«Երբեք մի
քնեք առանց ձեր ենթագիտակցությանը
խնդիր տալու»:- Թոմաս Էդիսոն
Ձեր
ենթագիտակցությունը
սիրում է աշխատել, երբ ձեր մարմինը զբաղված է ուրիշ՝ հեշտ գործերով: Ես սա կարող եմ հեշտորեն ապացուցել, երբ հարցնեմ ձեզ, թե
ինչքան լավ մտահղացումներ եք ունեցել մեքենա վարելու կամ ցնցուղ ընդունելու ժամանակ: Երբ դուք հանգիստ եք, դեռ
մի փոքր էլ ցրված, ձեր
միտքը ամենալավ վիճակում է:
Ենթագիտակցությանը
խնդիրներ տալը կօգնի՝
- Բարելավելու ձեր
մոտիվացիան
- Ձեզ
ավելի
երջանիկ
զգալու
- բարձրացնելու
ձեր
զգացմունքային
բանականությունը։
Դուք կտեսնեք տարբերությունը
ոչ պակաս, քան
մեկ ամսից:
Իմ
վերջին խնդրանքն այս էր.
«Խնդրում եմ տուր ինձ համբերություն աշխատանքի գնալիս և թույլ տուր նույնիսկ վայելել իմ ժամանակը ավտոմեքենայումս»:
Առաջիկա ամսվա ընթացքում ես վայելում էի իմ աշխատանքի գնալը:
Իմ ամենավերջին խնդրանքն այս է.
«Եկեք գտնենք ստեղծարար ուղիներ իմ բլոգը զարգացնելու համար»:

Ես այս մոտեցումն եմ ընտրել, որովհետև սա կդիմի իմ ենթագիտակցությանն
ու կգործի առօրյայում, որպեսզի դա իրականանա: Ընդամենը մի քանի օր առաջ եմ ես դա
խնդրել, բայց արդեն աշխատում է: Փոխանակ
մարդկանց խնդրեմ՝ քվեարկեն իմ բլոգի համար սոցիալական ցանցերում, որոնք գնահատել էին «Stumble Upon» և «Dig» հոդվածները, փոխեցի իմ շփման ձևը: Ես հիմա ինչ-որ
մեկի ընկերն եմ, նրանց հաճոյախոսություններ եմ անում (միայն, եթե
արժանի են) և ասում եմ, որ
եթե երբևէ օգնության կարիք ունենան, ինձ անպայման հաղորդագրություն ուղարկեն:
Նրանք շատ ավելի պատրաստակամ են օգնելու ինձ:
Մտածելակերպ
Իմ մտածելակերպը փոխվում է՝ ենթագիտակցությունս կոնկրետ հարցի շուրջ կենտրոնացնելով: Սկսում եմ տեսնել նոր անկյուններ, որոնք ես նախկինում երբեք չէի տեսել: Այս ենթագիտակցական խնդրանքները աշխատում են ոչ միայն անձնական հարցերում, այլ նաև աշխատանքի հետ կապված մտահոգությունների դեպքում:

3 քայլով խնդրանքը տևում է ընդամենը 5 րոպե:
1-ին քայլ
Մինչ լույսն անջատելը՝ փակեք ձեր աչքերը և մեկ րոպե մտածեք ենթագիտակցությանը տրվող խնդրի մասին: Դա կարող է լինել՝ ինչ պատահի: Ես կսկսեի քչից, այնուհետև կընդարձակեի այն: Ես չէի խնդրի, որ ամսվա վերջում տիեզերագնաց դառնամ: Ձեր ենթագիտակցությունը լավն է, բայց ոչ այդչափ:
2-րդ քայլ
Մեկ րոպե ինքներդ ձեզ համար պատկերացրեք, որ կարող եք անել այդ բանը: Անկախ նրանից ՝ դա աշխատանքի գնալուց առաջ վազելն է, թե առողջ սնունդ ընդունելը, դուք պետք է պատկերացնեք ձեզ այդ գործը կատարելիս, որը խնդրելու եք ձեր ենթագիտակցությանը: Ասենք թե, ցանկանում եք վազել աշխատանքի գնալուց առաջ: Պատկերացրեք ձեզ սովորականից մի քանի րոպե շուտ արթնանալիս, սպորտային հագուստ և կոշիկներ հագնելիս և մաքուր օդ դուրս գնալիս: Հետո սկսում եք վազել, դիտում եք արևածագը շենքերի վերևում, թռչունները երգում են, և դուք ձեզ հիանալի եք զգում:

3-րդ քայլ
Մեկ րոպե պատկերացրեք, թե ինչ զգացմունքներ կունենաք, երբ այդ նոր գործը կատարած լինեք: Ինչպե՞ս ձեզ կզգաք, երբ ետ գաք տուն առավոտյան վազքից հետո: Խանդավա՞ռ: Ինչ էլ ցանկանաք զգալ, տպավորություն կստեղծվի, որ արդեն առաջացրել եք այդ զգացմունքը ձեր ներսում: Թողեք այն խորանա, այնուհետև գնացեք քնելու և թույլ տվեք ձեր ենթագիտակցությանը անելու մնացած աշխատանքը:

Ձեր ենթագիտակցական միտքը
ցանկանում է օգնել ձեզ՝ բարելավելու ձեր կյանքը. դուք պարզապես պետք է վստահեք նրա
հսկայական ռեսուրսներին և թույլ տաք, որ անի իր գործը:
Աշխատանքը ձեր խնդրանքը իրական է դարձնում
Դուք միգուցե ցանկություն
չունենաք վազելու ձեր առաջին ենթագիտակցական խնդրանքից հետո, բայց պատկերացրեք ձեզ
այդ անելիս մոտակա 2 շաբաթների ընթացքում: Հետո պարզապես վերցրեք ձեր սպորտային պարագաները
և գնացեք հինգ րոպեանոց զբոսանքի: Այս փոքր քայլերը ձեզ կտրամադրեն ձեր վազքի ռեժիմին: Մի քանի շաբաթ հետո պարզապես գնացեք վազելու: Այժմ, երբ դուք ունեք վազքին վերաբերող զգացմունքները, դրանք կառաջնորդեն ձեզ դեպի այդ գործողությունը:
Թույլ տալով, որ զգացմունքային ազդակը գործի՝ դուք կստեղծեք դրդապատճառ, որը կօգնի իրականացնելու ձեզ երջանիկ դարձնող բաներ:
Թարգմանությունը՝ Նելլի Հարությունյանի
Աղբյուրը՝ www.thechangeblog.com
0 մեկնաբանություն:
Post a Comment