***
ենթադրենք հավատացիք, թե հողին եմ հանձնվել
ու դալար ցողուններս վիրավորված են կացնից ձեր
արմատն ի՞նչ կանեք
ենթադրենք` այս այգում դարանակալում եք թռչնին
թռիչքն արգելում եք
բնում նստած ճտերին ի՞նչ կանեք
ենթադրենք սպանում եք
ենթադրենք կտրում եք
ենթադրենք խփում եք
անխուսափելի աճը ծիլերի ի՞նչ կանեք
ԹՌՉՈՒՆՆ ՈՒ ՊԱՐԱՆԸ
Պատուհանս թակեց
ասացի- ո՞վ ես
ասաց- արևը
անտարբեր ձգեցի պարանը...
Պատուհանս թակեց
ասացի- ո՞վ ես
ասաց- լուսինը
անտարբեր ձգեցի պարանը...
Պատուհանս թակեցին
ասացի- ո՞վ եք
ասացին- աշխարհի բոլոր աստղերը
անտարբեր ձգեցի պարանը...
Պատուհանս թակեց
ասացի- ո՞վ ես
ասաց- մի ազատ թռչուն
խանդավառ բացեցի պատուհանս...
ՀԱՆԴԻՊՈՒՄ
Եկավ
ձեռնաշղթայով
ճաղերի ետևից
ձեռքերիս մերկությունը չտեսավ
բայց մի պահ
հայցքիս մոլեգնության մեջ հայեց
ոչինչ չասաց
գնաց
այժմ տեսիլքներն են սողում ճամփեքով
արևը
կոպերիս ետևում մահապատժի է ենթարկվում
թարգմ.՝ Էդիկ Պօղոսեան
խմբ.՝ Տաթև Չախչախյան
ենթադրենք հավատացիք, թե հողին եմ հանձնվել
ու դալար ցողուններս վիրավորված են կացնից ձեր
արմատն ի՞նչ կանեք
ենթադրենք` այս այգում դարանակալում եք թռչնին
թռիչքն արգելում եք
բնում նստած ճտերին ի՞նչ կանեք
ենթադրենք սպանում եք
ենթադրենք կտրում եք
ենթադրենք խփում եք
անխուսափելի աճը ծիլերի ի՞նչ կանեք
ԹՌՉՈՒՆՆ ՈՒ ՊԱՐԱՆԸ
Պատուհանս թակեց
ասացի- ո՞վ ես
ասաց- արևը
անտարբեր ձգեցի պարանը...
Պատուհանս թակեց
ասացի- ո՞վ ես
ասաց- լուսինը
անտարբեր ձգեցի պարանը...
Պատուհանս թակեցին
ասացի- ո՞վ եք
ասացին- աշխարհի բոլոր աստղերը
անտարբեր ձգեցի պարանը...
Պատուհանս թակեց
ասացի- ո՞վ ես
ասաց- մի ազատ թռչուն
խանդավառ բացեցի պատուհանս...
ՀԱՆԴԻՊՈՒՄ
Եկավ
ձեռնաշղթայով
ճաղերի ետևից
ձեռքերիս մերկությունը չտեսավ
բայց մի պահ
հայցքիս մոլեգնության մեջ հայեց
ոչինչ չասաց
գնաց
այժմ տեսիլքներն են սողում ճամփեքով
արևը
կոպերիս ետևում մահապատժի է ենթարկվում
թարգմ.՝ Էդիկ Պօղոսեան
խմբ.՝ Տաթև Չախչախյան
Աղբյուրը՝ iranliter.blogspot.com
0 մեկնաբանություն:
Post a Comment