Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, February 22, 2018

Պոլ Էլյուար. Ազատություն

Պոլ Էլյուար


Իմ դպրոցական տետրերի վրա,
Ծառերի և սեղանների վրա,
Ավազի և ձյան վրա
Ես գրում եմ քո անունը։


Իմ կարդացած էջերի վրա,
Եվ բոլոր սպիտակ էջերի վրա,
Քարի, թղթի,թե մոխրի վրա
Ես գրում եմ քո անունը։

Բոլոր հայտնի նկարների վրա,
Պատերազմողների զենքերի վրա,
Թագավորների թագերի վրա
Ես գրում եմ քո անունը։

Ջունգլիներում, թե անապատներում,
Ծառերի, թե թփերի վրա,
Իմ մանկության էջերի վրա
Ես գրում եմ քո անունը։

Լճերի,արևի և լուսնի վրա
Ես գրում եմ քո անունը..... (....)
Ազատություն։


Թարգմանությունը՝ Միլենա Թադևոսյանի
Խորհրդատու՝ Աննա Մարության

0 մեկնաբանություն:

Post a Comment