Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, January 27, 2015

Օբաման Ռուսաստանին. Մեծ երկրները կռիվ չեն գցում ավելի փոքր երկրների միջև

«Ռազմական տարբերակը բացառված է»,-կիրակի ասել է նախագահ Բարաք Օբաման,-«Բայց ԱՄՆ-ն կդիտարկի Ուկրաինայի առիթով Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու մյուս բոլոր տարբերակները»:
«Մենք շահագրգռված չենք տեսնելու Ռուսաստանին թույլ վիճակում կամ քայքայված տնտեսությամբ:
Մենք մի մեծ ցանկություն ունենք. ես հավատում եմ, որ ամեն երկիր կարող է պահել հիմնական սկզբունքը, այն է՝ «Մեծ երկրները կռիվ չեն գցում ավելի փոքր երկրների միջև»,-լրագրողներին հայտնել է Օբաման:
Նյու Դելհիում՝  Ելույթ ունենալով ՝ Օբաման ասել է, որ ինքը կուսումնասիրի բոլոր հնարավոր տարբերակները, բացի ռազմական բախումներից:
Երկուշաբթի օրը Օբաման կլինի ԱՄՆ առաջին նախագահը, ով կմասնակցի Հնդկաստանի պետական օրվան նվիրված  ամենամյա ռազմական շքերթին՝ գունագեղ տեսարաններով, որոնք բաղկացած են երթի խմբերից, պարից ու մի շարք ծանր մեքենաների շարժակազմից, որ անցնում է պանծալի Ռաջթագ զբոսայգով։
Շքերթը հիշեցում է լինելու տասնյակ տարիներ առաջ Հնդկաստանի և Ամերիկայի մեջ եղած հարաբերությունների մասին։ Ռազմական սրտալի ցույցը՝ տրանսպորտային և սարքավորումների ցուցադրությունն Օբամայի առաջ, հիմնականում Ռուսաստանի արտադրությունն է լինելու՝ ի նշան Հնդկաստանի՝ Սառը պատերազմի ժամանակ ունեցած դիրքորոշման։  
Ռուսաստանը մնում է Հնդկաստանի զենքի խոշորագույն մատակարարը, և չնայած նրանց մասնաբաժինը կայուն կերպով նվազում է, ռուսական ռազմական ներմուծումը դեռևս կազմում է Հնդկաստանի կուտակած զինանոցի երեք քառորդը։ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերությունները վատթարանում են մինչև Սառը պատերազմի աստիճանի, Օբաման հույս ունի իր այս շաբաթվա այցի ընթացքում կարգավորելու Մոսկվայի ազդեցությունը Հնդկաստանի վրա:
Նրա այցը այն օրից հետո էր, երբ Ուկրաինայում, Մարիուպոլի հարավ արևելքում ռմբակոծությունների պատճառով զոհվեցին 30 մարդ, այդ թվում՝ երկու երեխա:
Եվս 102 մարդ վիրավորվել էր, որոնցից 75 հոգու անհրաժեշտ էր եղել հիվանդանոցային բուժում. Մարիուպոլի խորհուրդը տեղեկացնում է, որ շատերը ստացել են կոտրվածքներ:

«Ռուսամետ անջատողականները մեղադրվում են բնակելի տարածքների վրա հարձակումներ կատարելու համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Դոնեցկի մարզային ոստիկանության պետ Վլյաչեսլավ Աբրոսկինը:

Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.cnn.com

0 մեկնաբանություն:

Post a Comment