Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, January 21, 2015

Հարավային Կորեան նախատեսում է զարգացնել էլեկտրամագնիտային և լազերային զենքերը

Կորեայի Հանրապետության  պաշտպանության նախարար Խան Վին Գուի ծրագիրը ներառում է զինված ուժերի նոր հայեցակարգ՝ այնպիսի նոր տեխնոլոգիաներ օգտագործելու միջոցով, ինչպիսիք են համակարգչային ցանցի ֆիզիկական օբյեկտներիիրերի համացանց»), «Մեծ տվյալների» տեխնոլոգիայի թվային ցանցը։

Տոկիո- РИА Новости , Իվան Զախարչենկո: Հարավային Կորեան որոշել է ակտիվորեն զբաղվել նոր զենքերի մշակմամբ  տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև լազերային բարձր հաճախականության և էլեկտրամագնիսական զենքրի համադրության հիման վրա. եկուշաբթի հաղորդել  է Ռենհապ տեղեկատվական գործակալությունը:
Բացի դրանից, ըստ նրա տվյալների, որոշում է ընդունվել Կորեայի պաշտպանությունը նախապատրաստելու ծրագիրը՝ դրա միավորման դեպքում, այդ թվում՝ միասնական պետության զինված ուժերի կառուցումը և ռազմական դիվանագիտությունը:
Գործակալությունը ճշտում է, որ այդ ծրագիրը  ներկայացրել է Կորեայի պաշտպանության նախարար Խան Վին Գուն երկրի նախագահին՝ Պակ Կին Խեին: Այն իր մեջ ներառում է զինված ուժերի նորագույն հայեցակարգ՝ նորագույն տեխնոլոգիաների հիման վրա, ինչպիսիք են ֆիզիկական օբյեկտներիիրերի համացանց»), «Մեծ տվյալների» տեխնոլոգիայի թվային ցանցը։ Ակտիվորեն արձագանքելու համար պաշտպանության մեջ ու հասարակական զարգացումներում փոփոխությունների արագընթաց տեմպին, անհրաժեշտ է կիրառական պաշտպանություն՝ ռազմական զարգացումների նոր հարացույցի հիման վրա, և դրան պետք է հասնել ամբողջ անձնակազմը ժամանակակից հմտություններով օժտելով»,- մեջբերում է Ռենհապը երկրի պաշտպանության նախարարի խոսքերը։
Նրա խոսքերով ասած՝ «կիրառական» պաշտպանություն ստեղծելու համար  ջանքերը կենտրոնցավելու են չորս ոլորտներում` նորարարություն զինված ուժերի օգտագործման մեջ, դրանց կիրառական կառուցումը, դրանց արդյունավետ և նպատակային կառավարումը երկրի կիրառական պաշտպանության համար հիմքի ստեղծում:
Դարիս 20-ական թվականների սկզբին նախատեսվում է զարգացնել լազերային զենքերը, միկրոալիքային և էլեկտրամագնիսայինիմպուլսային մարտագլխիկները, որպեսզի հակազդեն Հյուսիսային Կորեայի միջուկային զենքին,- ասում է Ռենհապը: Այդպիսի մարտագլխիկների օգնությամբ 300 մետր շառավղով անգործունակ են դառնում բոլոր էլեկտրոնային սարքավորումները: Արդեն մինչև այս տարվա վերջը ակնկալվում է զարգացնել լազերային զենքի հայեցակարգը, որի վրա 2012 թվականից ի վեր ծախսվելու է 28,9 միլիարդ հարավկորեական վոնա (27,6 մլն դոլար): Եկող տասնամյակի սկզբում, ինչպես նախատեսվում է, այդ զենքերը հիմնականում կդրվեն Հարավային Կորեայի ռազմանավերի վրա:
Համաձայն գործակալության տեղեկության, Հարավային Կորեայում սկսել են նաև անօդաչու ռազմական ինքնաթիռներ ստեղծել՝ Հյուսիսային Կորեայի հետ Դեղին ծովում վիճելի տարածքներում մարտական խնդիրներ կատարելու համար: Այդ նպատակով այս տարի կհատկացվի 20.2 մլրդ հարավկորեական վոնա (18.7 մլն դոլար): Ինչպես նախագահին զեկուցել է Կոեայի պաշտպանության նախարար Խան Ման Գուն, Հարավային Կորեայի պաշտպանության ուժեղացումը կօգնի «հիմք դնելու Կորեայի միավորման» և միասնական պետության պաշտպանական քաղաքականություն մշակելու համար:

Թե ինչ եղանակով է նախատեսվում երկիրը  միավորել, չի պարզաբանվում։

Թարգմանությունը՝ Հռիփսիմե Մելիքյանի
Աղբյուրը՝ www.ria.ru

0 մեկնաբանություն:

Post a Comment