Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, January 20, 2015

Ցանցին միացված հեծանիվները կնվազեցնեն գողությունների քանակը

Միացյալ Նահանգներում տարեկան ութ հարյուր հազարից մինչև երկու միլիոն հեծանիվ են գողանում: Եթե դուք գողության զոհ եք, ապա ծանոթ կլինեք՝ ինչքան դառն է հեծանիվ կորցնելը: Հեծանիվների մեծ մասը ավտոմեքենաների պես գրանցված չեն, այնպես որ, եթե ձեր հեծանիվը անհետանում է, ապա ձերը բախտ չբերեց:

Ցանցին միացված նոր սարքը կարող է նվազեցնել հավանականությունը, որ ձեր հեծանիվը կգողանան, այն նաև մեծացնում է կորածը գտնելու հավանականությունը:
Փարիզում տեղակայված Connected Cycle-ի ոտնակը GPS-ով է և հատուկ հավելվածի միջոցով կարող է կապվել սմարթֆոններին: Մի անգամ այն սմարթֆոնին միացնելուց հետո ոտնակը ինքնաբերաբար գրանցում է արագությունը, երթուղին, ճանապարհի թեքությունն ու յուրաքանչյուր հեծանվային ուղևորության արդյունքում այրած կալորիաների քանակը: Այնպես է ծրագրավորված, որ անմիջապես տեղեկացնի տիրոջը, եթե հեծանիվը հանկարծակի տեղաշարժվել է:
«Այս նոր, տեխնիկապես հագեցած սարքը անկթարթորեն տեղեկացնում է հեծանիվի տիրոջը, որ հեծանիվը շարժվել է, և թույլ է տալիս իմանալ նաև հեծանիվի գտնվելու վայրը,-ասում է Connected Cycle-ի համահիմնադիր Ժան- Մարի Դիբբաշը։ -Այն նաև հաղորդում է, թե որտեղ է վերջին անգամ հեծանիվը կայանել»:
Ներքին պահեստամասերը պաշտպանվում են ալյումինե պատյանով: Ոտնակները հինգ գույնի են՝ սև, կարմիր, կապույտ, կանաչ և նարնջագույն, և յուրաքանչյուրը կարող են տեղադրել ընդամենը երկու րոպեում:
Connected Cycle ներկայացրել է ոտնակի նախատիպը  CES 2015-ի ժամանակ:

 Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.discovery.com

0 մեկնաբանություն:

Post a Comment