Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, January 9, 2015

Մարդկանց իրավունքները իսլամում

Իսլամի հետևորդները սովորաբար առաջնորդվում են հետևյալ խոսքերով.՝ «Մարդիկ չունեն իրավունքներ, նրանք ունեն միայն պարտականություններ»: Մուսուլմանների ամենագլխավոր պարտականությունը դա Աստծուն ծառայելն է, դիմելը Աստծուն՝ ինչպես ստրուկն իր տիրոջը: Նրանցից այն մեկը, ով վախենում է միայն Աստծուց, ավելի բարձր է դասվում մյուս մանր բաներից վախեր ունեցողներից և ստանում է խալիֆի, կամ Աստծո «փոխանորդի» կոչում:
Նա հետևում է մուսուլմանների բոլոր պարտականությունների կատարմանը, բայց այնուամենայնիվ իսլամի հետևորդների մեծ մասը պարտաճանաչ կերպով, իրենց կամքով են կատարում դրանք:

Իսլամում կան թույլատրելի(հալալ) և անթույլատրելի(հարամ) օրենքներ:
Մուսուլմանների համար հիմնական մտահոգության առարկան կյանքի անդադար ընթացքն է, որը բաժանվում է մասերի և կարգավորվում նոր կարգավիճակի փոխադրվելու արարողություններով, այնպիսին, ինչպիսիք են՝ թլպատումը, հարսանիքը և թաղումը: Ամենաընդհանուր հարցերը, որոնք վերաբերվում են դուալիզմին՝ թույլատրելիին և անթույլատրելիին իսլամում, և որոնք ունեն մեծ նշանակություն մուսուլմանների առօրյա կյանքում, վերաբերվում են սննդին: Ղուրանը և Հադիսը պարունակում են պատվիրաններ, որոնք թելադրում են, թե որ տեսակի կերակուրներն են թույլատրվում և՝ որոնք արգելվում: Սննդի հիմնական տեսակները մտնում են թույլատրելիի բաժնում, բայց անթույլատրելի են խոզի միսը, արյունը և ոգելից խմիչքը: Բացի այդ, արգելված է ուտել ցանկացած միս, որը հասանելի է դարձել հարամի(անթույլատրելի) օրենքներով. անասունի սպանդը պետք է իրականացվի թույլատրելի օրենքներով: Արգելված մսի շարքին են պատկանում նաև միջատների, ժանիքավոր կենդանիների, ինչպես նաև մագիլավոր թռչունների միսը(վերջին երկուսը գիշատիչներն են): Հետաքրքիր է, որ ի տարբերություն հուդայական դիետայի նորմերի, մուսուլմանները համարում են թույլատրելի ծովային կենդանիների օգտագործումը՝ այն պայմանով, որ այդ կենդանիները ափին ապրած չլինեն (այսպիսով՝ թույլատրվում են կետերը և բացառվում՝ երկկենցաղները):
Հարամի և հալալի մեջ են մտնում օրենքներ՝ վերաբերող նաև ամուսնությանը և բաժանմանը, սեռական կյանքին, հագուստին, զարդեր կրելուն, սպորտին և հանգստին, գործնական հարաբերություններին, այլ կրոններ դավանողների, կամ պարզապես ոչ մուսուլմանների հետ հարաբերություններին: Տղամարդը, որը ընդունում է իսլամը հասուն տարիքում, պարտավոր է անցնել թլպատման արարողությունը: Բացի այդ, մուսուլման դառնալ ցանկացողները պետք է ընդունեն որևէ իսլամական անուն, որին կարող է գումարվել իրենց նախկին անունը: Տարածված անուններից են Աբդուլլաh(Աստծո ծառա), Մուհամմեդ, Ալի, Աիշա, Խադիջա, Ֆատիմա և այլն: Մուսուլման դառնալու, իսլամական ումմային միանալու համար պետք է պարզապես մաքուր և անկեղծ սրտով արտասանել մուսուլմանական Շախադան.` «Չկա ուրիշ աստված, բացի Աստծուց; Մուհամմեդը Աստծո կողմից աշխարհ ուղարկված առաքյալն է»: Եվ դա պետք է արտասանել մյուս բոլոր մուսուլմանների ներկայությամբ:
Իսլամական արարողությունները մուսուլմանին ուղեկցում են իր ծննդյան օրվանից, շարունակվում մինչև մահը և նույնիսկ դրանից հետո: Ամենափոքր տարիքից սկսվում է Ղուրանի ընթերցումը: Տղաներն ու աղջիկները կարող են միասին խաղալ մինչ դեռահասության շրջանը, բայց հետո՝ հասունացման շրջանում, երկու հակառակ սեռերի ներկայացուցիչները առանձնապես են դաստիարակվում:

2 մեկնաբանություն:

  1. Չգիտեմ ումից է կատարված թարգմանությունը, սակայն բովանդակությունը շատ թերի է: Իրականում իսլամը շատ խորունկ փիլիսոփայություն ունի: Ղուրանում մանրամասնորեն տրված են բոլորի իրավունքներն ու պարտականությունները: Նույնիսկ կանայք ունեն բացառիկ իրավունքներ: Կրոնական ամեն մի ծես ունի իր տրամաբանությունը: Իսլամի մասին գրելուց առաջ Ղուրան կարդացեք, այլապես կարժանանաք ֆրանսիացի լրագրողների ճակատագրին:

    ReplyDelete
    Replies
    1. Հարգելի Գեղարվեստի ավագ դպրոց, տեղեկացնում եմ, որ թարգմանությունը կատարվել է ”Религиозные традиции мира”. Часть шестая
      Фредерик М. Денни ”Ислам и мусульманская община” գրքից: Եթե ցանկանում եք` կարող եք վերցնել գիրքը և ամբողջությամբ կարդալ: Ուզում եմ նշել, որ թարգմանիչը ոչ մի պատասխանատվություն չի կրում թարգմանության մեջ տեղ գտած կարծիքների կամ բերված փաստերի համար:
      Հ.Գ. Վստահեցնում եմ, որ ոչ մի լրագրողի ճակատագրի չենք արժանանա:
      Շնորհակալություն
      Նարեկ Սահակյան
      《Թարգմանիր》 ամսագրի գլխավոր խմբագիր

      Delete