսաբացը դաշտերի վրա
Հիացնում է ինձ
Կարո՞ղ ենք արդյոք լցվել ատելությամբ

Երբ արտույտը երգի:

Թարգմանոթյոււնը՝ Աննա Մարությանի

0 մեկնաբանություն:

Post a Comment