Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, March 13, 2018

Միկրոպատմվածքներ


Աուգուստո Մոնտեռոսո

Ձին` Աստծուն պատկերացնելիս 

«Ինչ էլ որ ասեն, այն միտքը, որ երկինքը բնակեցված է ձիերով և ձիու կերպարանքով Աստված է այն գլխավորում, հակառակ է լավ ճաշակին և պարզ տրամաբանությանը,-օրեր շարունակ մտորում էր ձին:- Ամբողջ աշխարհը գիտի,- շարունակում էր իր մտորումները,- որ եթե Ձիերս ընդունակ լինեինք պատկերացնելու Աստծունկպատկերացնեինք նրան հեծյալի տեսքով»։

Թարգմանությունը՝ Վիկտորյա Միկաիլի և Մարիա Սուքոյանի 


Թերի դրախտ
-Ճիշտ է, — այդ ձմեռային գիշերը մեքենայաբար ասաց մարդը՝ առանց հայացքը բուխարու մեջ բոցկլտացող կրակներից կտրելու։ - Դրախտում կան ընկերներ, երաժշտություն, որոշ գրքեր։ Երկինք գնալու միակ վատն այն է, որ այնտեղից երկինքը չի երևում։

Հայելին, որը չէր կարողանում քնել
Կար չկար մի փոքրիկ հայելի կար, որը, երբ մենակ էր մնում, և ոչ ոք նրա մեջ իրեն չէր նայում, շատ վատ էր զգումկարծես թե գոյություն չունենար։ Եվ գուցե նա ճիշտ էր, բայց մնացած հայելիները նրան ծաղրում էին, և երբ գիշերները նրանց պահում էին նույն դարակում,  նրանք  իրենց համար քնում էին հանգիստ ու գոհանտարբեր նյարդային ընկերոջ մտահոգությանը։
(թարգմանությունը` Նանոր Հովհաննիսյանի)
Թարգմանությունը` Նանոր Հովհաննիսյանի

Հավատքն ու սարերը
Սկզբում Հավատքը սարեր էր շարժումմիմիայն երբ ծայրահեղ անհրաժեշտ էրայնպես որ լանդշաֆտը մնում էր նույնը հազարամյակներ շարունակ: Բայց երբ Հավատքը սկսեց տարածվել, և  մարդկանց սկսեց զվարճալի թվալ սարեր շարժելու գաղափարըսրանք սկսեցին անդադար տեղից տեղ շարժվել, և ամեն անգամ ավելի ու ավելի դժվար էր գտնել դրանք այնտեղորտեղ թողել էին նախորդ գիշերը: Դա, իհարկե, ավելի շատ դժվարություններ ստեղծում էր, քան դրանք հարթում:
Բարի մարդիկ այն ժամանակ նախընտրեցին հրաժարվել Հավատից, և այժմ լեռները հիմնականում մնում են իրենց տեղերումԵրբ ճանապարհներին որևէ տեղ փլուզում է լինում, և փլատակների տակ ճամփորդներ են մեռնում, նշանակում է՝ ինչ-որ մեկի մոտ` շատ հեռավոր կամ մոտիկ, հավատքի թեթև նշույլ է ծագել:
Թարգմանությունը` Վերա Նարիմանյանի

Խուլիո Կորտասար
Ծաղիկն ու կրոնոպիոն
Մի կրոնոպիո դաշտի մեջտեղում գտնում է  մի միայնակ ծաղիկ։ Սկզբում ուզում է պոկել ծաղիկը, սակայն մտածում է, որ դա դաժան և անիմաստ կլինի և ծնկի է իջնում ծաղկի կողքին, ուրախ-ուրախ խաղում է նրա հետ, փաղաքշում է թերթիկները և փչում է, որպեսզի պարեն՝ մեղվի պես բզզալով։ Հոտոտում է։ Իսկ հետո պառկում է գետնին՝ ծաղկի տակ և հանդարտության մեջ քնում ։
Ծաղիկը մտածում է«Ասես ծաղիկ լինի»։

Թարգմանությունը` Նանոր Հովհաննիսյանի

Օրաթերթը` ամեն օր
Մի պարոն թերթ է գնում և թևի տակ դրած՝ տրամվայ նստում: Կես ժամ անց իջնում է` նույն թերթը  նույն թևի տակ դրած: Բայց այլևս նույն թերթը չէ, հիմա այն տպված թղթերի կույտ է, որ պարոնը թողնում է հրապարակի նստարանին: Երբ նա մենակ է մնում նստարանին, տպված թղթերի կույտը կրկին օրաթերթ է դառնում, մինչև որ մի տղա այն տեսնում է, կարդում և թողնում ` տպված թղթերի կույտ դարձած: Երբ մենակ է մնում նստարանին, տպված թղթերի կույտը նորից դառնում է օրաթերթ, մինչև մի տարեց կին գտնում է, կարդում է, և թողնում այն` տպված թղթերի կույտ դարձած: Այնուհետեւ նա տանում է այն իր տուն և ճանապարհին օգտագործում է` կես կիլոգրամ ճակնդեղ փաթեթավորելու  համար, հենց դրա համար են թերթերը այդ հետաքրքիր մետամորֆոզներից հետո:
Թարգմանությունը` Վերա Նարիմանյանի


Անա Մարիա Մատուտե

Երաժշտություն
Մեծ Կոմպոզիտորի երկու աղջիկները` վեց և յոթ տարեկան,  սովոր էին լռության։ Տանը չպետք է լսվեր ոչ մի աղմուկ, որովհետև հայրիկը աշխատում էր։ Քայլում էին թաթերի վրա, հողաթափերով, և միայն  ժամանակ առ ժամանակ լռությունը խախտվում էր հայրիկի դաշնամուրի նոտաների ձայնով: Եվ նորից լռություն։
Մի օր աշխատասենյակի դուռը կիսաբաց էր, և քույրերից ամենափոքրը զգուշորեն մոտեցավ ճեղքին. կարողացավ տեսնել հայրիկին, որ մերթ ընդ մերթ  կռանում էր թղթի վրա, և ինչ-որ բան էր գրառում։ Փոքրիկ աղջիկը վազեց այդ ժամանակ` գտնելու իր մեծ քրոջը։ Եվ առաջին անգամ բղավեց, բղավեց այդ  լռության մեջ։
-Հայրիկի երաժշտությունը իսկական չէ, նա այն հորինում է։


Խուան Խոսե Միյաս

Սիրահարի նամակը
Կան վեպեր, որոնք թեև երկար չեն, բայց մինչև 50 -60 էջը իրապես դեռ չեն սկսվում։ Որոշ կյանքերի հետ նույնն է պատահում։ Այս պատճառով մինչև հիմա դեռ ինձ չեմ սպանել, պարո՛ն դատավոր։

Ֆրեդրիկ Բրաուն

Թակոցը
Վերջին մարդը երկրի վրա նստած էր մենակ մի սենյակում։ Դուռը թակում են։

ԹարգմանությունըՆանոր Հովհաննիսյանի

Դասավանդող՝ Նարինե Բարսեղյան



0 մեկնաբանություն:

Post a Comment